«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«9» հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունվարի 2002 թվականի N 18
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ 50 ՏՈԿՈՍԻՑ ՊԱԿԱՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 250 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 152996 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հոկտեմբերյան» հյուրանոցային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Հոկտեմբերյան» հյուրանոցային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության:
1.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 148584 հազ. դրամ, որը համապատասխանում է 148584 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 148584 հազ. դրամ, որը համապատասխանում է 148584 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 37146 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
1.5. «Հոկտեմբերյան» հյուրանոցային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 4411,7 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 165,05 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1306,39 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 8 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 2012,93 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 919,336 հազ. դրամ:
1.6. «Հոկտեմբերյան» հյուրանոցային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
1.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն 1 ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
1.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի հինգ տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից 1 ամսվա ընթացքում:
1.11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` մեկամսյա ժամկետում փախստականների վերաբնակեցման հիմնախնդիրը լուծելու համար ապահովել հատուկ հաշվի բացումը:
1.12. Սահմանել, որ մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից 6 ամսվա ընթացքում հյուրանոցում ապաստանած 15 փախստական ընտանիքի յուրաքանչյուրի հաշվով պետք է փոխանցի բացված հատուկ հաշվին 600 հազ. դրամ` ընդամենը 9000 հազ. դրամ:
1.13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` մրցույթի հաղթողի կողմից ամբողջ գումարը փոխանցվելուց հետո 6 ամսվա ընթացքում ապահովել փախստականների ընտանիքների կողմից զբաղեցված տարածքների ազատումը և փախստականների վերաբնակեցումը:
1.14. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հաշվեկշռային մեթոդով 8424 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող (ակտիվների կազմում ընդգրկված է Երևանի Արաբկիր թաղային համայնքի կողմից հայեցողական սեփականության իրավունքով տնօրինող և «Դենտ» մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման տրված Երևանի Մարշալ Բաղրամյան փողոցի N 75 հասցեում գտնվող 184 քառ. մ տարածքը) «Դենտ» մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով` իր աշխատավորական կոլեկտիվին:
2.2. Սահմանել «Դենտ» մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 4700 հազ. դրամ, որը համապատասխանում է 4700 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.3. Մասնավորեցման ենթակա «Դենտ» մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը կազմում է 4700 հազ. դրամ, որը համապատասխանում է 4700 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.4. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը սահմանել 1175 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
2.5. «Դենտ» մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են` 3724 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2158 հազ. դրամ.
առևտրական կրեդիտորական պարտքի գծով` 341 հազ. դրամ.
հիմնադիրներին (մասնակիցներին) կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 10 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի վճարների պահուստների գծով` 69 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 1125 հազ. դրամ.
այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 88 հազ. դրամ:
2.6. «Դենտ» մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունները կազմում են 23,5 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:
2.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մասնավորեցման պայմանագրում նշել «Դենտ» մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի առնվազն հինգ տարի ժամկետով պահպանման մասին:
2.8. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. (կետն ուժը կորցրել է 24.12.03 N 1931-Ն)
3.2. (կետն ուժը կորցրել է 24.12.03 N 1931-Ն)
3.3. (կետն ուժը կորցրել է 24.12.03 N 1931-Ն)
3.4. (կետն ուժը կորցրել է 24.12.03 N 1931-Ն)
3.5. (կետն ուժը կորցրել է 24.12.03 N 1931-Ն)
3.6. (կետն ուժը կորցրել է 24.12.03 N 1931-Ն)
3.7. (կետն ուժը կորցրել է 24.12.03 N 1931-Ն)
3.8. (կետն ուժը կորցրել է 24.12.03 N 1931-Ն)
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 250 որոշման 2.6-րդ կետը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 9-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.12.2003, N 1931-Ն | 04.03.2004, N 18 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|