ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2019 թվականի N 1747-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1412-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԳԻՆԱՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1412-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 1-ին, 11-րդ, 14-րդ, 15-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ և 28-րդ կետերի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «Թուրքիա» բառով.
2) 14-րդ, 15-րդ և 31-րդ կետերի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «Չինաստան» բառով.
3) 18-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «Եգիպտոս» բառով.
4) 4-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 16-րդ և 29-րդ կետերի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «ԵՄ պետություններ» բառերով.
5) 32-րդ կետի «ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը» սյունակում «2106909804» ծածկագիրը փոխարինել «2106909809» ծածկագրով.
6) 7-րդ և 8-րդ կետերի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «Պոլիէստեր միաշերտ թափանցիկ թաղանթ՝ գլանափաթեթով, հաստությունը` 12-ից մինչև 30 միկրոն, նախատեսված է չիպսերի, սուրճի փաթեթավորման համար, օգտագործվում է տպագրության և լամինացիոն աշխատանքների մեջ: Պոլիէստեր թափանցիկ և գունավոր թաղանթներ, հաստությունը՝ 12-120 միկրոն» բառերը փոխարինել «Պոլիէստեր միաշերտ թափանցիկ և գունավոր թաղանթներ գլանափաթեթով, հաստությունը` 12-ից մինչև 120 միկրոն, նախատեսված է չիպսերի, սուրճի փաթեթավորման համար, օգտագործվում է տպագրության և լամինացիոն աշխատանքների մեջ» բառերով.
7) 43-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 44-51-րդ կետերով.
« |
|
». |
8) «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «8 972 000 000» թիվը փոխարինել «9 155 450 000» թվով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 9 Երևան |