ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 2019 թվականի N 256-Ա
ՇՈՒՇԱՆԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2019 թվականի մարտի 18-23-ը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին գործուղել Կորեայի Հանրապետություն՝ Եվրասիական երկրների մաքսային մարմինների ղեկավարների համար Առևտրի դյուրացման քաղաքականության 3-րդ աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Շուշանիկ Ներսիսյանի` Կորեայի Հանրապետություն գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է Կորեայի Հանրապետության մաքսային ծառայությունը:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շուշանիկ Ներսիսյանի՝ Կորեայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մարտի 15 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|