ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2020 թվականի N 411-Լ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված միանվագ դրամական աջակցության տրամադրման կարգ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 30 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականիմարտի 30-ի N 411-Լ որոշման |
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1. Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կանանց:
2. Միջոցառման շահառու է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում բժշկական կազմակերպությունում որպես հղի հաշվառված կինը, ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չի հանդիսանում վարձու աշխատող, իսկ նրա ամուսինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք (չի հանդիսանում վարձու աշխատող): Միջոցառման շահառու է հանդիսանում նաև այն հղի կինը, ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չի հանդիսանում վարձու աշխատող և չունի ամուսին (չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնություն կամ ամուսնալուծված է կամ ամուսինը մահացած է):
(2-րդ կետը խմբ. 10.04.20 N 525-Լ, փոփ. 14.04.20 N 555-Լ, 21.04.20 N 584-Լ)
3. Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով:
4. Աջակցությունը տրամադրվում է հղի կնոջը՝ 100 000 դրամի չափով:
(հավելվածը խմբ. 10.04.20 N 525-Լ, փոփ. 14.04.20 N 555-Լ, 21.04.20 N 584-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |