Գլխավոր տեղեկություն
Համար
N 63-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունվարի 2023 թվականի N 63-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԳԱՐԱՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԳԱՐԱՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

2) «ԳԱՐԱՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2022 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 20-ը ներառյալ.

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունվարի 19-ի N 63-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միա- վորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտահանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղե-կու- թյուն-ներ

ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

1.

2403 19 900 0

«Հոմոգենացված» կամ

«վերականգնված»

ծխախոտ, որը

պատրաստվում է

ծխախոտի

տերևներից,

ծխախոտի

թափոններից կամ

ծխախոտի փոշուց բարակ կտրված ծխախոտի կուտակման միջոցով՝ ներառյալ, օրինակ՝ ծխախոտի տերևի միջնամասի միջուկը, որը սովորաբար պատրաստվում է ուղղանկյուն թերթերով

կամ ժապավեններով

Վերամշակություն

փոխարինիչներ

կգ

3 350 000

Բրազիլիա, Հնդկաստան, Քենիա, Բուլղարիա, Կամբոջա, ԱՄԷ

Բրազիլիա, Հնդկաստան, Քենիա, Բուլղարիա, Կամբոջա, ԱՄԷ

10 720 000 000

 

2.

4813 20 000 0

Ծխախոտաթուղթ՝ կտրված կամ չկտրված ըստ չափի կամ գրքույկների կամ փողակների ձևով

5 սմ-ից ոչ ավելի

լայնությամբ գլանափաթեթներով

Սիգարետի թուղթ

կգ

330 000

Բուլղարիա, Ավստրիա, ԱՄԷ

Բուլղարիա, Ավստրիա, ԱՄԷ

400 000 000

 

3.

5601 22 100 0

Քիմիական մանրաթելերից- 8 մմ տրամագիծը չգերազանցող

գլանափաթեթներով

Սիգարետի ֆիլտրի

կգ

1 000 000

Բուլղարիա, Ավստրիա, Լիտվա, ԱՄԷ

Բուլղարիա, Ավստրիա, Լիտվա, ԱՄԷ

1 797 323 750

 

4.

4813 90 100 0

Ծխախոտաթուղթ՝ կտրված կամ չկտրված ըստ չափի կամ գրքույկների կամ փողակների ձևով

5 սմ-ից ավելի, բայց 15 սմ-ից ոչ ավելի լայնությամբ

գլանափաթեթներով

Սիգարետի ֆիլտրի թուղթ

կգ

330 000

Բուլղարիա, Ավստրիա, Լիտվա, ԱՄԷ

Բուլղարիա, Ավստրիա, Լիտվա, ԱՄԷ

2 160 000 000

 

5.

7607 20 100 0

Ալյումինե նրբաթիթեղ (առանց հիմքի կամ թղթի, ստվարաթղթի, պլաստմասսայի կամ նույնանման նյութերի

հիմքով) 0,2 մմ-ից ոչ

պակաս հաստությամբ (չհաշված հիմքը).

0,021 մմ-ից պակաս

հաստությամբ (չհաշված հիմքը)

 

Փայլաթիթեղ

կգ

500 000

Բուլղարիա, Ավստրիա, Լիտվա, ԱՄԷ

Բուլղարիա, Ավստրիա, Լիտվա, ԱՄԷ

1 106 000 000

 

6.

3919 10 800 0

Պլաստմասսայե սալիկներ, թերթեր, թաղանթ, ժապավեն, շերտ և այլ հարթ ձևեր՝ ինքնակպչուն գլանափաթեթներով կամ ոչ գլանափաթեթներով 20 սմ լայնության

սահմաններում ---- այլ

Պոկվող ժապավեն

կգ

84 000

Բուլղարիա, Ավստրիա, Լիտվա, ԱՄԷ

Բուլղարիա, Ավստրիա, Լիտվա, ԱՄԷ

103 350 000

 

7․

3920 20 210 9

Պլաստմասսայե սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ,

այլ՝ ծակոտկեն և

չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով և նույնանման ձևով չմիացված այլ նյութերի հետ պրոպիլենի պոլիմերներից.

0,10 մմ-ից ոչ ավելի

հաստությամբ. այլ

Տուփի փաթեթավորման ցելոֆան

կգ

333 000

Բուլղարիա, Ավստրիա, Լիտվա, ԱՄԷ

Բուլղարիա, Ավստրիա, Լիտվա, ԱՄԷ

666 667 000

 

8․

3506 99 000 0

Պատրաստի սոսինձների և այլ պատրաստի հարակցանյութեր՝ այլ տեղում չնշված կամ չներառված, որպես սոսինձներ կամ հարակցանյութեր օգտագործվելու համար որպես

սոսինձներ կամ

հարակցանյութեր բաժնեծերարված,

1 կգ-ից ոչ ավելի զուտ

զանգված ունեցող արտադրանք - այլ

Սոսինձ

կգ

333 000

Բուլղարիա, Ավստրիա, Լիտվա, ԱՄԷ

Բուլղարիա, Ավստրիա, Լիտվա, ԱՄԷ

595 111 170

 

9.

4819 20 000 0

Ստվարաթղթե

տուփեր, արկղեր,

տուփեր, պարկեր,

թղթե տոպրակներ և

փաթեթավորման այլ

տարաներ՝ թղթից,

ստվարաթղթից,

թաղանթանյութի

բամբակից կամ

թաղանթանյութի

մանրաթելերից

պատրաստված

քաթանից.

Քարտարկղեր,

նամակարկղեր և

նույնանման արտադրատեսակներ՝ թղթից կամ ստվարաթղթից, որոնք օգտագործվում են հիմնարկներում, խանութներում կամ նույնանման նպատակներով- ծալովի ստվարաթղթե տուփեր, արկղեր և տուփեր ծալքավոր թղթից կամ

ստվարաթղթից

Սիգարետի

ստվարաթղթե

տուփեր՝ կտրտված

համապատասխան

չափի, թերթերով

կգ

3 330 000

Բուլղարիա,

Ավստրիա,

Լիտվա, ԱՄԷ

Բուլղարիա,

Ավստրիա,

Լիտվա, ԱՄԷ

40 000 000

 

10.

4810 92 100 0

Թուղթ և ստվարաթուղթ՝ մեկ զույգ կողմերից կաոլինով (չինական կավով) կամ այլ

անօրգանական

նյութերի

օգտագործմամբ կամ

առանց կապակցող

նյութերի և առանց

որևէ այլ պատվածքի,

ներկած կամ չներկած,

զարդարված կամ

չզարդարված

մակերեսով, տպված

կամ չտպված,

գլանափաթեթներով

կամ ցանկացած չափի

ուղղանկյուն թերթերով

(ներառյալ

քառակուսիները). -

գրելու, տպագրության

կամ գրի հետ կապված

այլ նպատակներով

օգտագործվող թուղթ և

ստվարաթուղթ

մեխանիկական կամ քիմիկա- մեխանիկական եղանակով ստացված մանրաթելեր չպարունակող կամ մանրաթելի ընդհանուր զանգվածի 10%-ից ոչ ավելի այդպիսի մանրաթելերի պարունակությամբ----- բոլոր սպիտակեցրած

շերտերով

Սիգարետի տուփի ներդիր, որը տուփի տեսքն ամբողջականացնելու համար սոսնձվում է

ստվարաթղթե

տուփին,

գլանափաթեթներով

կամ ցանկացած

չափի ուղղանկյուն

(ներառյալ

քառակուսի)

թերթերով

կգ

416 670

Բուլղարիա, Ավստրիա, Լիտվա, ԱՄԷ

Բուլղարիա, Ավստրիա, Լիտվա, ԱՄԷ

516 670 000

 
 

ԸՆԴԱՄԵՆԸ՝

            18 105 121 920  

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

19.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան