Գլխավոր տեղեկություն
Համար
N 218-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.07.2019-01.02.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.06.21/19(588).1 Հոդ.206.1
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
31.05.2017
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.02.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հունիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60017236

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

31 մայիսի 2017 թ.
ք. Երևան

N 218-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17‑րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72‑րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել՝

1) սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2020 թվականի մարտի 1-ը վերակնքել բաժանորդների հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերը:

(2-րդ կետը փոփ. 06.06.18 N 214-Ն, 19.06.19 N 215-Ն)

2.1. 2019 թվականի հունվարի 1-ից մինչև «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.6-րդ հոդվածում նշված էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային կանոնների ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում սույն որոշմամբ սահմանված պայմանագրերի օրինակելի ձևերում ամրագրված Բաշխողին վերաբերող դրույթները բաշխման և միացման գործառույթների մասով կիրառվում են էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի, իսկ մատակարարման գործառույթի մասով՝ Էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձի նկատմամբ։

(2.1-ին կետը լրաց. 12.12.18 N 455-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝

1) 2007 թվականի հուլիսի 6-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման (մատակարար-սպառող (բնակիչ)) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 298-Ն որոշումը,

2) 2007 թվականի հոկտեմբերի 16-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 422-Ն որոշումը,

3) 2008 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 6-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 218-Ն որոշումը,

4) 2008 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հոկտեմբերի 16-ի N 422-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 219-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2017 թվականի մայիսի 31-ի N 218-Ն որոշման

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ___

 

ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ

 

 ___________________
(կնքման վայրը)
 ______________20   թվական

 

Մատակարարը՝

_________________________________________________________________

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)

 

ի դեմս

_______________________________________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը, լիազորված լինելու դեպքում լիազորագրի տվյալները)

 

որը գործում է

____________________________________________

(գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

հիման վրա, մի կողմից,

 

և Սպառողը՝

_______________________________________________________________________,

(անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իրավաբանական անձի դեպքում՝

անվանումը, ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը, լիազորված լինելու դեպքում՝ լիազորագրի տվյալները)

 

մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հաստատած` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններով (այսուհետ՝ ԷՄՕԿ), սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն պայմանագրի համաձայն Մատակարարը պարտավոր է միացնել Սպառողի ______________________________________________________ հասցեում գտնվող նոր կառուցվող կամ վերակառուցվող _________________________________________________________նշանակության

 (կենցաղային՝ բնակչի դեպքում/ոչ կենցաղային՝ այլ սպառողի դեպքում)

սպառման համակարգը (այսուհետ՝ սպառման համակարգ) էլեկտրական ցանցին (այսուհետ՝ էլեկտրական ցանցին միացում) և Սպառողին մատակարարել էլեկտրական էներգիա, իսկ Սպառողը՝ վճարել էլեկտրական ցանցին միացման և մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց:

 

2. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

2. Սպառողի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման վճարը (այսուհետ՝ Միացման վճար), կազմում է ________________դրամ, ներառյալ ԱԱՀ՝ համաձայն սույն պայմանագրի N 1 հավելվածի:

3. Սպառողը Միացման վճարի 50 տոկոսը (այսուհետ՝ Կանխավճար) սույն պայմանագրի կնքման պահից 24 ամսվա ընթացքում փոխանցում է Մատակարարի՝ սույն պայմանագրի վավերապայմաններում նշված Միացման վճարի համար նախատեսված բանկային հաշվին:

4. Մատակարարը էլեկտրական ցանցին միացումն ապահովում է Կանխավճարի վճարմանը հաջորդող ________ օրվա ընթացքում, իսկ ԷՄՕԿ-ով սահմանված 0,22կՎ կամ 0,4կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում՝ ________ օրվա ընթացքում (նշված ժամկետները չեն կարող գերազանցել ԷՄՕԿ-ով սահմանված ժամկետները)։

(4-րդ կետը խմբ. 02.05.18 N 139-Ն)

4.1. ԷՄՕԿ-ով սահմանված բարդ ընթացակարգով էլեկտրական ցանցին միացման դեպքում միացումը կատարվում է համաձայն սույն պայմանագրի N 2 հավելվածով սահմանված տեխնիկական պայմանների և (կամ) N 3 հավելվածով սահմանված էլեկտրամատակարարման միագիծ սխեմայի:

(4.1-ին կետը լրաց. 02.05.18 N 139-Ն)

5. Միացման վճարի ընդհանուր գումարի և կատարված կանխավճարի տարբերությունը Սպառողը վճարում է Մատակարարին էլեկտրական ցանցին միացման համար վերջինիս դուրս գրած հաշվարկային փաստաթղթի հիման վրա՝ էլեկտրական ցանցին միացմանը հաջորդող ամսում՝ սպառվող էլեկտրաէներգիայի դիմաց վճարման համար ԷՄՕԿ-ով սահմանված ժամկետում:

6. Սպառողի կողմից սույն պայմանագրի 5-րդ կետով նախատեսված վճարման պարտավորության չկատարման դեպքում վերջինիս էլեկտրամատակարարումը կարող է դադարեցվել սույն պայմանագրի 30-րդ կետի համաձայն:

 

3. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՈՂՄԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7. Կողմերը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, ԷՄՕԿ-ով, սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով:

 

8. Մատակարարը պարտավոր է՝

1) սույն պայմանագրի 4-րդ և 4.1 կետերի համաձայն ապահովել Սպառողի սպառման համակարգի միացումն էլեկտրական ցանցին.

2) սույն պայմանագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն Սպառողի կողմից էլեկտրական էներգիայի ընդունումը չապահովելու դեպքում իրականացնել սպառման համակարգի միացումն էլեկտրական ցանցին՝ Սպառողի կողմից էլեկտրական էներգիայի ընդունումն ապահովելու վերաբերյալ տեղեկացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում.

3) սույն պայմանագրի 11-րդ կետի 1-ին ենթակետով և ԷՄՕԿ-ով նախատեսված դեպքերում 5 աշխատանքային օրվա ընթացքում Կանխավճարը վերադարձնել սպառողին՝ վերջինիս նախընտրած (կանխիկ կամ անկանխիկ) ձևով.

4) սույն պայմանագրի 9-րդ գլխում նախատեսված դեպքերում անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում, Սպառողին պատշաճ ձևով տեղեկացնել էլեկտրական ցանցին միացման ժամկետների փոփոխության մասին.

5) Սպառողին վճարել տույժ էլեկտրական ցանցին միացման սույն պայմանագրով նախատեսված ժամկետների խախտման դեպքում՝ համաձայն սույն պայմանագրի 40-րդ կետի:

(8-րդ կետը փոփ. 02.05.18 N 139-Ն)

 

9. Մատակարարն իրավունք ունի՝

1) Սպառողից պահանջել սույն պայմանագրի 5-րդ կետով սահմանված ժամկետում վճարել Միացման վճարի և Կանխավճարի տարբերությունը.

2) Սպառողի կողմից սույն պայմանագրի 5-րդ կետով սահմանված պարտավորությունը խախտելու դեպքում դադարեցնել Սպառողի էլեկտրամատակարարումը և (կամ) հաշվարկել տույժ՝ սույն պայմանագրի 30-րդ և 41-րդ կետերի համաձայն:

 

10. Սպառողը պարտավոր է՝

1) վճարել Կանխավճարը, ինչպես նաև Միացման վճարի և Կանխավճարի տարբերությունը՝ սույն պայմանագրի 5-րդ կետի համաձայն.

2) սույն պայմանագրի 4-րդ կետով նախատեսված ժամկետում ապահովել էլեկտրական էներգիայի ընդունումը, իսկ նշված պարտավորության խախտման դեպքում՝ Մատակարարին տեղեկացնել էլեկտրական էներգիան ընդունելուն պատրաստ լինելու մասին։

 

11. Սպառողն իրավունք ունի՝

1) գրավոր պահանջել Մատակարարից վերադարձնել Կանխավճարը՝ վճարման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետի ավարտից հետո Կանխավճարը վերադարձման ենթակա չէ.

2) սույն պայմանագրի 8-րդ կետով սահմանված ժամկետների խախտման դեպքում Մատակարարից պահանջել վճարելու տույժ՝ սույն պայմանագրի 40-րդ կետով սահմանված կարգով:

 

4. ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿԸ, ԴՐԱ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

12. Սպառված էլեկտրական էներգիայի քանակությունը, բացառությամբ սույն պայմանագրի 13-րդ կետով նախատեսված դեպքի, որոշվում է հաշվարկային ամսում Սպառողի առևտրային հաշվառքի սարքի (N 4 հավելված) գրանցած ցուցմունքների տարբերությամբ կամ այդ տարբերությունը չափիչ տրանսֆորմատորների տրանսֆորմացիայի գործակիցների արտադրյալով բազմապատկելու միջոցով:

13. Եթե առևտրային հաշվառքի սարքն անմիջապես գրանցում է հաշվարկային ժամանակահատվածում ծախսված էլեկտրական էներգիայի քանակը, ապա որպես հաշվարկային ամսվա ընթացքում սպառված` ընդունվում է էլեկտրական էներգիայի այդ քանակը:

14. Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցում է Մատակարարը` ԷՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետում:

15. Առևտրային հաշվառքի սարքի խախտման (էլեկտրական էներգիայի քանակության սխալ գրանցման) դեպքում սպառված էլեկտրական էներգիայի քանակությունը որոշվում է հաշվարկային եղանակով` համաձայն ԷՄՕԿ-ի պահանջների:

16. Հաշվարկային ամսվա ընթացքում սպառողի սպառած էլեկտրական էներգիայի արժեքը որոշվում է Հանձնաժողովի կողմից սահմանված սակագների և սպառված էլեկտրական էներգիայի քանակության արտադրյալով: Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինն ուժի մեջ է մտնում հանձնաժողովի սահմանած ժամկետից:

17. Սպառողը նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրական էներգիայի արժեքը վճարում է իր կողմից սպառված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի մասին Մատակարարի կողմից սույն պայմանագրի 22-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն տեղեկատվությունը տեղադրվելուց հետո՝ ԷՄՕԿ-ով սահմանված ժամկետում՝ սույն պայմանագրի վավերապայմաններում նշված՝ սպառված էլեկտրական էներգիայի դիմաց վճարման համար նախատեսված բանկային հաշվին:

18. Հաշվարկային փաստաթղթում սխալ հայտնաբերելու դեպքում սխալը հայտնաբերած կողմը փաստի մասին տեղեկացնում է մյուս կողմին: Անհամաձայնության դեպքում կողմը ԷՄՕԿ-ով սահմանված ժամկետում մյուս կողմին գրավոր ներկայացնում է իր պարզաբանումները՝ համապատասխան հիմնավորումներով: Հաշվարկային փաստաթղթում սխալի փաստը հաստատվելու դեպքում Մատակարարը ուղղումը հաշվի է առնում հաջորդ ամսվա համար ներկայացվող հաշվարկային փաստաթղթում:

19. Սույն պայմանագրի համաձայն՝ Մատակարարի հանդեպ Սպառողի դրամական պարտավորությունների առկայության դեպքում սպառողի վճարումներն առաջնահերթ ուղղվում են հիմնական պարտավորության մարմանը՝ ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժի մարմանը:

20. Մատակարարի հանդեպ դրամական պարտավորությունների բացակայության դեպքում Սպառողի վճարումները որպես կանխավճար ուղղվում են ապագայում առաջացող պարտավորությունների կատարմանը՝ համաձայն սույն պայմանագրի 19-րդ կետի:

 

5. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՈՂՄԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

21. Կողմերը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, ԷՄՕԿ-ով, սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով:

22. Մատակարարը պարտավոր է՝

1) Սույն պայմանագրի 1-ին կետով նախատեսված հասցեում Սպառողին մատակարարել Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերով սահմանված որակի էլեկտրական էներգիա.

2) ԷՄՕԿ-ով սահմանված ժամկետում հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով հայտարարել նախորդ ամսվա ընթացքում Սպառողի կողմից սպառված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի մասին սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված սպասարկման կետերում տեղեկատվությունը հասանելի դարձնելու օրը.

3) նախորդ ամսվա ընթացքում Սպառողի սպառած էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը տեղակայել իր հետ պայմանագիր կնքած Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում՝ ԷՄՕԿ-ով սահմանված ժամկետում և կարգով.

4) ապահովել առևտրային հաշվառքի սարքի վրա Սպառողի կողմից դրված կնիքի ամբողջականությունը.

5) Սպառողի դիմումի հիման վրա ԷՄՕԿ-ով սահմանված ժամկետում և կարգով ստուգել Սպառողի առևտրային հաշվառքի սարքի ճշտությունը և Սպառողին ներկայացնել եզրակացություն.

6) իր միջոցների հաշվին կատարել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման հետ կապված բոլոր ծախսերը, բացառությամբ ԷՄՕԿ-ով նախատեսված դեպքերի.

7) ԷՄՕԿ-ով սահմանված դեպքերում և ժամկետում ստուգել և ճշգրտել էլեկտրոնային առևտրային հաշվիչի ժամերը, այնպես, որ դրանք ճշգրիտ հաշվառեն Հանձնաժողովի կողմից սահմանված՝ գիշերային և ցերեկային ժամերին սպառված էլեկտրաէներգիայի քանակությունները.

8) առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգում իրականացնելու դեպքում այդ մասին ԷՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետում զգուշացնել Սպառողին՝ համաձայնեցնելով ստուգման ժամկետները.

9) Սպառողի դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ ԷՄՕԿ-ով սահմանված դեպքերում և կարգով փոխարինել Սպառողի առևտրային հաշվառքի սարքը և համապատասխան փոփոխություն կատարել սույն պայմանագրում.

10) շուրջօրյա գործող ___________________ հեռախոսահամարով Սպառողի դիմելու դեպքում Սպառողին տրամադրել տեղեկատվություն կամ պարզաբանում վերջինիս հարցադրումների` ներառյալ էլեկտրամատակարարման ընդհատումների, դադարեցումների պատճառների և վերականգնման ժամկետների, սպառած էլեկտրական էներգիայի արժեքի և քանակության, վճարման ժամկետների, մատակարարի և սպառողի իրավունքների ու պարտականությունների և այլնի վերաբերյալ.

11) ԷՄՕԿ‑ով սահմանված ժամկետում սպառիչ կերպով պատասխանել Սպառողի բանավոր դիմումին` բանավոր, գրավոր դիմումին` գրավոր, իսկ էլեկտրոնային փոստով ստացված դիմումին` էլեկտրոնային փոստի միջոցով.

12) Սպառողին տեղեկացնել էլեկտրամատակարարման պլանային և արտապլանային ընդհատումների ու վերականգնման ժամկետների մասին՝ ԷՄՕԿ‑ով սահմանված ժամկետում և կարգով.

13) Սպառողի դիմումի հիման վրա առևտրային (վերստուգիչ) հաշվիչի էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում վերջինիս համար բացել անձնական էջ և տրամադրել մուտքի անուն և գաղտնաբառ.

14) Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման կամ փոխարինման դեպքում ԷՄՕԿ-ով սահմանված կարգով կազմել ակտ՝ կցելով սույն պայմանագրին:

 

23. Մատակարարն իրավունք ունի՝

1) Սպառողից պահանջել վճարելու սպառած էլեկտրական էներգիայի դիմաց սույն պայմանագրով, ԷՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետում.

2) Սպառողից պահանջել մատակարարված էլեկտրական էներգիան օգտագործել սույն պայմանագրի 1-ին կետով սահմանված նշանակությամբ:

 

24. Սպառողը պարտավոր է՝

1) վճարել նախորդ ամսվա ընթացքում սպառած էլեկտրական էներգիայի արժեքն իր կողմից սպառված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը սույն պայմանագրի 22-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված ժամկետում հասանելի դառնալուց հետո՝ ԷՄՕԿ-ով սահմանված ժամկետում.

2) մատակակարվող էլեկտրական էներգիան օգտագործել սույն պայմանագրի 1-ին կետում նշված նշանակությամբ.

3) ապահովել իր սպառման համակարգում գտնվող էլեկտրատեղակայանքների պահպանման, սպասարկման և շահագործման անվտանգությունը.

4) չխախտել Մատակարարի սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարքի, դրա կնիքների և տեղակայման արկղի ամբողջականությունը, խախտումներ հայտնաբերելու դեպքում անհապաղ հայտնել Մատակարարին.

5) իր սեփականությունը հանդիսացող էլեկտրամատակարարվող տարածքը վաճառելու կամ այլ կերպ օտարելու դեպքում դիմել Մատակարարին՝ վերջնահաշվարկ կատարելու, էլեկտրամատակարարումը դադարեցնելու և պայմանագիրը լուծելու համար, ինչի վերաբերյալ Մատակարարը տեղեկանք է տալիս Սպառողին:

 

25. Սպառողն իրավունք ունի՝

1) կնքել առևտրային հաշվառքի սարքը, դիմել Մատակարարին առևտրային հաշվառքի սարքի ճշտությունը ստուգելու համար, մասնակցել դրա աշխատանքի ճշտության ստուգման հետ կապված բոլոր աշխատանքներին, այդ թվում նաև` ստուգաչափմանը, ԷՄՕԿ-ով սահմանված կարգով առևտրային հաշվառքի սարքի ճշտության ստուգումը պատվիրել նման իրավասություն ունեցող այլ կազմակերպությունների: Սպառողի կողմից առևտրային հաշվառքի սարքը կնքելու դեպքում այդ մասին սույն պայմանագրի N 4 հավելվածում կատարվում է համապատասխան գրառում.

2) դիմել Մատակարարին իր առևտրային հաշվառքի սարքը փոխարինելու համար.

3) դիմել Մատակարարին՝ մասնակցելու առևտրային (վերստուգիչ) հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը՝ ԷՄՕԿ-ով սահմանված կարգով:

 

6. ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

26. Էլեկտրամատակարարման պլանային և արտապլանային ընդհատումների տարեկան կտրվածքով առավելագույն գումարային տևողությունը սահմանվում է ԷՄՕԿ-ով: Եթե սպառողի (բացառությամբ բնակչության) էլեկտրամատակարարման սխեման ապահովում է էլեկտրամատակարարման վերականգնման ավելի կարճ ժամանակահատված, քան սահմանված է ԷՄՕԿ-ով, ապա մատակարարը և սպառողը պարտավոր են սույն պայմանագրի N 7 հավելվածում սահմանել այդ ժամանակահատվածը:

27. Էլեկտրամատակարարման պլանային և արտապլանային ընդհատումների ու վերականգնման ժամկետների մասին Մատակարարը տեղեկացնում է ԷՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետներում:

28. Չի թույլատրվում այն սպառողների էլեկտրամատակարարման պլանային ընդհատում, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման երկու և ավելի անկախ սնուցում ունեցող օդային (մալուխային) գծերով կամ կայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից: Մյուս բոլոր դեպքերում մատակարարը սպառողի էլեկտրամատակարարման պլանային ընդհատումը պետք է իրականացնի աշխատանքային օրերին՝ ԷՄՕԿ-ով սահմանված ժամանակահատվածում:

29. Սպառողը (բացառությամբ բնակչության) և մատակարարը, փոխհամաձայնեցված կարգով իրավունք ունեն սույն պայմանագրի N 7 հավելվածում ամրագրել՝

1) ԷՄՕԿ-ով սահմանված ժամկետներից տարբերվող էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների այլ ժամկետներ (օր կամ ժամեր), եթե դա չի հանգեցնում բնակչության կամ այլ սպառողների համար ԷՄՕԿ-ով սահմանված էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների ժամկետների խախտման.

2) էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին տեղեկացման այլ կարգ և ժամկետներ:

30. Մատակարարն իրավունք ունի դադարեցնել Սպառողի էլեկտրամատակարարումը՝

1) սույն պայմանագրի 5-րդ կետի համաձայն Միացման վճարի և կատարված Կանխավճարի տարբերությունը չվճարելու դեպքում.

2) սպառված էլեկտրական էներգիայի դիմաց սույն պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով վճարում չկատարելու դեպքում.

3) եթե Մատակարարին թույլ չի տրվել Սպառողի հետ համաձայնեցված ժամանակացույցով սպասարկել էլեկտրամատակարարվող տարածքում տեղակայված էլեկտրատեղակայանքները, այդ թվում` էլեկտրական էներգիայի հաշվառքի սարքերը` անկախ դրանց պատկանելությունից.

4) եթե Սպառողը էլեկտրական էներգիան սպառել է առևտրային հաշվառքի սարքի միտումնավոր խախտումով կամ առևտրային հաշվառքի սարքի շրջանցումով.

5) սույն պայմանագրի 1-ին կետով նախատեսված հասցեում գտնվող սպառման համակարգից դուրս էլեկտրական էներգիան սպառելու դեպքում.

6) էլեկտրական էներգիան սույն պայմանագրի 1-ին կետում նշված նշանակությամբ չօգտագործելու դեպքում:

31. Մատակարարը պարտավոր է դադարեցնել Սպառողի էլեկտրամատակարարումը՝

1) Սպառողի գրավոր դիմումի համաձայն՝ վերջինիս նշած ժամկետում.

2) էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման դեպքում, եթե Սպառողը չունի տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթուղթ, բացառությամբ ԷՄՕԿ-ով սահմանված դեպքերի.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

32. Էլեկտրամատակարարման սահմանափակումները և վերականգնումն իրականացվում են ԷՄՕԿ-ով և Հանձնաժողովի կողմից սահմանված այլ իրավական ակտերի համաձայն:

33. Պայմանագրում ամրագրված վթարային կամ տեխնոլոգիական հզորություն ունեցող սպառողի կողմից սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում վերջինիս էլեկտրական էներգիայի մատակարարման սահմանափակումն ու դադարեցումն իրականացվում են ԷՄՕԿ-ով և սույն պայմանագրի N 7 հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում:

 

7. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

34. Սպառողի էլեկտրամատակարարման նպատակով օգտագործվող էլեկտրատեղակայանքների և առևտրային հաշվառքի սարքերի ձեռքբերման, տեղակայման, փոխարինման և շահագործման ծախսերն իրականացվում է ԷՄՕԿ-ով սահմանված կարգով:

35. Սպառողի կողմից առևտրային հաշվառքի սարքը կնքելու դեպքում, այդ մասին սույն պայմանագրի N 4 հավելվածում կատարվում է համապատասխան գրառում:

36. Սպառողի կողմից (բացառությամբ բնակչության) վերստուգիչ հաշվառքի սարք (հաշվիչ) տեղադրելու դեպքում դրա վերաբերյալ տվյալները նշվում են սույն պայմանագրի N 4 հավելվածում:

37. Մատակարարն իրավունք ունի Սպառողի կողմից վճարման համար սահմանված ժամկետի խախտման դեպքում ԷՄՕԿ-ով սահմանված կարգով Սպառողից պահանջել կանխավճար կամ իր համար ընդունելի վճարման այլ երաշխիքներ:

38. Էլեկտրական ցանցին ժամանակավոր միացման ԷՄՕԿ-ով սահմանված դեպքերում Սպառողի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացվում է Մատակարարից ժամանակավոր միացման տեխնիկական պայմաններ (հավելված N 2) ստանալու միջոցով՝ ԷՄՕԿ-ով սահմանված կարգով:

 

8. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

39. Սույն պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով, ԷՄՕԿ-ով և սույն պայմանագրով սահմանված կարգով:

40. Սույն պայմանագրի 8-րդ կետով նախատեսված ժամկետների խախտման դեպքում Սպառողն իրավունք ունի Մատակարարից պահանջել վճարելու տույժ կետանցի յուրաքանչյուր օրվա համար էլեկտրական ցանցին Միացման վճարի 0,1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան Միացման վճարի ընդհանուր գումարը, բացառությամբ, եթե Սպառողը չի ապահովել իր սպառման համակարգի՝ էլեկտրական ցանցին միացման համար անհրաժեշտ աշխատանքները կամ եթե առկա են սույն պայմանագրով նախատեսված ֆորս մաժորային հանգամանքներ:

41. Միացման վճարի և Կանխավճարի տարբերությունը վճարելու՝ սույն պայմանագրի 5-րդ կետում սահմանված ժամկետը խախտելու դեպքում Մատակարարն իրավունք ունի Սպառողից պահանջել վճարելու տույժ կետանցի յուրաքանչյուր օրվա համար` Միացման վճարի և Կանխավճարի տարբերության 0,1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան Միացման վճարի և Կանխավճարի տարբերության չափը:

42. Եթե Սպառողի էլեկտրամատակարարումն իրականացվել է սպասարկման որակի սահմանված պահանջների խախտմամբ, ապա Մատակարարը պարտավոր է ԷՄՕԿ-ով սահմանված կարգով Սպառողին վճարել տույժ:

43. Սպառողի (բացառությամբ բնակչության) կողմից սույն պայմանագրի 24-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն վճարման ժամկետը խախտելու դեպքում Մատակարարն իրավունք ունի Սպառողից պահանջել վճարելու տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարի 10 տոկոսը:

44. Առևտրային հաշվառքի սարքի շրջանցումով Սպառողի կողմից էլեկտրաէներգիա սպառելու դեպքում սպառված էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

 

9. ՖՈՐՍ ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

 

45. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Սույն պայմանագրի իմաստով ֆորս մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և միևնույն ժամանակ անկախ վերջիններիս գործադրած ջանքերից, խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված Կողմերի գործողություններին:

46. Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են պետական իրավասու մարմինների կողմից ընդունված ակտերը, վերջիններիս գործողությունները կամ անգործությունը, բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում՝ ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում կողմերի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով՝ դրանք ֆորս-մաժոր ճանաչելու համար:

47. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց՝ նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

10. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

48. Սույն պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում՝ Հանձնաժողովի միջնորդությամբ:

49. Սույն պայմանագրի 48-րդ կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

11. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ, ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

50. Սույն պայմանագրով սահմանված՝ էլեկտրական ցանցին միացմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում սույն պայմանագրի ստորագրման պահից և գործում են մինչև սույն պայմանագրի 1-ին կետով ամրագրված սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացմանը վերաբերող Կողմերի պարտավորությունների ամբողջական կատարումը:

51. Սույն պայմանագրով սահմանված՝ էլեկտրական էներգիայի մատակարարմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում էլեկտրական ցանցին Սպառողի առաջին փաստացի միացման պահից, իսկ վերակառուցվող սպառման համակարգի դեպքում՝ սույն պայմանագրի ստորագրման պահից և գործում են __________________ ժամկետով: Պայմանագիրը բոլոր դեպքերում կնքվում է անորոշ ժամկետով, եթե ԷՄՕԿ-ով տվյալ դեպքի համար նախատեսված չէ ժամանակավոր պայմանագրի կնքում:

52. Սույն պայմանագրի 51-րդ կետի համաձայն ժամանակավոր պայմանագրի կնքման դեպքում ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ Կողմերից յուրաքանչյուրը կարող է ծանուցել մյուս կողմին պայմանագրի գործողության դադարեցման մասին: Եթե ժամկետի ավարտից հետո Սպառողը Մատակարարի ծանուցման բացակայությամբ շարունակում է սպառել էլեկտրական էներգիա, սույն պայմանագրի գործողությունը համարվում է երկարաձգված՝ նույն պայմաններով և նույն ժամկետով:

53. Սույն պայմանագիրը լուծվում է`

1) կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

2) Սպառողի կողմից միակողմանի` այդ մասին Մատակարարին տեղեկացնելու և մատուցված ծառայությունների համար ամբողջությամբ վճարելու պայմանով.

3) Մատակարարի կողմից միակողմանի` Սպառողի կողմից Կանխավճարը սույն պայմանագրի 3-րդ կետով սահմանված ժամկետում չվճարելու կամ սույն պայմանագրի 11-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն այն հետ պահանջելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով, ԷՄՕԿ-ով և սույն պայմանագրով նախատեսված դեպքերում՝ այդ մասին Սպառողին նախապես տեղեկացնելու պայմանով:

54. Հանձնաժողովի կողմից սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատվելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:

55. Սույն պայմանագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, այդ թվում՝ ԷՄՕԿ-ով նախատեսված դեպքում փոփոխություններ կարող են կատարվել գրավոր, պայմանով, որ չեն հակասում սույն պայմանագրին, ԷՄՕԿ-ին, Հանձնաժողովի ընդունած և այլ իրավական ակտերին:

(55-րդ կետը լրաց. 02.05.18 N 139-Ն)

56. Սույն պայմանագրի փոփոխումը կամ դադարումը Կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:

57. Սույն պայմանագիրը կնքված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, մեկական՝ յուրաքանչյուր կողմի համար:

 

12. ԿՈՂՄԵՐԻ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

58. Կողմերը պարտավոր են գրությունները, ծանուցումները և այլ փաստաթղթերը միմյանց հանձնել պատշաճ ձևով: Փաստաթղթերը համարվում են պատշաճ ձևով հանձնված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ` սույն պայմանագրով նշված ծանուցման վայրի հասցեով, կամ հանձնվել են առձեռն` ստացականով, եթե առանձին դեպքերի համար ԷՄՕԿ-ով կամ սույն պայմանագրով նախատեսված չէ պատշաճ հանձնման կոնկրետ ձև:

59. Կողմերը պարտավոր են սույն պայմանագրում նշված ծանուցման վավերապայմանների փոփոխության դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնել միմյանց այդպիսի փոփոխության պահից 7 օրվա ընթացքում:

60. Այն դեպքում, երբ Կողմը գրավոր չի տեղեկացրել իր ծանուցման վայրի հասցեի փոփոխության մասին, ապա սույն պայմանագրում նշված ծանուցման վայրով ուղարկված փաստաթուղթը համարվում է պատշաճ ձևով հանձնված:

 

13. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

61. Սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելվածներն են՝

1) Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման վճարի հաշվարկի մասին N 1 հավելվածը.

2) Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման տեխնիկական պայմանների մասին N 2 հավելվածը (ԷՄՕԿ-ով սահմանված բարդ ընթացակարգով էլեկտրական ցանցին միացման դեպքերում).

3) Սպառողի էլեկտրամատակարարման միագիծ սխեմայի մասին N 3 հավելվածը (ԷՄՕԿ-ով սահմանված բարդ ընթացակարգով էլեկտրական ցանցին միացման դեպքերում).

4) Սպառողի (Ենթասպառողի) առևտրային (վերստուգիչ) հաշվառքի սարքի տվյալների մասին N 4 հավելվածը.

5) Սպառողի (Ենթասպառողի) սնման ուղղության, լարման, առավելագույն թույլատրելի հզորության վերաբերյալ N 5 հավելվածը.

6) Մատակարարի էլեկտրական ցանցի և Սպառողի սպառման համակարգի սահմանազատման կետի և էլեկտրատեղակայանքների շահագործման պատասխանատվության սահմանազատման վերաբերյալ ակտի մասին N 6 հավելվածը.

7) 0.4 կՎ և բարձր լարման սպառողների (բացառությամբ բնակչության) համար սահմանվող լրացուցիչ պայմանների մասին N 7 հավելվածը:

(61-րդ կետը լրաց. 02.05.18 N 139-Ն)

 

14. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Մատակարար՝

Սպառող՝

___________________________________

___________________________________

   

Գտնվելու վայրը՝

Գտնվելու վայրը (բնակության վայրը)՝

   

___________________________________

___________________________________

   

Հեռախոս ___________________________

Ծանուցման հասցեն՝

   

Էլ. փոստ ___________________________

___________________________________

   

ՀՎՀՀ _______________________________

Էլ. փոստ ___________________________

   

Միացման վճարի հ/հ

Հեռախոս ___________________________

   

___________________________________
Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման հ/հ
___________________________________

ՀՎՀՀ (իրավաբանական անձի դեպքում)
___________________________________

   

Բանկ ______________________________

Բանկ ______________________________

Գործունեության լիցենզիա N

 
 

Հ/հ ________________________________

   

___________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

___________________________________
 (ստորագրություն, անուն, ազգանուն)


Կ. Տ.
(առկայության դեպքում)

 

 

 

Հավելված N 1

Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և
էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի

 

ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿ

 

1. Միացման վճարի չափն է՝_________________________________, որից՝ կանխավճարի չափն է՝ _________________:-

 

2. Միացման վճարը հաշվարկվել է համաձայն Հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի N 659 որոշման հավելվածի՝ __________________ (կոնկրետ հղումը):

 

ՄՎ = Վստ + Վլրաց + Վպահուստ =

 

Վստ - մեծությունը, հաշվարկման կարգը (բանաձև), համապատասխան բաղադրիչները

 

Վլրաց - մեծությունը, համապատասխան բաղադրիչները

 

Վպահուստ - մեծությունը, համապատասխան բաղադրիչները

 

Մատակարար՝

Սպառող՝

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(անուն ազգանուն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

 

Հավելված N 2

Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և
էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի

 

ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

 

 

ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

 

 

 

Մատակարար՝

Սպառող՝

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(անուն ազգանուն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

 

Հավելված N 3

Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և
էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի

 

ՍՊԱՌՈՂԻ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԻԱԳԻԾ ՍԽԵՄԱՆ

 

 

 

 

 

Մատակարար՝

Սպառող՝

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(անուն ազգանուն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

 

Հավելված N 4

Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և
էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի

 

Սպառողի (ԵՆԹԱՍՊԱՌՈՂԻ) ԱՌԵՎՏՐԱՅԻՆ (ՎԵՐՍՏՈՒԳԻՉ) ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

Հաշ-վառքի սարքի տեղա-դրման
վայրը

Առևտրային հաշվառքի սարք (վերստուգիչ հաշվառքի սարք)

Սպառողի սեփակա-նությունը հանդի-սացող կամ իր կողմից տնօրինվող տարածք-ներում առևտրային հաշվառքի սարքի ամբողջա-կանության պահպան-ման պատաս-խանատու կողմը

Հաշվիչի

Հոսանքի չափիչ
տրանսֆորմատորի

Լարման չափիչ
տրանսֆորմատորի

տեսակը,
գործա-
րանային
համարը,
կնիքի
տեսակը,
համարը

թույլա-
տրելի
հոսանքը
(Ա)

անվա-
նական
լարումը (Վ)

հաջորդ
պլանային
ստուգա-
չափման
ամիսը և
տարե-թիվը

տեսակը,
գործա-
րանային
համարը,
սպառողի
կնիքի
տեսակը,
համարը

ճշտու-թյան
դասը

տրանս-ֆոր-
մացիայի
գործա-
կիցը

տեսակը,
գործա-
րանային
համարը,
սպառողի
կնիքի
տեսակը,
համարը

ճշտու-թյան
դասը

տրան-սֆոր-
մացիայի
գործա-
կիցը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       

Մատակարար՝

Սպառող՝

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(անուն ազգանուն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

 

Հավելված N 5

Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և
էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի

 

Սպառողի (ԵՆԹԱՍՊԱՌՈՂԻ) ՍՆՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ, լարման, ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

N
ը.հ.

Սնման ուղղության անվանումը

Հասցեն

Էլեկտրա-ընդունիչների կարգը (I,II,II)

Սահմանա-զատման կետի լարումը
 (կՎ)

Առա-վելագույն
թույլատրելի հզորություն
(կՎտ )

Աշխա-տանքային օրերի և ժամերի քանակը (ժամ)

Հայտարարված առավելագույն բեռը (կՎտ) աշխա-տանքային և ոչ աշխատանքային ժամերին

1

2

3

4

5

6

7

8

1

             

2

             

3

             

 

1. Սույն աղյուսակի 6-րդ սյունակը լրացվում է համաձայն սպառողին տրված տեխնիկական պայմանների: Տեխնիկական պայմանների բացակայության դեպքում 6-րդ սյունակը լրացվում է `

1) 0.22 կՎ լարման սպառողների համար` հաշվիչի թույլատրելի հոսանքի և անվանական լարման արտադրյալով.

2) 0.4 կՎ լարման սպառողների համար` հաշվիչի թույլատրելի հոսանքի, անվանական լարման և հոսանքի չափիչ տրանսֆորմատորի տրանսֆորմացիայի գործակցի արտադրյալով.

3) 6 (10) կՎ և բարձր լարման սպառողների համար` հաշվիչի թույլատրելի հոսանքի, անվանական լարման, հոսանքի չափիչ տրանսֆորմատորի տրանսֆորմացիայի գործակցի և լարման չափիչ տրանսֆորմատորի տրանսֆորմացիայի գործակցի արտադրյալով:

2. Սույն աղյուսակի 4-րդ սյունակը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված՝ «Էլեկտրատեղակայանքների սարքվածքներին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգում նշված էլեկտրաընդունիչների կարգերի համաձայն:

 

Մատակարար՝

Սպառող՝

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(անուն ազգանուն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

 

Հավելված N 6

Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և
էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի

 

 Ա Կ Տ

 

ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԵՎ ՍՊԱՌՈՂԻ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԿԵՏԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Կողմերի սահմանազատման կետն է`_______________________________________:

 

2. Կողմերի էլեկտրատեղակայանքների շահագործման պատասխանատվության սահմանազատման կետն է`

 _______________________________________________________:

 

3. Սպառողի և ենթասպառողի էլեկտրատեղակայանքների սահմանազատման կետն է`

_____________________________________:

 

Մատակարար՝

Սպառող՝

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(անուն ազգանուն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

 

Հավելված N 7

Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և
էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի

 

0,4 ԿՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ) ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում՝ Կողմերը պարտավոր են սույն պայմանագրին կցել անբաժանելի մաս հանդիսացող տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների ամրագրման վերաբերյալ ակտը, որը կազմվում է համաձայն ԷՄՕԿ-ով սահմանված կարգի:

2. Երբ նվազագույն բեռնվածքի ռեժիմներում տեխնիկապես անհնար է առևտրային հաշվառքի սարքերի բնականոն աշխատանքը, սպառված էլեկտրաէներգիայի քանակությունը հաշվարկվում է նվազագույն բեռնվածքի ամբողջ ժամանակահատվածում փաստացի միացված էլեկտրական ընդունիչների հզորության հիման վրա և ավելացվում առևտրային հաշվիչի ցուցմունքով հաշվարկված էլեկտրաէներգիայի քանակությանը` ԷՄՕԿ-ով սահմանված կարգով:

3. Մատակարարը կամ Սպառողը կարող են սահմանազատման կետերում տեղադրել էլեկտրական էներգիայի որակի ցուցանիշները գրանցող և հիշող սարքեր, որի վերաբերյալ կազմում են երկկողմանի ակտ և կցում սույն պայմանագրին:

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված էլեկտրաէներգիայի որակը խախտելու դեպքում պատճառները և որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրաէներգիայի մատակարարման ժամանակահատվածը որոշվում են Մատակարարի կամ Սպառողի չափիչ սարքերի գրանցումներով, իսկ այդ սարքերի բացակայության դեպքում՝ համապատասխան հաշվարկներով, Մատակարարի և Սպառողի օպերատիվ փաստաթղթերի գրառումների հիման վրա: Այդ մասին Մատակարարը և Սպառողը կազմում են երկկողմանի ակտ:

5. Որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրաէներգիա մատակարարելու համար Մատակարարը փոխհատուցում է Սպառողի կրած վնասը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

6. Սպառողի (բացառությամբ բնակչության) սարքավորումները, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքները մատակարարի օպերատիվ ենթակայությանը հանձնելու դեպքում Կողմերը պարտավոր են այն իրականացնել ԷՄՕԿ-ով սահմանված՝ «Մատակարարի և Սպառողի (բացառությամբ բնակչության) օպերատիվ փոխհարաբերությունների» կարգով։

7. Սպառողը պարտավոր է.

1) ապահովել փոխանջատումներ կատարելու իրավունք ունեցող Մատակարարի օպերատիվ անձնակազմի շուրջօրյա անարգել մուտքը իր տնօրինության տակ գտնվող տարածքները՝ իրենց իրավասությունների սահմաններում պարտականությունների կատարման նպատակով.

2) անհապաղ հայտնել Մատակարարին նրա օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումներում և ռելեական պաշտպանության ու ավտոմատիկայի սարքվածքներում ի հայտ եկած բոլոր թերությունների և անսարքությունների մասին____________________հեռախոսահամարով:

8. Սպառողը պարտավոր է չգերազանցել սույն պայմանագրի N 5 հավելվածով սահմանված առավելագույն թույլատրելի հզորությունը, ինչպես նաև Մատակարարի հետ համաձայնեցնել առավելագույն թույլատրելի հզորության փոփոխությունը:

9. Մատակարարը որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրաէներգիա մատակարարելու համար պատասխանատվություն չի կրում այն ժամանակահատվածում, որի ընթացքում Սպառողը գերազանցել է առավելագույն թույլատրելի հզորությունը:

 

ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ (ԼՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԿՈՂՄԵՐԸ)

 

10. __________________________________________________________________

11. __________________________________________________________________

 

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 02.05.18 N 139-Ն)

 

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2017 թվականի մայիսի 31-ի N 218-Ն որոշման

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ___

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ

 

___________________
(կնքման վայրը)
______________20 թվական

 

Մատակարարը՝

_________________________________________________________________

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)

 

ի դեմս

_______________________________________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը, լիազորված լինելու դեպքում լիազորագրի տվյալները)

 

որը գործում է

____________________________________________

(գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

հիման վրա, մի կողմից,

 

և Սպառողը՝ ____________________________________________________________________________,

 (անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իրավաբանական անձի դեպքում՝

 անվանումը, ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը, լիազորված լինելու դեպքում լիազորագրի տվյալները)

 

մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հաստատած` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններով (այսուհետ՝ ԷՄՕԿ), սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն պայմանագրի համաձայն Մատակարարը պարտավոր է Սպառողին մատակարարել էլեկտրական էներգիա, իսկ Սպառողը՝ վճարել մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Կողմերը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, ԷՄՕԿ-ով, սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով:

 

3. Մատակարարը պարտավոր է՝

1) ________________________________________ հասցեում Սպառողին մատակարարել Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերով սահմանված որակի էլեկտրական էներգիա՝ համաձայն սույն պայմանագրի N 1 հավելվածով սահմանված տեխնիկական պայմանների և (կամ) N 2 հավելվածով սահմանված էլեկտրամատակարարման միագիծ սխեմայի.

2) ԷՄՕԿ-ով սահմանված ժամկետում հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով հայտարարել նախորդ ամսվա ընթացքում Սպառողի կողմից սպառված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի մասին սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված սպասարկման կետերում տեղեկատվությունը հասանելի դարձնելու օրը.

3) նախորդ ամսվա ընթացքում Սպառողի սպառած էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը տեղակայել իր հետ պայմանագիր կնքած Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում՝ ԷՄՕԿ-ով սահմանված ժամկետում և կարգով.

4) ապահովել առևտրային հաշվառքի սարքի վրա Սպառողի կողմից դրված կնիքի ամբողջականությունը.

5) Սպառողի դիմումի հիման վրա ԷՄՕԿ-ով սահմանված ժամկետում և կարգով ստուգել Սպառողի առևտրային հաշվառքի սարքի ճշտությունը և Սպառողին ներկայացնել եզրակացություն.

6) իր միջոցների հաշվին կատարել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման հետ կապված բոլոր ծախսերը, բացառությամբ ԷՄՕԿ-ով նախատեսված դեպքերի.

7) ԷՄՕԿ-ով սահմանված դեպքերում և ժամկետում ստուգել և ճշգրտել էլեկտրոնային առևտրային հաշվիչի ժամերը, այնպես, որ դրանք ճշգրիտ հաշվառեն Հանձնաժողովի կողմից սահմանված՝ գիշերային և ցերեկային ժամերին սպառված էլեկտրաէներգիայի քանակությունները.

8) առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգում իրականացնելու դեպքում այդ մասին ԷՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետում զգուշացնել Սպառողին՝ համաձայնեցնելով ստուգման ժամկետները.

9) Սպառողի դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ ԷՄՕԿ-ով սահմանված դեպքերում և կարգով փոխարինել Սպառողի առևտրային հաշվառքի սարքը և համապատասխան փոփոխություն կատարել սույն պայմանագրում.

10) շուրջօրյա գործող ___________________ հեռախոսահամարով Սպառողի դիմելու դեպքում Սպառողին տրամադրել տեղեկատվություն կամ պարզաբանում վերջինիս հարցադրումների` ներառյալ էլեկտրամատակարարման ընդհատումների, դադարեցումների պատճառների և վերականգնման ժամկետների, սպառած էլեկտրական էներգիայի արժեքի և քանակության, վճարման ժամկետների, Մատակարարի և Սպառողի իրավունքների ու պարտականությունների և այլնի վերաբերյալ.

11) ԷՄՕԿ‑ով սահմանված ժամկետում սպառիչ կերպով պատասխանել Սպառողի բանավոր դիմումին` բանավոր, գրավոր դիմումին` գրավոր, իսկ էլեկտրոնային փոստով ստացված դիմումին` էլեկտրոնային փոստի միջոցով.

12) Սպառողին տեղեկացնել էլեկտրամատակարարման պլանային և արտապլանային ընդհատումների ու վերականգնման ժամկետների մասին՝ ԷՄՕԿ‑ով սահմանված ժամկետում և կարգով.

13) Սպառողի դիմումի հիման վրա առևտրային (վերստուգիչ) հաշվիչի էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում վերջինիս համար բացել անձնական էջ և տրամադրել մուտքի անուն և գաղտնաբառ.

14) Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման կամ փոխարինման դեպքում ԷՄՕԿ-ով սահմանված կարգով կազմել ակտ՝ կցելով սույն պայմանագրին:

 

4. Մատակարարն իրավունք ունի՝

1) Սպառողից պահանջել վճարելու սպառած էլեկտրական էներգիայի դիմաց սույն պայմանագրով, ԷՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետում.

2) Սպառողից պահանջել մատակարարված էլեկտրական էներգիան օգտագործել սույն պայմանագրի 5-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված նշանակությամբ:

 

5. Սպառողը պարտավոր է՝

1) վճարել նախորդ ամսվա ընթացքում սպառած էլեկտրական էներգիայի արժեքը իր կողմից սպառված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը սույն պայմանագրի 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված ժամկետում հասանելի դառնալուց հետո՝ ԷՄՕԿ-ով սահմանված ժամկետում.

2) մատակարարվող էլեկտրական էներգիան օգտագործել

_______________________________________________

(կենցաղային՝ բնակչի դեպքում/ոչ կենցաղային՝ այլ սպառողի դեպքում)

նշանակությամբ.
3) ապահովել իր սպառման համակարգում գտնվող էլեկտրատեղակայանքների պահպանման, սպասարկման և շահագործման անվտանգությունը.

4) չխախտել Մատակարարի սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարքի, դրա կնիքների և տեղակայման արկղի ամբողջականությունը, խախտումներ հայտնաբերելու դեպքում անհապաղ հայտնել Մատակարարին.

5) իր սեփականությունը հանդիսացող էլեկտրամատակարարվող տարածքը վաճառելու կամ այլ կերպ օտարելու դեպքում դիմել Մատակարարին՝ վերջնահաշվարկ կատարելու, էլեկտրամատակարարումը դադարեցնելու և պայմանագիրը լուծելու համար, ինչի վերաբերյալ Մատակարարը տեղեկանք է տալիս Սպառողին:

 

6. Սպառողն իրավունք ունի՝

1) կնքել առևտրային հաշվառքի սարքը, դիմել Մատակարարին առևտրային հաշվառքի սարքի ճշտությունը ստուգելու համար, մասնակցել դրա աշխատանքի ճշտության ստուգման հետ կապված բոլոր աշխատանքներին, այդ թվում նաև` ստուգաչափմանը, ԷՄՕԿ-ով սահմանված կարգով առևտրային հաշվառքի սարքի ճշտության ստուգումը պատվիրել նման իրավասություն ունեցող այլ կազմակերպությունների.

2) դիմել Մատակարարին իր առևտրային հաշվառքի սարքը փոխարինելու համար.

3) դիմել Մատակարարին՝ մասնակցելու առևտրային (վերստուգիչ) հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը՝ ԷՄՕԿ-ով սահմանված կարգով:

 

3. ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿԸ, ԴՐԱ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Սպառված էլեկտրական էներգիայի քանակությունը, բացառությամբ սույն պայմանագրի 8-րդ կետով նախատեսված դեպքի, որոշվում է հաշվարկային ամսում Սպառողի առևտրային հաշվառքի սարքի (N 3 հավելված) գրանցած ցուցմունքների տարբերությամբ կամ այդ տարբերությունը չափիչ տրանսֆորմատորների տրանսֆորմացիայի գործակիցների արտադրյալով բազմապատկելու միջոցով:

8. Եթե առևտրային հաշվառքի սարքն անմիջապես գրանցում է հաշվարկային ժամանակահատվածում ծախսված էլեկտրական էներգիայի քանակը, ապա որպես հաշվարկային ամսվա ընթացքում սպառված` ընդունվում է էլեկտրական էներգիայի այդ քանակը:

9. Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցում է Մատակարարը` ԷՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետում:

10. Առևտրային հաշվառքի սարքի խախտման (էլեկտրական էներգիայի քանակության սխալ գրանցման) դեպքում սպառված էլեկտրական էներգիայի քանակությունը որոշվում է հաշվարկային եղանակով` համաձայն ԷՄՕԿ-ի պահանջների:

11. Հաշվարկային ամսվա ընթացքում սպառողի սպառած էլեկտրական էներգիայի արժեքը որոշվում է Հանձնաժողովի կողմից սահմանված սակագների և սպառված էլեկտրական էներգիայի քանակության արտադրյալով: Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինը ուժի մեջ է մտնում հանձնաժողովի սահմանած ժամկետից:

12. Սպառողը նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրական էներգիայի արժեքը վճարում է իր կողմից սպառված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի մասին Մատակարարի կողմից սույն պայմանագրի 3-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն տեղեկատվությունը տեղադրվելուց հետո՝ ԷՄՕԿ-ով սահմանված ժամկետում:

13. Հաշվարկային փաստաթղթում սխալ հայտնաբերելու դեպքում սխալը հայտնաբերած կողմը փաստի մասին տեղեկացնում է մյուս կողմին: Անհամաձայնության դեպքում կողմը ԷՄՕԿ-ով սահմանված ժամկետում մյուս կողմին գրավոր ներկայացնում է իր պարզաբանումները՝ համապատասխան հիմնավորումներով: Հաշվարկային փաստաթղթում սխալի փաստը հաստատվելու դեպքում Մատակարարը ուղղումը հաշվի է առնում հաջորդ ամսվա համար ներկայացվող հաշվարկային փաստաթղթում:

14. Սույն պայմանագրի համաձայն Մատակարարի հանդեպ Սպառողի դրամական պարտավորությունների առկայության դեպքում սպառողի վճարումներն առաջնահերթ ուղղվում են հիմնական պարտավորության մարմանը՝ ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժի մարմանը:

15. Մատակարարի հանդեպ դրամական պարտավորությունների բացակայության դեպքում Սպառողի վճարումները որպես կանխավճար ուղղվում են ապագայում առաջացող պարտավորությունների կատարմանը՝ համաձայն սույն պայմանագրի 14-րդ կետի:

 

4. ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

16. Էլեկտրամատակարարման պլանային և արտապլանային ընդհատումների տարեկան կտրվածքով առավելագույն գումարային տևողությունը սահմանվում է ԷՄՕԿ-ով: Եթե սպառողի (բացառությամբ բնակչության) էլեկտրամատակարարման սխեման ապահովում է էլեկտրամատակարարման վերականգնման ավելի կարճ ժամանակահատված, քան սահմանված է ԷՄՕԿ-ով, ապա մատակարարը և սպառողը պարտավոր են սույն պայմանագրի N 6 հավելվածում սահմանել այդ ժամանակահատվածը:

17. Էլեկտրամատակարարման պլանային և արտապլանային ընդհատումների ու վերականգնման ժամկետների մասին Մատակարարը տեղեկացնում է ԷՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետներում:

18. Չի թույլատրվում այն սպառողների էլեկտրամատակարարման պլանային ընդհատում, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 կՎ և բարձր լարման երկու և ավելի անկախ սնուցում ունեցող օդային (մալուխային) գծերով կամ կայանի (ենթակայանի) երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից: Մյուս բոլոր դեպքերում Մատակարարը Սպառողի էլեկտրամատակարարման պլանային ընդհատումը պետք է իրականացնի աշխատանքային օրերին՝ ԷՄՕԿ-ով սահմանված ժամանակահատվածում:

19. Սպառողը (բացառությամբ բնակչության) և Մատակարարը, փոխհամաձայնեցված կարգով իրավունք ունեն սույն պայմանագրի N 6 հավելվածում ամրագրել՝

1) ԷՄՕԿ-ով սահմանված ժամկետներից տարբերվող էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների այլ ժամկետներ (օր կամ ժամեր), եթե դա չի հանգեցնում բնակչության կամ այլ սպառողների համար ԷՄՕԿ-ով սահմանված էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների ժամկետների խախտման.

2) էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին տեղեկացման այլ կարգ և ժամկետներ:

20. Մատակարարն իրավունք ունի դադարեցնել Սպառողի էլեկտրամատակարարումը՝

1) սպառված էլեկտրական էներգիայի դիմաց սույն պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով վճարում չկատարելու դեպքում.

2) եթե Մատակարարին թույլ չի տրվել Սպառողի հետ համաձայնեցված ժամանակացույցով սպասարկել էլեկտրամատակարարվող տարածքում տեղակայված էլեկտրատեղակայանքները, այդ թվում` էլեկտրական էներգիայի հաշվառքի սարքերը` անկախ դրանց պատկանելությունից.

3) եթե Սպառողը էլեկտրական էներգիան սպառել է առևտրային հաշվառքի սարքի միտումնավոր խախտումով կամ առևտրային հաշվառքի սարքի շրջանցումով.

4) Էլեկտրական ցանցին ժամանակավոր միացման տեխնիկական պայմանների համաձայն՝ էլեկտրական ցանցին ժամանակավոր միացման համար սահմանված ժամկետի ավարտի դեպքում.

5) սույն պայմանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հասցեում գտնվող սպառման համակարգից դուրս էլեկտրական էներգիան սպառելու դեպքում.

6) էլեկտրական էներգիան սույն պայմանագրի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված նշանակությամբ չօգտագործելու դեպքում:

21. Մատակարարը պարտավոր է դադարեցնել Սպառողի էլեկտրամատակարարումը՝

1) Սպառողի գրավոր դիմումի համաձայն՝ վերջինիս նշած ժամկետում.

2) էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման դեպքում, եթե Սպառողը չունի տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթուղթ՝ բացառությամբ ԷՄՕԿ-ով սահմանված դեպքերի.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

22. Էլեկտրամատակարարման սահմանափակումները և վերականգնումն իրականացվում են ԷՄՕԿ-ով և Հանձնաժողովի կողմից սահմանված այլ իրավական ակտերի համաձայն:

23. Պայմանագրում ամրագրված վթարային կամ տեխնոլոգիական հզորություն ունեցող սպառողի կողմից սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում վերջինիս էլեկտրական էներգիայի մատակարարման սահմանափակումն ու դադարեցումն իրականացվում են ԷՄՕԿ-ով և սույն պայմանագրի N 6 հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում:

 

5. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

24. Սպառողի էլեկտրամատակարարման նպատակով օգտագործվող էլեկտրատեղակայանքների և առևտրային հաշվառքի սարքերի ձեռքբերման, տեղակայման, փոխարինման և շահագործման ծախսերն իրականացվում է ԷՄՕԿ-ով սահմանված կարգով:

25. Սպառողի կողմից առևտրային հաշվառքի սարքը կնքելու դեպքում, այդ մասին սույն պայմանագրի N 3 հավելվածում կատարվում է համապատասխան գրառում:

26. Սպառողի կողմից (բացառությամբ բնակչության) վերստուգիչ հաշվառքի սարք (հաշվիչ) տեղադրելու դեպքում դրա վերաբերյալ տվյալները նշվում են սույն պայմանագրի N 3 հավելվածում:

27. Մատակարարն իրավունք ունի Սպառողի կողմից վճարման համար սահմանված ժամկետի խախտման դեպքում ԷՄՕԿ-ով սահմանված կարգով Սպառողից պահանջել կանխավճար կամ իր համար ընդունելի վճարման այլ երաշխիքներ:

28. Էլեկտրական ցանցին ժամանակավոր միացման ԷՄՕԿ-ով սահմանված դեպքերում Սպառողի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացվում է Մատակարարից ժամանակավոր միացման տեխնիկական պայմաններ (հավելված N 1) ստանալու միջոցով՝ ԷՄՕԿ-ով սահմանված կարգով:

 

6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

29. Սույն պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով, ԷՄՕԿ-ով և սույն պայմանագրով սահմանված կարգով:

30. Եթե Սպառողի էլեկտրամատակարարումը իրականացվել է սպասարկման որակի սահմանված պահանջների խախտմամբ, ապա Մատակարարը պարտավոր է ԷՄՕԿ-ով սահմանված կարգով Սպառողին վճարել տույժ:

31. Սպառողի (բացառությամբ բնակչության) կողմից սույն պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն վճարման ժամկետը խախտելու դեպքում Մատակարարն իրավունք ունի Սպառողից պահանջել վճարելու տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարի 10 տոկոսը:

32. Առևտրային հաշվառքի սարքի շրջանցումով Սպառողի կողմից էլեկտրաէներգիա սպառելու դեպքում սպառված էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

 

7. ՖՈՐՍ-ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

 

33. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս-մաժորի: Սույն պայմանագրի իմաստով ֆորս-մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և միևնույն ժամանակ անկախ վերջիններիս գործադրած ջանքերից, խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված Կողմերի գործողություններին:

34. Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են պետական իրավասու մարմինների կողմից ընդունված ակտերը, վերջիններիս գործողությունները կամ անգործությունը, բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում՝ ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում կողմերի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով՝ դրանք ֆորս-մաժոր ճանաչելու համար:

35. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց՝ նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

8. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

36. Սույն պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում՝ Հանձնաժողովի միջնորդությամբ:

37. Սույն պայմանագրի 36-րդ կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ, ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

38. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է __________________ ժամկետով: Պայմանագիրը բոլոր դեպքերում կնքվում է անորոշ ժամկետով, եթե ԷՄՕԿ-ով տվյալ դեպքի համար նախատեսված չէ ժամանակավոր պայմանագրի կնքում:

39. Սույն պայմանագրի 38-րդ կետի համաձայն ժամանակավոր պայմանագրի կնքման դեպքում ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ Կողմերից յուրաքանչյուրը կարող է ծանուցել մյուս կողմին պայմանագրի գործողության դադարեցման մասին: Եթե ժամկետի ավարտից հետո Սպառողը Մատակարարի ծանուցման բացակայությամբ շարունակում է սպառել էլեկտրական էներգիա, սույն պայմանագրի գործողությունը համարվում է երկարաձգված՝ նույն պայմաններով և նույն ժամկետով:

40. Սույն պայմանագիրը լուծվում է`

1) կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

2) Սպառողի կողմից միակողմանի` այդ մասին Մատակարարին տեղեկացնելու և մատուցված ծառայությունների համար ամբողջությամբ վճարելու պայմանով.

3) Մատակարարի կողմից միակողմանի` Հայաստանի Հանրապետության օրենքներով, ԷՄՕԿ-ով և սույն պայմանագրով նախատեսված դեպքերում՝ այդ մասին Սպառողին նախապես տեղեկացնելու պայմանով:

41. Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատվելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:

42. Սույն պայմանագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ փոփոխություններ կարող են կատարվել գրավոր, պայմանով, որ չեն հակասում սույն պայմանագրին, ԷՄՕԿ-ին, Հանձնաժողովի ընդունած և այլ իրավական ակտերին:

43. Սույն պայմանագրի փոփոխումը կամ դադարումը Կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:

44. Սույն պայմանագիրը կնքված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, մեկական՝ յուրաքանչյուր կողմի համար:

 

10. ԿՈՂՄԵՐԻ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

45. Կողմերը պարտավոր են գրությունները, ծանուցումները և այլ փաստաթղթերը միմյանց հանձնել պատշաճ ձևով: Փաստաթղթերը համարվում են պատշաճ ձևով հանձնված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ` սույն պայմանագրով նշված ծանուցման վայրի հասցեով, կամ հանձնվել են առձեռն` ստացականով, եթե առանձին դեպքերի համար ԷՄՕԿ-ով կամ սույն պայմանագրով նախատեսված չէ պատշաճ հանձնման կոնկրետ ձև:

46. Կողմերը պարտավոր են սույն պայմանագրում նշված ծանուցման վավերապայմանների փոփոխության դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնել միմյանց այդպիսի փոփոխության պահից 7 օրվա ընթացքում:

47. Այն դեպքում, երբ Կողմը գրավոր չի տեղեկացրել իր ծանուցման վայրի հասցեի փոփոխության մասին, ապա սույն պայմանագրում նշված ծանուցման վայրով ուղարկված փաստաթուղթը համարվում է պատշաճ ձևով հանձնված:

 

11. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

48. Սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելվածներն են՝

1) Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման տեխնիկական պայմանների մասին N 1 հավելվածը, որը չի լրացվում բազմաբնակարան շենքերում բնակվող բնակիչների դեպքում.

2) Սպառողի էլեկտրամատակարարման միագիծ սխեմայի մասին N 2 հավելվածը, որը չի լրացվում բազմաբնակարան շենքերում բնակվող բնակիչների դեպքում.

3) Սպառողի (Ենթասպառողի) առևտրային (վերստուգիչ) հաշվառքի սարքի տվյալների մասին N 3 հավելվածը.

4) Սպառողի (Ենթասպառողի) սնման ուղղության, լարման, առավելագույն թույլատրելի հզորության վերաբերյալ N 4 հավելվածը.

5) Մատակարարի էլեկտրական ցանցի և Սպառողի սպառման համակարգի սահմանազատման կետի և էլեկտրատեղակայանքների շահագործման պատասխանատվության սահմանազատման վերաբերյալ ակտի մասին N 5 հավելվածը, որը չի լրացվում բազմաբնակարան շենքերում բնակվող բնակիչների դեպքում.

6) 0.4 կՎ և բարձր լարման սպառողների (բացառությամբ բնակչության) համար սահմանվող լրացուցիչ պայմանների մասին N 6 հավելվածը:

 

12. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Մատակարար՝

Սպառող՝

___________________________________

___________________________________

   

Գտնվելու վայրը՝

Գտնվելու վայրը (բնակության վայրը)՝

   

___________________________________

___________________________________

   

Հեռախոս ___________________________

Ծանուցման հասցեն՝

   

Էլ. փոստ ___________________________

___________________________________

   

ՀՎՀՀ _______________________________

Էլ. փոստ ___________________________

   

Հ/հ ________________________________

Հեռախոս ___________________________

   
Բանկ ______________________________
 Գործունեության լիցենզիա N

ՀՎՀՀ (իրավաբանական անձի դեպքում)
___________________________________

 

 

___________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

Բանկ ______________________________

 

 


Կ. Տ.
(առկայության դեպքում)

Հ/հ ________________________________

 

___________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

 

Հավելված N 1

Էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի

 

ՍպԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

 

 

ՍպԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

 

 

 

Մատակարար՝

Սպառող՝

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(անուն ազգանուն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

 

Հավելված N 2

Էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի

 

ՍպԱՌՈՂԻ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԻԱԳԻԾ ՍԽԵՄԱՆ

 

Մատակարար՝

Սպառող՝

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(անուն ազգանուն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

 

Հավելված N 3

Էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի

 

Սպառողի (ԵՆԹԱՍՊԱՌՈՂԻ) ԱՌԵՎՏՐԱՅԻՆ (ՎԵՐՍՏՈՒԳԻՉ) ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

Հաշվառքի սարքի
տեղա-դրման
վայրը

Առևտրային հաշվառքի սարք (վերստուգիչ հաշվառքի սարք)

Սպառողի սեփակա-նությունը հան-դիսացող կամ իր կողմից տնօրինվող տարածք-ներում առևտրային հաշվառքի սարքի ամբողջա-կանության պահ-պանման պատաս-խանատու կողմը

Հաշվիչի

Հոսանքի չափիչ
տրանսֆորմատորի

Լարման չափիչ
տրանսֆորմատորի

տեսակը,
գործա-
րանային
համարը,
կնիքի
տեսակը,
համարը

թույլա-
տրելի
հոսանքը
(Ա)

անվա-
նական
լարումը (Վ)

հաջորդ
պլանային
ստուգա-
չափման
ամիսը և
տարե-թիվը

տեսակը,
գործա-
րանային
համարը,
սպառողի
կնիքի
տեսակը,
համարը

ճշտու-թյան
դասը

տրան-սֆոր-
մացիայի
գործա-
կիցը

տեսակը,
գործա-
րանային
համարը,
սպա-ռողի
կնիքի
տեսակը,
համարը

ճշտու-թյան
դասը

տրանս-ֆոր-
մացիայի
գործա-
կիցը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       

Մատակարար՝

Սպառող՝

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(անուն ազգանուն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

 

Հավելված N 4

Էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի

 

Սպառողի (ԵՆԹԱՍՊԱՌՈՂԻ) ՍՆՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ, լարման, ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

N
ը.հ.

Սնման ուղղության անվանումը

Հասցեն

Էլեկտրա-ընդունիչների կարգը (I,II,II)

Սահմա-նազատման կետի լարումը
(կՎ)

Առա-վելագույն
թույլատրելի հզորություն
(կՎտ )

Աշխա-տանքային օրերի և ժամերի քանակը (ժամ)

Հայտարարված առավելագույն բեռը (կՎտ) աշխա-տանքային և ոչ աշխատանքային ժամերին

1

2

3

4

5

6

7

8

1

             

2

             

3

             

1. Սույն աղյուսակի 6-րդ սյունակը լրացվում է համաձայն սպառողին տրված տեխնիկական պայմանների: Տեխնիկական պայմանների բացակայության դեպքում 6-րդ սյունակը լրացվում է `

1) 0.22 կՎ լարման սպառողների համար` հաշվիչի թույլատրելի հոսանքի և անվանական լարման արտադրյալով.

2) 0.4 կՎ լարման սպառողների համար` հաշվիչի թույլատրելի հոսանքի, անվանական լարման և հոսանքի չափիչ տրանսֆորմատորի տրանսֆորմացիայի գործակցի արտադրյալով.

3) 6 (10) կՎ և բարձր լարման սպառողների համար` հաշվիչի թույլատրելի հոսանքի, անվանական լարման, հոսանքի չափիչ տրանսֆորմատորի տրանսֆորմացիայի գործակցի և լարման չափիչ տրանսֆորմատորի տրանսֆորմացիայի գործակցի արտադրյալով:

2. Սույն աղյուսակի 4-րդ սյունակը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված՝ «Էլեկտրատեղակայանքների սարքվածքներին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգում նշված էլեկտրաընդունիչների կարգերի համաձայն:

 

Մատակարար՝

Սպառող՝

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(անուն ազգանուն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

 

Հավելված N 5

Էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի

 

 Ա Կ Տ

 

ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԵՎ ՍՊԱՌՈՂԻ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԿԵՏԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Կողմերի սահմանազատման կետն է`_______________________________________:

 

2. Կողմերի էլեկտրատեղակայանքների շահագործման պատասխանատվության սահմանազատման կետն է` _______________________________________________________:

 

3. Սպառողի և ենթասպառողի էլեկտրատեղակայանքների սահմանազատման կետն է`_____________________________________:

 

Մատակարար՝

Սպառող՝

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(անուն ազգանուն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

 

Հավելված N 6

Էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի

 

0,4 ԿՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ) ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում՝ Կողմերը պարտավոր են սույն պայմանագրին կցել անբաժանելի մաս հանդիսացող տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների ամրագրման վերաբերյալ ակտը, որը կազմվում է համաձայն ԷՄՕԿ-ով սահմանված կարգի:

2. Երբ նվազագույն բեռնվածքի ռեժիմներում տեխնիկապես անհնար է առևտրային հաշվառքի սարքերի բնականոն աշխատանքը, սպառված էլեկտրաէներգիայի քանակությունը հաշվարկվում է նվազագույն բեռնվածքի ամբողջ ժամանակահատվածում փաստացի միացված էլեկտրական ընդունիչների հզորության հիման վրա և ավելացվում առևտրային հաշվիչի ցուցմունքով հաշվարկված էլեկտրաէներգիայի քանակությանը` ԷՄՕԿ-ով սահմանված կարգով:

3. Մատակարարը կամ Սպառողը կարող են սահմանազատման կետերում տեղադրել էլեկտրական էներգիայի որակի ցուցանիշները գրանցող և հիշող սարքեր, որի վերաբերյալ կազմում են երկկողմանի ակտ և կցում սույն պայմանագրին:

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված էլեկտրաէներգիայի որակը խախտելու դեպքում պատճառները և որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրաէներգիայի մատակարարման ժամանակահատվածը որոշվում են Մատակարարի կամ Սպառողի չափիչ սարքերի գրանցումներով, իսկ այդ սարքերի բացակայության դեպքում՝ համապատասխան հաշվարկներով, Մատակարարի և Սպառողի օպերատիվ փաստաթղթերի գրառումների հիման վրա: Այդ մասին Մատակարարը և Սպառողը կազմում են երկկողմանի ակտ:

5. Որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրաէներգիա մատակարարելու համար Մատակարարը փոխհատուցում է Սպառողի կրած վնասը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

6. Սպառողի (բացառությամբ բնակչության) սարքավորումները, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքները մատակարարի օպերատիվ ենթակայությանը հանձնելու դեպքում Կողմերը պարտավոր են այն իրականացնել ԷՄՕԿ-ով սահմանված՝ «Մատակարարի և Սպառողի (բացառությամբ բնակչության) օպերատիվ փոխհարաբերությունների» կարգով։

7. Սպառողը պարտավոր է.

1) ապահովել փոխանջատումներ կատարելու իրավունք ունեցող Մատակարարի օպերատիվ անձնակազմի շուրջօրյա անարգել մուտքը իր տնօրինության տակ գտնվող տարածքները՝ իրենց իրավասությունների սահմաններում պարտականությունների կատարման նպատակով.

2) անհապաղ հայտնել Մատակարարին նրա օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումներում և ռելեական պաշտպանության ու ավտոմատիկայի սարքվածքներում ի հայտ եկած բոլոր թերությունների և անսարքությունների մասին____________________հեռախոսահամարով:

8. Սպառողը պարտավոր է չգերազանցել սույն պայմանագրի N 4 հավելվածով սահմանված առավելագույն թույլատրելի հզորությունը, ինչպես նաև Մատակարարի հետ համաձայնեցնել առավելագույն թույլատրելի հզորության փոփոխությունը:

9. Մատակարարը որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրաէներգիա մատակարարելու համար պատասխանատվություն չի կրում այն ժամանակահատվածում, որի ընթացքում Սպառողը գերազանցել է առավելագույն թույլատրելի հզորությունը:

 

ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ (ԼՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԿՈՂՄԵՐԸ)

 

10. ____________________________________________________________________________________

11. ____________________________________________________________________________________

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան