Սույն իրավական ակտի գործողությունը դադարեցվել է 21.03.18 ՀՕ-180-Ն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն:
Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի, 2020 թվական N 51
ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 27 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ` պարետի՝ 2020 թվականի մարտի 31-ի «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 27 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1. Հավելված N 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ և 3-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ կետից հանել «և 2-րդ կետերից» բառերը.
2. Հավելված N 2-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ կերպ.
«2. ՀՀ պարետի թույլտվությամբ, հաշվի առնելով պետական կառավարման մարմինների դիրքորոշումը, կարող են սահմանվել բացառություններ սույն որոշման հավելված 2-ով ժամանակավորապես սահմանափակված տնտեսական գործունեության տեսակների շրջանակներում արտադրության կազմակերպման, առևտրային գործունեության ծավալման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար՝
ա. ելնելով նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման, դրա հետևանքների վերացման կարիքներից.
բ. պետության հատուկ կարիքների համար՝ կենսական անհետաձգելիության հանգամանքներից ելնելով.
գ. առաջնային կարևորության մատակարարման ու արտադրական շղթաների՝ հնարավոր խափանումներից խուսափելու նպատակով.
դ. տնտեսական գործունեության տեսակների մասով, որոնց համար Հավելված 2-ով նախատեսված է դիմում-հայտ ներկայացնելու հնարավորություն»:
2) 2–րդ կետից հետո ավելացնել 2.1-րդ կետը՝ հետևյալ բովանդակությամբ. «2.1. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում բացառությունից օգտվելու նպատակով ՀՀ պարետին ներկայացվում է դիմում-հայտ կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական covid19.gov.am հարթակի միջոցով»:
3) 3-րդ և 4-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.
4) Աղյուսակ 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ կերպ.
Աղյուսակ 1. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներ
(Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը հաստատելու մասին» (ՏԳՏԴ) N 874-Ն հրամանի հավելվածի)
Ծանոթագրություն - 1-ին սյունակում ներկայացված է տնտեսական գործունեության տեսակի (ՏԳՏ) կոդը - 2-րդ սյունակում ներկայացված է ՏԳ հատվածի ենթադասը - 3-րդ սյունակում ներկայացված է, թե արդյոք ՏԳՏ-ն թույլատրված է, թե ոչ, մասնավորապես՝
- 4-րդ սյունակում ներկայացված են ՏԳ ենթադասի բացառությունները. եթե ենթադասն արգելված է, ապա բացառությամբ ներկայացված է այդ ենթադասի ներսում թույլատրված ՏԳՏ-ն, իսկ եթե թույլատրված է, ապա բացառությամբ ներկայացված է այդ ենթադասի ներսում արգելված ՏԳՏ-ն - 5-րդ սյունակում ներկայացված են այն կանոնները, որոնց պահպանման պարագայում է միայն թույլատրվում չարգելված ՏԳՏ-ների գործունեությունը |
Կոդ |
Ենթադաս |
V, X |
Բացառություններ |
Կանոններ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
(A) ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ | ||||
01.1 |
Ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
01.2 |
Բազմամյա մշակաբույսերի աճեցում |
V |
Չկան | |
01.3 |
Տնկիների և այլ տնկանյութերի աճեցում |
V |
Չկան | |
01.4 |
Անասնաբուծություն |
V |
Չկան | |
01.5 |
Խառը գյուղատնտեսություն |
V |
Չկան | |
01.6 |
Գյուղատնտեսության բնագավառում օժանդակ գործունեություն և բերքի մշակում բերքահավաքից հետո |
V |
Չկան | |
01.7 |
Որսորդություն, վայրի կենդանիների որսում որոգայթներով և ծառայությունների մատուցում այդ բնագավառում |
X |
Չկան |
- |
02.1 |
Անտառաբուծություն, անտառային տնտեսության բնագավառում այլ հարակից գործունեության |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
02.2 |
Փայտամթերումներ |
V |
Չկան | |
02.3 |
Վայրի բույսերի և անտառամթերքի հավաքում |
V |
Չկան | |
02.4 |
Անտառային տնտեսության բնագավառում օժանդակ ծառայությունների մատուցում |
V |
Չկան | |
03.1 |
Ձկնորսություն |
V |
Չկան | |
03.2 |
Ձկնաբուծություն |
V |
Չկան | |
(B) ՀԱՆՔԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ԲԱՑԱՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ | ||||
05.1 |
Քարածխի արդյունահանում |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
05.2 |
Գորշ ածխի (լիգնիտի) արդյունահանում |
V |
Չկան | |
06.1 |
Անմշակ նավթի արդյունահանում |
V |
Չկան | |
06.2 |
Բնական գազի արդյունահանում |
V |
Չկան | |
07.1 |
Երկաթի հանքաքարի արդյունահանում |
V |
Չկան | |
07.2 |
Գունավոր մետաղների հանքաքարերի արդյունահանում |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 Հավելյալ կանոններ՝ |
08.1 |
Քարի, ավազի և կավի արդյունահանում |
V |
Չկան | |
08.9 |
Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղեր, չներառված ուրիշ խմբավորումներում |
V |
Չկան | |
09.1 |
Նավթի և բնական գազի արդյունահանման բնագավառում օժանդակ ծառայությունների մատուցում |
V |
Չկան | |
09.9 |
Հանքագործական արդյունաբերության այլ ճյուղերում օժանդակ ծառայությունների մատուցում |
V |
Չկան | |
(C) ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ | ||||
10.1 |
Մսի մշակում և պահածոյացում, մսամթերքի արտադրություն |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 Հավելյալ կանոններ՝ |
10.2 |
Ձկների, խեցեմորթների և կակղամորթների մշակում և պահածոյացում |
V |
Չկան | |
10.3 |
Մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում |
V |
Չկան | |
10.4 |
Բուսական և կենդանական յուղերի և ճարպերի արտադրություն |
V |
Չկան | |
10.5 |
Կաթնամթերքի արտադրություն |
V |
Չկան | |
10.6 |
Ալրաղաց արդյունաբերության, օսլայի և օսլա պարունակող մթերքի արտադրություն |
V |
Չկան | |
10.7 |
Հացի և ալյուրե հրուշակեղենի արտադրություն |
V |
Չկան | |
10.8 |
Այլ սննդամթերքի արտադրություն |
V |
Չկան | |
10.9 |
Պատրաստի անասնակերի արտադրություն |
V |
Չկան | |
11.0 |
Խմիչքների արտադրություն |
V |
Չկան | |
12.0 |
Ծխախոտային արտադրատեսակների արտադրություն |
V |
Չկան | |
13.1 |
Մանածագործական թելքի նախապատրաստում և մանում |
X |
Չկան |
- |
13.2 |
Մանածագործվածքի արտադրություն |
X |
Չկան |
- |
13.3 |
Մանածագործվածքի վերջնամշակում |
X |
Դիմում-հայտի հիման վրա |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 Հավելյալ կանոններ՝ |
13.9 |
Այլ մանածագործական արտադրատեսակների արտադրություն |
X |
Չկան |
- |
14.1 |
Հագուստի արտադրություն, բացի մորթե հագուստից |
X |
Դիմում-հայտի հիման վրա |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 Հավելյալ կանոններ՝ |
14.2 |
Մորթե արտադրատեսակների արտադրություն |
X |
Չկան |
|
14.3 |
Տրիկոտաժե արտադրատեսակների արտադրություն |
X |
Չկան |
|
15.1 |
Կաշվի դաբաղում և վերջնամշակում, ճամպրուկների, պայուսակների և թամբալծասարքային արտադրատեսակների արտադրություն, մորթու վերջնամշակում և ներկում |
X |
Չկան |
|
15.2 |
Կոշիկի արտադրություն |
X |
Դիմում-հայտի հիման վրա |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 Հավելյալ կանոններ՝ |
16.1 |
Բնափայտի սղոցում և ռանդում |
X |
Չկան |
|
16.2 |
Փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն |
X |
Չկան |
|
17.1 |
Թաղանթանյութի, թղթի և ստվարաթղթի արտադրություն |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 Հավելյալ կանոններ՝ - Աշխատանքի ժամին կազմակերպության վարչական տարածքից աշխատակիցների ելքի արգելք |
17.2 |
Թղթե և ստվարաթղթե արտադրատեսակների արտադրություն |
V |
17.24 - Պաստառների արտադրություն | |
18.1 |
Պոլիգրաֆիական գործունեություն և ծառայությունների մատուցում այդ բնագավառում |
V |
18.13 - Նախատպագրական և տպագրական գործունեությանն առնչվող ծառայություններ | |
18.2 |
Գրառված կրիչների բազմացում |
X |
Չկան |
- |
19.1 |
Կոքսի արտադրություն |
X |
Չկան |
- |
19.2 |
Թորած նավթամթերքի արտադրություն |
X |
Չկան |
- |
20.1 |
Հիմնական քիմիական նյութերի, պարարտանյութերի և ազոտական միացությունների, նախնական ձևերով պլաստմասե և սինթետիկ կաուչուկի արտադրություն |
X |
20.11 - Արդյունաբերական գազերի արտադրություն 20.14.9 - Այլ հիմնային օրգանական քիմիական նյութերի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 Հավելյալ կանոններ՝ |
20.2 |
Թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 Հավելյալ կանոններ՝ Աշխատանքի ժամին կազմակերպության վարչական տարածքից աշխատակիցների ելքի արգելք |
20.3 |
Ներկերի, լաքերի և համանման պատվածքների, տպագրական ներկերի և մածիկի արտադրություն |
X |
Չկան |
|
20.4 |
Օճառի և մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրություն |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 Հավելյալ կանոններ՝ |
20.5 |
Այլ քիմիական նյութերի արտադրություն |
X |
Չկան |
|
20.6 |
Արհեստական թելքի արտադրություն |
X |
Չկան |
|
21.1 |
Հիմնական դեղագործական արտադրանքի արտադրություն |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 Հավելյալ կանոններ՝ |
21.2 |
Դեղագործական պատրաստուկների և նյութերի արտադրություն |
V |
Չկան | |
22.1 |
Ռետինե արտադրատեսակների արտադրություն |
X |
Չկան |
|
22.2 |
Պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն |
X |
22.22 - Փաթեթավորման համար պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 Հավելյալ կանոններ՝ |
23.1 |
Ապակու և ապակե արտադրատեսակների արտադրություն |
X |
23.13 - Սնամեջ ապակե արտադրատեսակների արտադրություն | |
23.2 |
Հրահեստ արտադրատեսակների արտադրություն |
V |
Չկան | |
23.3 |
Կավե շինանյութի արտադրություն |
X |
Չկան |
|
23.4 |
Այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն |
X |
Չկան |
|
23.5 |
Ցեմենտի, կրի, գիպսի և գաջի արտադրություն |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 Հավելյալ կանոններ՝ |
23.6 |
Բետոնից, ցեմենտից և գիպսից շինվածքների արտադրություն |
V |
Չկան | |
23.7 |
Քարի սղոցում, մշակում և հարդարում |
V |
Չկան | |
23.9 |
Հղկանյութերի արտադրություն և այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում |
X |
Չկան |
|
24.1 |
Թուջի, պողպատի և ֆեռոհամահալվածքների արտադրություն |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 Հավելյալ կանոններ՝ |
24.2 |
Պողպատե խողովակների, սնամեջ տրամատների և համանման կցամասերի արտադրություն |
V |
Չկան | |
24.3 |
Պողպատի նախնական մշակում և այլ պողպատե արտադրատեսակների արտադրություն |
V |
Չկան | |
24.4 |
Թանկարժեք և հիմնական գունավոր մետաղների արտադրություն |
V |
Չկան | |
24.5 |
Մետաղների ձուլում |
V |
Չկան | |
25.1 |
Մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրություն |
V |
Չկան | |
25.2 |
Ցիստեռնների, պահեստարանների (ռեզերվուարների) և մետաղե տարողությունների արտադրություն |
X |
Չկան |
|
25.3 |
Շոգեկաթսաների արտադրություն, բացի կենտրոնական ջեռուցման համակարգի կաթսաներից |
X |
Չկան |
|
25.4 |
Զենքի և զինամթերքի արտադրություն |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 Հավելյալ կանոններ՝ |
25.5 |
Մետաղի կռում, մամլում, դրոշմում և գլոցում. փոշեմետաղագործություն |
V |
Չկան | |
25.6 |
Մետաղների մշակում և պատում. մեխանիկական մշակում |
V |
Չկան | |
25.7 |
Դանակային արտադրատեսակների, ձեռքի մետաղե գործիքների և ընդհանուր նշանակության մետաղե արտադրատեսակների արտադրություն |
X |
25.72 - Կողպեքների և ծխնիների արտադրություն | |
25.9 |
Այլ պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրություն |
X |
Չկան |
|
26.1 |
Էլեկտրոնային բաղադրամասերի արտադրություն |
X |
Չկան |
|
26.2 |
Համակարգիչների և ծայրամասային սարքվածքների արտադրություն |
X |
Չկան |
|
26.3 |
Կապի սարքավորանքի արտադրություն |
X |
Չկան |
|
26.4 |
Կենցաղային էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն |
X |
Չկան |
|
26.5 |
Չափիչ, ստուգիչ, փորձարկիչ և նավագնացական գործիքների ու սարքերի արտադրություն. ժամացույցների (ձեռքի և այլ) արտադրություն |
V |
26.52 - Ժամացույցների և ժամանակի գրանցման այլ սարքերի արտադրություն |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 Հավելյալ կանոններ՝ |
26.6 |
Ճառագայթահարող, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն |
V |
Չկան | |
26.7 |
Օպտիկական գործիքների և լուսանկարչական սարքավորանքի արտադրություն |
X |
Չկան |
|
26.8 |
Մագնիսական և օպտիկական տեղեկատվական կրիչների արտադրություն |
X |
Չկան |
|
27 |
Էլեկտրական սարքավորանքի արտադրություն |
27.33 - Էլեկտրահաղորդա-լարերի միացման սարքվածքների արտադրություն Մյուսները՝ դիմում-հայտի հիման վրա |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 Հավելյալ կանոններ՝ Աշխատանքի ժամին կազմակերպության վարչական տարածքից աշխատակիցների ելքի արգելք | |
28.1 |
Ընդհանուր նշանակության մեքենաների արտադրություն |
X |
Չկան |
|
28.2 |
Ընդհանուր նշանակության այլ մեքենաների արտադրություն |
X |
Չկան |
|
28.3 |
Գյուղատնտեսության և անտառային տնտեսության համար մեքենաների արտադրություն |
X |
Չկան |
|
28.4 |
Մետաղագործության համար մեքենաների և հաստոցների արտադրություն |
X |
Չկան |
|
28.9 |
Հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 Հավելյալ կանոններ՝ |
29.1 |
Ավտոմեքենաների արտադրություն |
X |
Չկան |
|
29.2 |
Ավտոմեքենաների թափքերի, կցանքների և կիսակցանքների արտադրություն |
X |
Չկան |
|
29.3 |
Ավտոմեքենաների և դրանց շարժիչների համար մասերի և պարագաների արտադրություն |
X |
Չկան |
|
30.1 |
Նավերի և նավակների կառուցում |
X |
Չկան |
|
30.2 |
Երկաթուղային շարժակազմի արտադրություն |
X |
Չկան |
|
30.3 |
Օդանավերի, տիեզերանավերի և այլ թռչող սարքերի արտադրություն |
X |
Չկան |
|
30.4 |
Մարտական մեքենաների արտադրություն |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 Հավելյալ կանոններ՝ |
30.9 |
Տրանսպորտային սարքավորանքի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում |
X |
Չկան |
|
31.0 |
Կահույքի արտադրություն |
X |
Դիմում-հայտի հիման վրա |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 Հավելյալ կանոններ՝ Աշխատանքի ժամին կազմակերպության վարչական տարածքից աշխատակիցների ելքի արգելք |
32.1 |
Ոսկերչական արտադրատեսակների, ոչ թանկարժեք զարդերի արտադրություն, մետաղադրամների և շքանշանների հատում |
X |
Չկան |
|
32.2 |
Երաժշտական գործիքների արտադրություն |
X |
Չկան |
|
32.3 |
Սպորտային արտադրատեսակների արտադրություն |
X |
Չկան |
|
32.4 |
Խաղերի և խաղալիքների արտադրություն |
X |
Չկան |
|
32.5 |
Բժշկական և ատամնաբուժական գործիքների ու սարքերի արտադրություն |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 Հավելյալ կանոններ՝ |
32.9 |
Այլ արտադրատեսակների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում |
X |
32.99.1 - Դագաղների արտադրություն |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
33.1 |
Պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի նորոգում |
V |
Չկան | |
33.2 |
Արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի տեղադրում |
V |
Չկան | |
(D) ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԳԱԶԻ, ԳՈԼՈՐՇՈՒ ԵՎ ԼԱՎՈՐԱԿ ՕԴԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ | ||||
35.1 |
Էլեկտրաէներգիայի արտադրություն, հաղորդում և բաշխում |
V |
Չկան |
Գործունեությունն իրականացվում է՝ Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 Հավելյալ կանոններ՝ |
35.2 |
Գազի արտադրություն, գազակերպ վառելիքի բաշխում գազամատակարարման համակարգի միջոցով |
V |
Չկան | |
35.3 |
Գոլորշու և լավորակ օդի մատակարարում |
V |
Չկան | |
(E) ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ, ԿՈՅՈՒՂԻ, ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ | ||||
36.0 |
Ջրի հավաքում, մշակում և բաշխում |
V |
Չկան |
Գործունեությունն իրականացվում է՝ Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 Հավելյալ կանոններ՝ |
37.0 |
Կոյուղի |
V |
Չկան | |
38.1 |
Թափոնների հավաքում |
V |
Չկան | |
38.2 |
Թափոնների մշակում և ոչնչացում |
V |
Չկան | |
38.3 |
Նյութերի վերականգնում |
V |
Չկան | |
39.0 |
Թափոնների վնասազերծում և այլ մշակում |
V |
Չկան | |
(F) ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ||||
41.1 |
Կառուցապատման նախապատրաստական աշխատանքներ |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
41.2 |
Բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարություն |
V |
Չկան | |
42.1 |
Ճանապարհների և երկաթուղիների շինարարություն |
V |
Չկան | |
42.2 |
Կոմունալ կառույցների շինարարություն |
V |
Չկան | |
43.1 |
Շենքերի քանդում, շինարարական հրապարակի նախապատրաստում |
V |
Չկան | |
43.2 |
Էլեկտրական, ջրամատակարարման և այլ ճարտարագիտական համակարգերի հավաքակցման աշխատանքներ |
V |
Չկան | |
43.3. |
Շինարարության ավարտական փուլի աշխատանքներ |
X |
Չկան |
- |
43.9 |
Այլ մասնագիտացված շինարարական գործունեություն |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
| ||||
45.1 |
Ավտոմեքենաների առևտուր |
X |
Չկան |
Հնարավոր է հեռավար / առցանց / առաքման միջոցով |
45.2 |
Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
45.3 |
Ավտոմեքենաների մասերի և պարագաների առևտուր |
V |
Չկան | |
45.4 |
Մոտոցիկլների, դրանց մասերի և պարագաների առևտուր, տեխնիկական սպասարկում և նորոգում |
X |
45.40.5 - Մոտոցիկլների տեխնիկական սպասարկում և նորոգում |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 Հնարավոր է հեռավար / առցանց / առաքման միջոցով |
46.1 |
Մեծածախ առևտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով |
V |
46.14 - Մեքենաների, արդյունաբերական սարքավորանքի, նավերի և թռչող սարքերի առևտրով զբաղվող գործակալների գործունեություն |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
46.2 |
Գյուղատնտեսական հումքի և կենդանի կենդանիների մեծածախ առևտուր |
V |
Չկան | |
46.3 |
Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի մեծածախ առևտուր |
V |
Չկան | |
46.4 |
Կենցաղային ապրանքների մեծածախ առևտուր |
X |
46.44.2- Մաքրող միջոցների մեծածախ առևտուր |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
46.5 |
Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության բնագավառում կիրառվող սարքավորանքի մեծածախ առևտուր |
V |
Չկան | |
46.6 |
Այլ մեքենաների, սարքավորանքի և պահեստամասերի մեծածախ առևտուր |
X |
46.61 - Գյուղատնտեսական մեքենաների, սարքավորանքի և պահեստամասերի մեծածախ առևտուր |
Հնարավոր է հեռավար / առցանց / առաքման միջոցով Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
46.7 |
Այլ մասնագիտացված մեծածախ առևտուր |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
46.9 |
Ոչ մասնագիտացված մեծածախ առևտուր |
X |
Չկան |
Հնարավոր է հեռավար / առցանց / առաքման միջոցով |
47.1 |
Մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում |
V |
47.19 - Այլ մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
47.2 |
Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում |
V |
Չկան | |
47.3 |
Շարժիչային վառելիքի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում |
V |
Չկան | |
47.4 |
Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության բնագավառներում կիրառվող սարքավորանքի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում |
X |
Չկան |
Հնարավոր է հեռավար / առցանց / առաքման միջոցով |
47.5 |
Այլ կենցաղային սարքավորանքի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում |
X |
47.52 - Երկաթեղենի, ներկերի և թերթապակու մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 Հնարավոր է հեռավար / առցանց / առաքման միջոցով |
47.6 |
Մշակութային և հանգստի համար ապրանքների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում |
X |
Չկան |
Հնարավոր է հեռավար / առցանց / առաքման միջոցով |
47.7 |
Այլ ապրանքների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում |
X |
47.73 - Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 Հնարավոր է հեռավար / առցանց / առաքման միջոցով |
47.8 |
Մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում |
X |
47.81 - Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում | |
47.9 |
Մանրածախ առևտուր կրպակներից, տաղավարներից կամ շուկաներից դուրս |
V |
Չկան | |
(H) ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ, ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ | ||||
49.1 |
Երկաթուղային միջքաղաքային մարդատար տրանսպորտի գործունեություն |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
49.2 |
Երկաթուղային բեռնատար տրանսպորտի գործունեություն |
V |
Չկան | |
49.3 |
Ցամաքային այլ մարդատար տրանսպորտի գործունեություն |
V |
49.31 - Ցամաքային քաղաքային և մերձքաղաքային մարդատար տրանսպորտի գործունեություն | |
49.4 |
Ավտոճանապարհային բեռնափոխադրումներ և փոխադրման ծառայություններ |
V |
Չկան | |
49.5 |
Փոխադրում խողովակաշարերով |
V |
Չկան | |
50.1 |
Ծովային և մերձափնյա ջրային մարդատար տրանսպորտի գործունեություն |
V |
Չկան | |
50.2 |
Ծովային և մերձափնյա ջրային բեռնատար տրանսպորտի գործունեություն |
V |
Չկան | |
50.3 |
Ներքին ջրային մարդատար տրանսպորտի գործունեություն |
V |
Չկան | |
50.4 |
Ներքին ջրային բեռնատար տրանսպորտի գործունեություն |
V |
Չկան | |
51.1 |
Օդային մարդատար տրանսպորտի գործունեություն |
V |
Չկան | |
51.2 |
Օդային բեռնատար և տիեզերական տրանսպորտի գործունեություն |
V |
Չկան | |
52.1 |
Պահեստավորում և պահում |
V |
Չկան | |
52.2 |
Տրանսպորտային օժանդակ գործունեություն |
V |
Չկան | |
53.1 |
Փոստային գործունեություն, իրականացվող համակողմանի պայմանագրի հիման վրա |
V |
Չկան | |
53.2 |
Այլ փոստային և սուրհանդակային գործունեություն |
V |
Չկան | |
(I) ԿԱՑՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՈՒՆԴ | ||||
55.1 |
Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ |
V |
Չկան |
Բացառապես հյուրերի հաշվառման ռեգիստր վարելու պայմանով Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
55.2 |
Այլ բնակատեղերի տրամադրման ծառայություններ հանգստյան և տոնական օրերին հանգստի կազմակերպման համար |
X |
Չկան |
|
55.3 |
Քեմպինգների, ավտոհանգրվաններով բնակատեղերի, բնակության համար ավտոկցանքների կայանատեղերի տրամադրման ծառայություններ |
X |
Չկան |
|
55.9 |
Այլ հանգրվանների կազմակերպում |
X |
Չկան |
|
56.1 |
Ռեստորանների և հանրային սննդի շարժական կետերի ծառայություններ |
X |
Չկան |
Հնարավոր է հեռավար / առցանց / առաքման միջոցով |
56.2 |
Հանրային սննդի կազմակերպման այլ գործունեություն |
X |
56.21 - Պատրաստի սնունդ մատակարարող կազմակերպությունների գործունեություն |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 Հնարավոր է հեռավար / առցանց / առաքման միջոցով |
56.3 |
Բարերի և խմիչքների մատուցման համանման կետերի ծառայություններ |
X |
56.30.4 - Շարժական կետերից խմիչքների, ըմպելիքների վաճառք | |
(J) ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ԿԱՊ | ||||
58.1 |
Գրքերի, պարբերական հրատարակությունների հրատարակում և այլ հրատարակչական գործունեություն |
X |
58.11 - Գրքերի հրատարակություն |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 Հավելյալ կանոններ՝ - Աշխատանքի ժամին կազմակերպության վարչական տարածքից աշխատակիցների ելքի արգելք |
58.2 |
Համակարգչային ծրագրերի հրատարակություն |
X |
Հնարավոր է հեռավար / առցանց | |
59.1 |
Կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի արտադրություն |
X |
59.11 - հեռուստատեսային ծրագրերի արտադրություն |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 Հավելյալ կանոններ՝ |
59.2 |
Ձայնագրությունների հրատարակություն |
X |
Չկան |
Հնարավոր է հեռավար / առցանց |
60.1 |
Ռադիոծրագրերի կազմում և հեռարձակում |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
60.2 |
Հեռուստածրագրերի կազմում և հեռարձակում |
V |
Չկան | |
61.1 |
Լարային հեռահաղորդակցական համակարգերի ծառայություններ |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 Հավելյալ կանոններ՝ |
61.2 |
Անլար հեռահաղորդակցական համակարգերի ծառայություններ |
V |
Չկան | |
61.3 |
Արբանյակային կապի ծառայություններ |
V |
Չկան | |
61.9 |
Հեռահաղորդակցական կապի այլ տեսակներ |
V |
Չկան | |
62.0 |
Ծրագրային ապահովման մշակում, խորհրդատվություններ և հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում |
V |
Չկան |
Հնարավոր է հեռավար / առցանց / առաքման միջոցով |
63.1 |
Տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեություն, վեբ-պորտալների հետ կապված գործողություններ |
V |
Չկան | |
63.9 |
Տեղեկատվության մատակարարման այլ գործունեություն |
V |
Չկան | |
(K) ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | ||||
64.1 |
Դրամավարկային միջնորդություն |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 Հավելյալ կանոններ՝ Գործունեությունն իրականացվում է անհրաժեշտ նվազագույն ծավալով՝ կանխիկ դրամաշրջանառությունը ապահովելու և քաղաքացիների ու իրավաբանական անձանց անհետաձգելի կարիքները բավարարելու նպատակով |
64.2 |
Հոլդինգ ընկերությունների գործունեություն |
V |
Չկան | |
64.3 |
Վարկեր, դրամական միջոցներ տրամադրող և համանման ֆինանսական կազմակերպությունների գործունեություն |
V |
Չկան | |
64.9 |
Այլ ֆինանսական միջնորդություն |
V |
Չկան | |
65.1 |
Ապահովագրություն |
V |
Չկան | |
65.2 |
Վերաապահովագրություն |
V |
Չկան | |
65.3 |
Կենսաթոշակային ապահովություն |
V |
Չկան | |
66.1 |
Ֆինանսական միջնորդության օժանդակ գործունեություն, բացի ապահովագրությունից և կենսաթոշակային ապահովությունից |
V |
Չկան | |
66.2 |
Ապահովագրության և կենսաթոշակային ապահովությանն առնչվող օժանդակ գործունեություն |
V |
Չկան | |
66.3 |
Հիմնադրամների կառավարում |
V |
Չկան | |
(L) ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | ||||
68.1 |
Սեփական անշարժ գույքի առուվաճառք |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
68.2 |
Սեփական կամ վարձակալված անշարժ գույքի հանձնում վարձակալության և այլ գործառնություններ |
V |
Չկան | |
68.3 |
Անշարժ գույքի հետ գործառնություններ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով |
V |
Չկան | |
(M) ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | ||||
69.1 |
Իրավաբանական գործունեություն |
X |
69.10- փաստաբանական գործունեության մասով |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
69.2 |
Հաշիվների կազմում, հաշվապահական հաշվառում, վերստուգիչ ծառայություններ (աուդիտ), խորհրդատվական ծառայություններ հարկադրման հարցերով |
V |
Չկան |
Այն ընկերություններին, որոնց գործունեությունը սահմանափակված չէ սույն որոշմամբ Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
70.1 |
Գլխամասային գրասենյակների գործունեություն |
X |
Չկան |
|
70.2 |
Խորհրդատվական գործունեություն կառավարման հարցերով |
X |
Չկան |
Հնարավոր է հեռավար / առցանց / առաքման միջոցով |
71.1 |
Ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական խորհրդատվություններ այդ բնագավառներում |
X |
71.12 - Ճարտարագիտական գործունեություն և դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվություններ |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
71.2 |
Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ |
V |
Չկան | |
72.1 |
Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում |
V |
Չկան | |
72.2 |
Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում |
X |
Չկան |
Հնարավոր է հեռավար / առցանց / առաքման միջոցով |
73.1 |
Գովազդային գործունեություն |
X |
Չկան | |
73.2 |
Շուկայի իրավիճակի հետազոտություն և հասարակական կարծիքի ուսումնասիրում |
X |
Չկան | |
74.1 |
Դիզայներական մասնագիտացված գործունեություն |
X |
Չկան | |
74.2 |
Լուսանկարչության բնագավառում գործունեություն |
X |
Չկան |
|
74.3 |
Գրավոր և բանավոր թարգմանչություն |
X |
Չկան |
Հնարավոր է հեռավար / առցանց / առաքման միջոցով |
74.9 |
Մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն, չներառված ուրիշ խմբավորումներում |
X |
Չկան | |
75.0 |
Անասնաբուժական գործունեություն |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
(N ) ՎԱՐՉԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | ||||
77.1 |
Ավտոմեքենաների վարձույթ և լիզինգ |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
77.2 |
Կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման պարագաների վարձույթ և լիզինգ |
X |
Չկան |
|
77.3 |
Այլ մեքենաների, սարքավորանքի և այլ առարկաների վարձույթ և լիզինգ |
X |
77.32 - Շինարարական մեքենաների և սարքավորանքի վարձույթ և լիզինգ |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
77.4 |
Մտավոր սեփականության և համանման արտադրանքի, բացի հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքները, լիզինգ |
X |
Չկան |
|
78.1 |
Աշխատանքի տեղավորման գործակալությունների գործունեություն |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
78.2 |
Ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն |
V |
Չկան | |
78.3 |
Աշխատուժով ապահովման այլ գործունեություն |
V |
Չկան | |
79.1 |
Զբոսաշրջային գործակալությունների և զբոսաշրջային օպերատորների գործունեություն՝ բացառապես առցանց կամ հեռավար եղանակով |
V |
Չկան | |
79.9 |
Տեղերի ամրագրում և զբոսաշրջության ոլորտի այլ ծառայություններ՝ բացառապես առցանց կամ հեռավար եղանակով |
V |
Չկան | |
80.1 |
Անվտանգության ապահովման մասնավոր գործունեություն |
V |
Չկան | |
80.2 |
Անվտանգության համակարգերի գործառման ապահովում |
V |
Չկան | |
80.3 |
Հետաքննությունների կատարում |
V |
Չկան | |
81.1 |
Սպասարկող օժանդակ ծառայությունների համալիր գործունեություն |
V |
Չկան | |
81.2 |
Մաքրման աշխատանքներ |
V |
Չկան | |
81.3 |
Բնատեսարանի բարեկարգման գործունեություն |
X |
Չկան |
|
82.1 |
Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն |
V |
Չկան |
Այն ընկերությունների մասով, որոնց գործունեությունը սահմանափակված չէ սույն որոշմամբ Մնացածը՝ առցանց կամ հեռավար եղանակով |
82.2 |
Հեռախոսային տեղեկատու կենտրոնների գործունեություն |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
82.3 |
Վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում |
X |
82.30.2 - Առևտրի իրականացման վայրի կազմակերպում՝ բացառապես սննդամթերք վաճառող առևտրի օբյեկտների, դեղատների և գյուղատնտեսական մթերքի շուկաների մասով |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
82.9 |
Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող լրացուցիչ գործունեություն, չներառված ուրիշ խմբավորումներում |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
(O) ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ | ||||
84.1 |
Պետության կառավարում և հասարակության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 Հավելյալ կանոններ՝ |
84.2 |
Պետության կողմից հասարակությանը մատուցվող ծառայություններ |
V |
Չկան | |
84.3 |
Պարտադիր սոցիալական ապահովագրություն |
V |
Չկան | |
(P) ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ||||
85.1 |
Նախադպրոցական կրթություն |
X |
Չկան |
Հնարավոր է բացառապես առցանց կամ հեռավար եղանակով |
85.2 |
Տարրական կրթություն |
X |
Չկան | |
85.3 |
Հիմնական և միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն |
X |
Չկան | |
85.4 |
Հետմիջնակարգ, բայց ոչ բարձրագույն կրթություն, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն |
X |
Չկան | |
85.5 |
Այլ կրթություն |
X |
Չկան | |
85.6 |
Կրթության բնագավառում օժանդակ գործունեություն |
X |
Չկան | |
(Q) ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ | ||||
86.1 |
Հիվանդանոցների գործունեություն |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
86.2 |
Բժշկական և ստոմատոլոգիական պրակտիկա |
V |
86.23 - Ստոմատոլոգիական պրակտիկա` միայն անհետաձգելի դեպքերը նախապես պայմանավորվածության պարագայում | |
86.9 |
Առողջապահության բնագավառում այլ գործունեություն |
V |
Չկան | |
87.1 |
Առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ |
V |
Չկան | |
87.2 |
Մտավոր թերզարգացած, հոգեկան խանգարումներով կամ ֆիզիկական թերություններով անձանց, գինեմոլների և թմրամոլների սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ |
V |
Չկան | |
87.3 |
Անգործունակների և տարեցների սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ |
V |
Չկան | |
87.9 |
Այլ սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ |
V |
Չկան | |
88.1 |
Անգործունակների և տարեցների սոցիալական սպասարկում առանց կացության ապահովման |
V |
Չկան | |
88.9 |
Այլ սոցիալական սպասարկում առանց կացության ապահովման |
V |
Չկան | |
(R) ՄՇԱԿՈՒՅԹ, ԶՎԱՐՃՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՆԳԻՍՏ | ||||
90.0 |
Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն |
X |
Չկան |
|
91.0 |
Գրադարանների, արխիվների, թանգարանների և այլ մշակութային կազմակերպությունների գործունեություն |
X |
Չկան |
|
92.0 |
Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեություն |
X |
92.00.5 - Վիրտուալ մոլեխաղերի հետ կապված գործունեություն |
|
93.1 |
Սպորտի բնագավառում գործունեություն |
X |
93.12 - Սպորտային ակումբների գործունեությունը՝ դիմում-հայտի հիման վրա |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
93.2 |
Զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն |
X |
Չկան |
|
(S) ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||||
94.1 |
Անդամության վրա հիմնված առևտրային, ձեռնարկատիրական և մասնագիտական կազմակերպությունների գործունեություն |
X |
Չկան |
Հնարավոր է բացառապես առցանց կամ հեռավար եղանակով |
94.2 |
Արհեստակցական միությունների գործունեություն |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
94.9 |
Անդամության վրա հիմնված այլ կազմակերպությունների գործունեություն |
X |
94.91.2 - Կրոնական ծեսերի (հոգեհանգստի և այլնի) կատարման ծառայություններ |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
95.1 |
Համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգում |
V |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
95.2 |
Անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում |
X |
95.21 - Կենցաղային էլեկտրոնային սարքվածքների նորոգում | |
96.0 |
Այլ անհատական ծառայությունների մատուցում |
X |
96.03 - Թաղումների կազմակերպում և դրա հետ կապված ծառայություններ | |
(T) ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՈՐՊԵՍ ԳՈՐԾԱՏՈՒ, ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՉՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ | ||||
97.0 |
Տնային տնտեսությունների գործունեություն որպես գործատու սպասարկող անձնակազմի համար |
X |
Չկան |
Պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
98.1 |
Մասնավոր տնային տնտեսություններում ապրանքների արտադրություն (առանց տարբերակման) սեփական սպառման համար |
V |
Չկան | |
98.2 |
Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար |
V |
Չկան | |
(U) ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | ||||
99.0 |
Օտարերկրյա կազմակերպությունների գործունեություն |
V |
Չկան |
Չկան |
6. Հավելված N 3-ում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 8-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ՝
«Այն կազմակերպություններում, որտեղ աշխատանքային տարածքը հնարավորություն չի տալիս պահպանել սոցիալական հեռավորությունը, արտակարգ դրության ժամանակահատվածում պետք է սահմանվի հերթափոխային աշխատանք ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխան: Յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխից հետո աշխատանքային տարածքում պետք է իրականացվեն ախտահանիչ միջոցառումներ:»:
2) «Աշխատանքի կազմակերպումը» բաժնի 3-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ.
«Կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվող աշխատակիցների (65 և բարձր տարիքի անձինք, քրոնիկ շնչառական հիվանդություններ (ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (COPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ), սրտի քրոնիկ հիվանդություն (սրտի անբավարարություն), երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություններ (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած) և շաքարային դիաբետ ունեցող անձինք) աշխատանքը կազմակերպել բացառապես հեռավար եղանակով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ապահովել աշխատանքի չներկայանալը՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները:»:
3) «Աշխատանքի կազմակերպումը» մասի 4-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ խմբագրությամբ՝
«20 քառակուսի մետր և ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներում պահպանել սոցիալական հեռավորություն՝ ապահովելով յուրաքանչյուր անձի համար 8 քառակուսի մետրից ոչ պակաս տարածք, իսկ մինչև 20 քառակուսի մետր մակերես ունեցող առևտրի օբյեկտներում` միաժամանակ առավելագույնը 2 անձի ներկայություն:»:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 23:59-ից:
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 23:59-ից: