Գլխավոր տեղեկություն
Համար
N 174
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.11.1999-11.04.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.04.11/8(126)
Ընդունող մարմին
Արդյունաբերության և առևտրի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
15.10.1999
Ստորագրող մարմին
Արդյունաբերության և առևտրի նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.10.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.04.2003

103.0174.15.10.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

15.10.99
ք. Երևան

N 174

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98 Թ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» N 525 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 5-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի 1999 թ. հոկտեմբերի 5-ի N 10 որոշումը`

 

Հրամայում եմ`

 

1. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 18.12.98 թ. «ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկի հաստատման մասին» N 525 հրամանով հաստատված ցանկում կատարել լրացումներ (ցանկը կցվում է):

2. Առևտրի, զբոսաշրջիկության և սպասարկումների գլխավոր վարչությանը (Ա. Դավթյան)`

2.1. Ցանկի լրացումներ ներկայացնել համաձայնեցման` ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ պետական եկամուտների նախարարություն, ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ և ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն:

2.2. Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ դրամարկղային մեքենաների համաձայնեցված ցանկը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի առաջին տեղակալ Մ. Ձավարյանին:

 

Նախարար

Հ. Գևորգյան

 

Հաստատված է
ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարության
1999 թ. հոկտեմբերի 15-ի
N 174 հրամանով

Համաձայնեցված է`
ՀՀ ֆինանսների
նախարարություն
18 հոկտեմբերի 1999 թ.

Համաձայնեցված է`
ՀՀ պետական եկամուտների
նախարարություն
19 հոկտեմբերի 1999 թ.

Համաձայնեցված է`
ՀՀ փոստի
և հեռահաղորդակցության
նախարարություն
22 հոկտեմբերի 1999 թ.

Համաձայնեցված է`
ՀՀ կենտրոնական բանկ
21 հոկտեմբերի 1999 թ.

Համաձայնեցված է`
ՀՀ կառավարությանն առընթեր
ստանդարտացման,
չափագիտության և
սերտիֆիկացման վարչություն
21 հոկտեմբերի 1999 թ.

 
Ց Ա Ն Կ
 
ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98 Թ. ՀՀ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԹԻՎ 525 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿԸ ԼՐԱՑՆԵԼ ՆՈՐ 44 ԵՎ 45 ՏՈՂԵՐՈՎ, ՀԵՏԵՎՅԱԼ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ`
 

Հ/հ

ՀԴՄ-ի
մոդելների
անվանումը
Խումբը

Կիրառման ոլորտները

Առևտուր Սպասարկումներ Նավթամթերքի
վաճառք
Հյուրանոցներ և
հանրային սննդի
ձեռնարկություններ

44 ÅËÈÒ ìîáèë

Ինքնավար

+ + + +

45 ÊÀÑÁÈ-02Ô

Պասիվ + + + +
 
Ցանկի 39 տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
 

Հ/հ

ՀԴՄ-ի
մոդելների
անվանումը
Խումբը

Կիրառման ոլորտները

Առևտուր Սպասարկումներ Նավթամթերքի
վաճառք
Հյուրանոցներ և
հանրային սննդի
ձեռնարկություններ

39 ÝËÂÅÑ-
ÌÈÊÐÎ-Ô

Ինքնավար

+ + + +
 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
02 նոյեմբերի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 10399158

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.02.2003, N 25-Ն 11.04.2003, N 174
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան