Սույն իրավական ակտի գործողությունը դադարեցվել է 21.03.18 ՀՕ-180-Ն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն:
Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի, 2020 թվական N 230-Ն
ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ` Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝
1. Ուժը կորցրած ճանաչել Որոշման հավելված N 6-ի 4-րդ կետի 5-րդ ենթակետը։
2. Որոշման հավելված N 7-ի 3-րդ կետի 9-րդ ենթակետից հետո ավելացնել 10-րդ ենթակետը՝ հետևյալ բովանդակությամբ․
«10) Յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ վերջինիս ներկայությամբ իրականացվում է սեղանի մակերեսի ախտահանում:»։
3. Որոշման հավելված N 10-ում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) 1-ին կետի 6-րդ ենթակետից հետո ավելացնել 7-րդ և 8-րդ ենթակետեր՝ հետևյալ բովանդակությամբ՝
«7) Յուրաքանչյուր մարզասարքի կողքին, տեսանելի վայրում անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն:
8) Լողավազանի շուրջ նստարանները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկուկես մետր հեռավորության վրա։»։
2) 2-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7) Յուրաքանչյուր այցելուից հետո լոգախցիկը, հանդերձարանի պահարանը, նստարաններն ախտահանվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 977-Ա հրամանի պահանջների՝ գրանցում կատարելով գրանցամատյանում՝ համաձայն սույն որոշման հավելված N 19-ի Ձև 2-ի։ Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանի 24-րդ կետի պահանջի՝ օգտագործվող ախտահանիչ միջոցները պետք է ունենան առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական հրահանգ:»։
3) Ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի 3-րդ ենթակետը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 23։59-ին։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հուլիսի 2020 թվական: