ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2020 թվականի N 463-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 160-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի օգոստոսի 31‑ի «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի բարեկամության զբոսայգու վերականգնում և զարգացում» ծրագրի մասին» N 160‑Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «1,740,475,850 դրամ ընդհանուր արժողությամբ» բառերը փոխարինել «4,800,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ» բառերով.
2) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հուլիսի 30 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հուլիսի 30-ի N 463-Ա որոշման |
«ԾՐԱԳԻՐ
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |