ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2019 թվականի N 274-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 427-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի մայիսի 23-ի «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» N 427-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մարտի 19 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թվականիմարտի 19-ի N 274-Ա որոշման
«Հավելված ՀՀ վարչապետի 2016 թվականի մայիսի 23-ի N 427-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Սմբատ Սաիյան |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Արմեն Ավթանդիլյան |
ՀՀ զինվորական կոմիսարի տեղակալ (համաձայնությամբ) |
Դավիթ Զարգարյան |
ՀՀ զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի պահեստազորի զինվորների և սերժանտների հաշվառման, ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ (համաձայնությամբ) |
Արթուր Կեսոյան |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Կարապետ Կարապետյան |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության տեխնածին վթարների բաժնի պետ, փրկարար ծառայության գնդապետ |
Բելլա Հովհաննիսյան |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության վերափորձաքննության բաժնի պետի պաշտոնակատար |
Հովիկ Բալյան |
ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի բժիշկ-հանրային առողջության մասնագետ |
Գևորգ Վարդանյան |
«Չեռնոբիլ միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ):»: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|