Գլխավոր տեղեկություն
Համար
N 112-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2022-25.06.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.02.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 112-Ա

 

«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐՀԱՆՈՒՄ, ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 488,387,576 դրամ ընդհանուր արժողությամբ «Համակարգային խնդիրների վերհանում, աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված Renault Duster, մակնիշի ավտոմեքենան (2020 թվականի արտադրության, նույնականացման համարը՝ VF1HSRSC8LA534871, 16,730 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսեր կազմել են 970 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

3. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

28.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 112-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐՀԱՆՈՒՄ, ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությունում երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ ոլորտում գործող օրենսդրական դաշտի փոփոխությունների, իրավական ակտերի նախագծերի փաթեթների առաջարկությունների, երեխաների պաշտպանության ոլորտում աշխատող պետական և ոչ պետական կառույցների (խնամակալության և հոգաբարձության մարմիններ, միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ) վերապատրաստումներ, մասնագիտական վերազինումներ: Ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող ապաինստիտունալիզացման գործընթացում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ իրազեկումներ, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին (Երևան

քաղաք, ՀՀ Շիրակի մարզ) տրամադրել սոցիալ-հոգեբանական աջակցություններ:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից:

3.

Բարեգործը

Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունը (BMZ) և Հերման Գմայների հիմնադրամը Գերմանիայում (HGFD)։

4.

Ծրագիրը կատարողը

Ծրագիրն իրականացնում է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը (ՀՎՀՀ` 03517269, ՀՀ, ք. Երևան, Հր. Քոչարի 8 բն. 18-19 ):

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվում է քաղաք Երևանում, Շիրակի մարզում, բնագավառը՝ սոցիալական:

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է՝ 488,387,576 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Ծրագրում ընդգրկված են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 350 ընտանիքների 750 երեխաներ, երեխաների և ընտանիքների խնդիրներով զբաղվող սոցիալական աշխատողներ, երեխաների պաշտպանության ոլորտում աշխատող պետական և ոչ պետական կառույցների աշխատակիցներ, երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթներ մշակող, համակարգող խմբի անդամներ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը իրականացվելու է 2022 թվականի փետրվարի 01-ից մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

9.

Միջոցառումների

նկարագրությունը և

ժամկետները, անհրաժեշտ

ֆինանսական միջոցների

ծավալը

1. Ծրագրի իրականացման շրջանակներում շահառուների տնայցերի, ինչպես նաև ծրագրի իրականացման տարբեր վայրերի միջև (Երևան քաղաք, Շիրակի մարզ) կապն ապահովելու և այլ ծրագրային նպատակով մեքենայի ներմուծում՝ 8,500,000 ՀՀ դրամ (Ծրագրի ավարտից հետո մեքենան օգտագործվելու է ՍՕՍ-

Մանկական Գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող այլ բարեգործական ծրագրերում),

2. Երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին առնչվող օրենսդրական դաշտի փոփոխությունների փաթեթների, իրավական ակտերի նախագծերի առաջարկությունների

կարգավորման նպատակով ծախսերը ծրագրի իրականացման ողջ ընթացքում կազմում են`9,705,000 ՀՀ դրամ,

2.1. Ուսումնական այցի (արտասահմանյան) կազմակերպում երեխաների պաշտպանության ոլորտի մասնագետներ հանդիսացող որոշումներ կայացնողների (համապատասխան պետական մարմինների

ներկայացուցիչներ) համար (տոմսի արժեք, տրանսպորտային ծախսեր, օրապահիկ, գիշերակաց)` 7,120,000 ՀՀ դրամ,

2.2 Երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին առնչվող իրավական դաշտի կարգավորմանն ուղղված` համակարգող խմբի կողմից ներկայացված առաջարկությունների մշակող իրավաբանական

խորհրդատուի վճար` 2,025,000 ՀՀ դրամ,

2.3 Երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին առնչվող իրավական դաշտի կարգավորմանն ուղղված համակարգող խմբի հանդիպումների կազմակերպում` (հյուրասիրություններ) համապատասխան օրենսդրական առաջարկություններ մշակելու նպատակով` 560,000 ՀՀ դրամ,

3. Երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող ապաինստիտուցիոնալացման գործընթացի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված ծախսերը ծրագրի իրականացման ողջ ընթացքում կազմում են`24,611,700 ՀՀ դրամ,

3.1 Կազմակերպել հանդիպումներ, դասընթացներ լրագրողների, տեղական (համայնքային) մակարդակի դերակատարների համար իրազեկության բարձրացման նպատակով (հյուրասիրություններ, կլոր սեղաններ, սնունդ, դահլիճի վարձակալություն)` 2,460,000 ՀՀ դրամ:

3.2 Ծրագրի իրականացմանն ուղղված գործողությունների վերաբերյալ լուսաբանման և տեղեկատվական արշավի աշխատանքների կազմակերպում (տեսանյութերի նկարահանում, մամլո հաղորդագրություններ, հարցազրույցներ, հոդվածներ, սոցիալական ցանցերի էջերում հրապարակումներ, ասուլիսներ, հեռուստահաղորդումներ)` 18,991,700 ՀՀ դրամ:

3.3 Լրատվամիջոցների ներկայացուցիչների համար դասընթացների կազմակերպման նպատակով դասընթացավարի վարձատրություն` 1,230,000 ՀՀ դրամ:

3.4 Դասընթացների/սեմինարների վարման համար անհրաժեշտ ձեռնարկների և նյութերի տպագրություն, գրենական պիտույքների և այլ պարագաների ձեռքբերում`1,930,000ՀՀ դրամ:

4. Երեխաների պաշտպանության ոլորտում աշխատող պետական և ոչ պետական կառույցների, շահագրգիռ կողմերի մասնագետների կարողությունների զարգացման ծախսերը ծրագրի իրականացման ողջ ընթացքում կազմում են` 71,706,674 ՀՀ դրամ:

4.1 Դասընթացների կազմակերպում սոցիալական աշխատող/դեպք վարողների, երեխաների պաշտպանության ոլորտի մասնագետների համար (դասընթացավարի վարձատրություն)` 10,799,000 ՀՀ դրամ,

4.2 Դասընթացների անցկացման համար անհրաժեշտ թերթիկների և ձեռնարկների տպում/ձեռքբերում` 9,435,000 ՀՀ դրամ,

4.3 Դասընթացների անցկացման համար տարածքի վարձակալություն` 2,160,000 ՀՀ դրամ

4.4 Հյուրասիրություններ դասընթացների կազմակերպման և դաշտային աշխատանքների կատարման ընթացքում ` 23,364,000 ՀՀ դրամ:

4.5 Դասընթացների անցկացման ընթացքում անհրաժեշտ ձեռնարկների, թերթիկների, բրոշյուրների և էլեկտրոնային ուսուցման ծրագրի թարգմանության, ինչպես նաև համընթաց թարգմանչի վճար` 15,249,288 ՀՀ դրամ:

4.6 Էլեկտրոնային ուսուցման ծրագրի լիցենզիայի ձեռքբերում, ինչպես նաև տեսանյութերի, լուսանկարների ստեղծում նշված ծրագրից օգտվելու համար ` 646,310 ՀՀ դրամ:

4.7 Հետտրավմատիկ խնամքի և ընտանիքների ամրապնդման դասընթացներին մասնակցության և օտարերկրյա գործուղման ծախսեր (հյուրանոցային ծախսեր, օրապահիկ, տոմսի գումար, տրանսպորտային այլ ծախսեր)`10,053,076 ՀՀ դրամ:

5. Ընտանիքների ամրապնդմանն ուղղված ծառայությունների իրականացման ծախսերը կազմում են ծրագրի ողջ ընթացքում կազմում են՝ 56,600,000 ՀՀ դրամ

5.1 Սոցիալական, հոգեբանական, կրթական, իրավաբանական աջակցության տրամադրում (վերապատրաստողների վճար, ձեռնարկների տպագրություն, հյուրասիրություններ, դատական հայցերի համար հայցի պետական տուրք և այլն)` 15,050,000 ՀՀ դրամ:

5.2 Լոգոպեդի, հատուկ մանկավարժի մասնագիտացված աջակցություն շահառու երեխաներին (ծառայության պայմանագիր)` 27,950,000 ՀՀ դրամ,

5.3 Երեխայի զարգացման ուղղված աջակցության տրամադրում (արվեստ, սպորտ, արտադասարանական գործողություններ և այլն)`13,600,000 ՀՀ դրամ:

6. Ծրագրի իրականացման նպատակով օգտագործվող ավտոմեքենայի համար վառելանյութի, անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման, վերանորոգման ծախսերը ծրագրի գործողության ողջ ընթացքում կազմում են` 5,139,502 ՀՀ դրամ:

6.1 Սարքավորումների ձեռքբերում և վերանորոգում `1,239,502 ՀՀ դրամ,

6.2 Վառելանյութի ձեռքբերում` 3,900,000 ՀՀ դրամ,

7. Ծրագրի մասնագիտական անձնակազմի (շահառուների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) աշխատավարձերը ծրագրի գործողության ողջ ընթացքում՝ (սոցիալական աշխատողներ, հոգեբաններ, երեխաների շահերի պաշտպանության և հաղորդակցության մասնագետ, ընտանիքների ամրապնդման ծրագրի պատասխանատու, ծրագրի համակարգող/շահառուների դեպքերի վարման և տվյալների մուտքագրման պատասխանատու) կազմում է 217,220,172 ՀՀ դրամ:

8. Ծրագրի շահառուների սոցիալ-հոգեբանական իրավիճակի նախնական գնահատման ծախսեր (ծրագրի գործողության ողջ ընթացքում)` հետագայում ծրագրային միջամտությունների արդյունավետությունը չափելու համար` 3,840,480 ՀՀ դրամ:

Կազմակերպական ծախսերը` ծրագրի իրականացման ժամանակաշրջանի համար կազմում են 91,064,048 ՀՀ դրամ, այդ թվում`

1. Ծրագրի իրականացման համար նախատեսված գրասենյակային տարածքի վերանորոգում` 4,000,000 ՀՀ դրամ:

2. Գրասենյակային գույքի (աթոռներ, սեղաններ, պահարաններ) ձեռքբերման ծախսեր` 1,763,515 ՀՀ դրամ:

3. Գրասենյակային սարքավորումների ձեռքբերման ծախսեր (համակարգիչներ, տպիչներ, օդորակիչներ, պրոյեկտորներ, թվային ֆոտոխցիկներ)՝ 15,394,964 ՀՀ դրամ,

4. Ծրագրի համակարգման և մոնիթորինգի ծախսեր` 2,653,583 ՀՀ դրամ:

4.1 Ծրագրի գնահատում, մոնիթորինգ այցելություններ (գործուղման վճարներ, հյուրասիրություններ)` 1,880,000 ՀՀ դրամ

4.2 Գործուղումներ ծրագրի մեկնարկի, ընթացիկ քննարկումների նպատակով (տոմսի գումար, ապահովագրություն)` 773,583 ՀՀ դրամ

5. Ծրագիրն իրականացնող երկրների միջև փորձի փոխանակման նպատակով աշխատակիցների օտարերկրյա գործուղման ծախսեր (տոմսի գումար, հյուրանոց, օրապահիկ)` 7,757,675 ՀՀ դրամ:

6. Ծրագրի տեսանելիության ապահովում (տեսանյութերի նկարահանում, լրատվամիջոցների հրապարակումներ, հարցազրույցներ և հոդվածներ, սոցիալական ցանցերի էջեր, ասուլիսներ, հեռուստահաղորդումներ, թռուցիկներ, պաստառներ)` 5,100,000 ՀՀ դրամ

7. Գրասենյակային ծախսեր, աշխատակիցների համար թրեյնինգների և աշխատանքային պայմանների, պարտականությունների վերաբերյալ ծանոթացման, թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարությունների տրամադրման ծախսեր` 15,932,977 ՀՀ դրամ

7.1 Աշխատակիցներին իրենց պարտականություններին, ինչպես նաև Հիմնադրամի ներքին ընթացակարգերին ծանոթացման նպատակով կազմակերպվող թրեյնինգների և հանդիպումների ծախսեր (թեյի, սուրճի ընդմիջման համար ծախսեր )` 120,000 ՀՀ դրամ,

7.2 Գրասենյակային պարագաներ, տնտեսական նյութեր` 5,210,458 ՀՀ դրամ,

7.3 Կապի և հեռահաղորդակցության ծախսեր` 3,648,672 ՀՀ դրամ

7.4 Ծրագրում աշխատող անձնակազմի հավաքագրման ծախսեր (աշխատանքի հայտարարության տեղադրում, տպագրության ծախսեր)` 244,179 ՀՀ դրամ

7.5 Հոգեբանական աջակցություն աշխատակիցներին (սուպերվիզիա)` 859,668 ՀՀ դրամ

7.6 Կոմունալ ծախսեր (լույս, ջուր, գազ)` 2,700,000 ՀՀ դրամ

7.7 Գրասենյակի մաքրման ծառայություն (Երևանում և Շիրակի մարզում)` 3,150,000 ՀՀ դրամ

8. Աշխատակազմի ծախսեր (ծրագրի ֆինանսական և ադմինիստրատիվ մասնագետի աշխատավարձ և ապահովագրություն)՝ 33,100,248 ՀՀ դրամ:

9. Տրանսպորտային ծախսեր (տաքսի ծառայություն, բեռնափոխադրում)`4,340,960 ՀՀ դրամ

10. Ծրագրի փակման/բացման նպատակով կազմակերպվող միջոցառումների համար տարածքի/դահլիճի վարձակալություն և հյուրասիրության կազմակերպում`1,020,126 ՀՀ դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Ծրագրի իրականացման շրջանակներում շահառուների տնայցերի, ինչպես նաև ծրագրի իրականացման տարբեր վայրերի միջև (Երևան քաղաք, Շիրակի մարզ) կապն ապահովելու և այլ ծրագրային նպատակով մեքենայի ներմուծում՝ 8,500,000 ՀՀ դրամ,

2. Մեքենայի վերանորոգման ծառայությունների ձեռքբերում (պահեստամասերի ձեռքբերում, վերանորոգում, փոխարինում)`1,239,502 ՀՀ դրամ,

3. Վառելանյութի ձեռքբերում` 3,900,000 ՀՀ դրամ,

4. Դասընթացների կազմակերպման նպատակով անհրաժեշտ ձեռնարկների մշակման, տպագրման ծառայությունների ձեռքբերում`10,115,000 ՀՀ դրամ,

5. Հետտրավմատիկ խնամքի և ընտանիքների ամրապնդման թեմաներով առցանց դասընթացի կազմակերպման նպատակով ծրագրի լիցենզիայի, ինչպես նաև տեսանյութերի, լուսանկարների ստեղծման ծառայությունների ձեռքբերում`646,310 ՀՀ դրամ,

6. Շահառու երեխաների զարգացմանն ուղղված ծառայությունների ձեռքբերում (սպորտ, մշակույթ, արտադասարանային պարապմունքներ)`13,600,000 ՀՀ դրամ

7. Իրականացվող դասընթացների, ծրագրային հանդիպումների ընթացքում հյուրասիրությունների կազմակերպման ծառայությունների և/կամ անհրաժեշտ պարագաների (սուրճ, թեյ, միրգ, խմորեղեն, հյութեր, շշալցված ջուր) ձեռքբերում, տարածքի վարձակալություն և աշխատանքային նյութերի

ձեռքբերում`29,244,000 ՀՀ դրամ

7.1 Դասընթացների ընթացքում հյուրասիրությունների կազմակերպման ծառայությունների ձեռքբերում` 25,904,000 ՀՀ դրամ

7.2 Դասընթացների կազմակերպման համար տարածքի վարձակալություն`2,640,000 ՀՀ դրամ

7.3 Դասընթացների կազմակերպման համար անհրաժեշտ նյութերի, գրենական պիտույքների ձեռքբերում`700,000 ՀՀ դրամ

8. Էլեկտրոնային ծրագրի, ձեռնարկների, նյութերի թարգմանության ծախսեր`15,249,288 ՀՀ դրամ

9. Տեղեկատվական արշավի կազմակերպման, ծրագրի լուսաբանման ծառայությունների ձեռքբերում (տեսանյութերի նկարահանում, մամլո հաղորդագրություններ, հարցազրույցներ, հոդվածներ, սոցիալական ցանցերի էջերում հրապարակումներ, ասուլիսներ, հեռուստահաղորդումներ)` 18,991,700 ՀՀ դրամ:

10. Ծրագրի շահառուների սոցիալհոգեբանական իրավիճակի նախնական գնահատման ծառայությունների ձեռքբերում` հետագայում ծրագրային միջամտությունների արդյունավետությունը չափելու համար`3,840,480 ՀՀ դրամ:

Կազմակերպական ծախսերը (ազատման ենթակա)`

1. կահույքի ձեռքբերում (կահույք, սեղան, պահարան)`1,763,515 ՀՀ դրամ

2. համակարգիչների, տպիչների և համակարգչային այլ տեխնիկայի ձեռքբերում՝ 15,394,964 ՀՀ դրամ,

3. գրենական պիտույքների, գրասենյակային պարագաների ձեռքբերում՝ 5,210,458 ՀՀ դրամ

4. հեռահաղորդակցության ծառայությունների ձեռքբերում` 3,648,672 ՀՀ դրամ

5. կոմունալ ծառայությունների ձեռքբերում (ջուր, լույս, գազ)` 2,700, 000 ՀՀ դրամ

6. գրասենյակի մաքրման ծառայությունների ձեռքբերում`3,150,000 ՀՀ դրամ

7. տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում (տաքսի)`4,340,960 ՀՀ դրամ

8. ծրագրի փակման/բացման, աշխատակիցների տեղորոշման (աշխատավայրի ներքին ընթացակարգերի հետ ծանոթացման), ծրագրի գնահատման միջոցառումների կազմակերպման ընթացքում սննդի ձեռքբերում և տարածքի/դահլիճի վարձակալություն` 2,180,126 ՀՀ դրամ,

9. գրասենյակային տարածքի վերանորոգման ծառայությունների ձեռքբերում`4,000,000 ՀՀ դրամ,

10. տպագրական (թռուցիկների, պաստառների տպագրություն) և տեսանյութերի նկարահանման ծառայությունների ձեռքբերում` 5,100,000 ՀՀ դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսերը 01.02.2022 – 30.06.2025 թ. ժամանակաշրջանի համար կազմում են 91,064,048 ՀՀ դրամ, որը համապատասխանաբար կազմում է բյուջեի 18.64 տոկոսը:

Այդ թվում`

1. Ծրագրի իրականացման համար նախատեսված գրասենյակային տարածքի վերանորոգում` 4,000,000 ՀՀ դրամ:

2. Գրասենյակային գույքի (աթոռներ, սեղաններ, պահարաններ) ձեռքբերման ծախսեր` 1,763,515 ՀՀ դրամ:

3. Գրասենյակային սարքավորումների ձեռքբերման ծախսեր (համակարգիչներ, տպիչներ, օդորակիչներ, պրոյեկտորներ, թվային ֆոտոխցիկներ)՝ 15,394,964 ՀՀ դրամ,

4. Ծրագրի համակարգման և մոնիթորինգի ծախսեր` 2,653,583 ՀՀ դրամ:

4.1 Ծրագրի գնահատում, մոնիթորինգ այցելություններ (գործուղման վճարներ, հյուրասիրություններ)` 1,880,000 ՀՀ դրամ

4.2 Գործուղումներ ծրագրի մեկնարկի, ընթացիկ քննարկումների նպատակով (տոմսի գումար, ապահովագրություն)` 773,583 ՀՀ դրամ

5. Ծրագիրն իրականացնող երկրների միջև փորձի փոխանակման նպատակով աշխատակիցների օտարերկրյա գործուղման ծախսեր (տոմսի գումար, հյուրանոց, օրապահիկ)` 7,757,675 ՀՀ դրամ:

6. Ծրագրի տեսանելիության ապահովում (տեսանյութերի նկարահանում, լրատվամիջոցների հրապարակումներ, հարցազրույցներ և հոդվածներ, սոցիալական ցանցերի էջեր, ասուլիսներ, հեռուստահաղորդումներ, թռուցիկներ, պաստառներ)` 5,100,000 ՀՀ դրամ

7. Գրասենյակային ծախսեր, աշխատակիցների համար թրեյնինգների և աշխատանքային պայմանների, պարտականությունների վերաբերյալ ծանոթացման, թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարությունների տրամադրման ծախսեր`15,932,977 ՀՀ դրամ

7.1 Աշխատակիցներին իրենց պարտականություններին, ինչպես նաև Հիմնադրամի ներքին ընթացակարգերին ծանոթացման նպատակով կազմակերպվող թրեյնինգների և հանդիպումների ծախսեր

(թեյի, սուրճի ընդմիջման համար ծախսեր )` 120,000 ՀՀ դրամ,

7.2 Գրասենյակային պարագաներ, տնտեսական նյութեր` 5,210,458 ՀՀ դրամ,

7.3 Կապի և հեռահաղորդակցության ծախսեր` 3,648,672 ՀՀ դրամ

7.4 Ծրագրում աշխատող անձնակազմի հավաքագրման ծախսեր (աշխատանքի հայտարարության տեղադրում, տպագրության ծախսեր)` 244,179 ՀՀ դրամ

7.5 Հոգեբանական աջակցություն աշխատակիցներին (սուպերվիզիա)` 859,668 ՀՀ դրամ

7.6 Կոմունալ ծախսեր (լույս, ջուր, գազ)` 2,700,000 ՀՀ դրամ

7.7 Գրասենյակի մաքրման ծառայություն (Երևանում և Շիրակի մարզում)` 3,150,000 ՀՀ դրամ

8. Աշխատակազմի ծախսեր (ծրագրի ֆինանսական և ադմինիստրատիվ մասնագետի աշխատավարձ և ապահովագրություն)՝ 33,100,248 ՀՀ դրամ:

9. Տրանսպորտային ծախսեր (տաքսի ծառայություն, բեռնափոխադրում)`4,340,960 ՀՀ դրամ

10. Ծրագրի փակման/բացման նպատակով կազմակերպվող միջոցառումների համար տարածքի/դահլիճի վարձակալություն և հյուրասիրության կազմակերպում` 1,020,126 ՀՀ դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, առողջապահության նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, Միասնական սոցիալական ծառայության, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների

հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

28.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.06.2022, N 452-Ա 25.06.2022, N 112-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան