Գլխավոր տեղեկություն
Համար
N 475-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.05.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.05.12/20(754) Հոդ.515
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.04.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2010 թվականի N 475-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԽԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2010-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում ծխելու դեմ պայքարի 2010-2015 թվականների պետական ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում ծխելու դեմ պայքարի 2010-2015 թվականների առաջնահերթ միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 5
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

ապրիլի 29-ի N 475-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԽԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2010-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

1. Ներածություն

 

1. Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդությունների հիվանդացության ու մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական և տնտեսական լուրջ հիմնախնդիրներ են ստեղծում:

2. Ծխելը նպաստում է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների զարգացմանը: Համաձայն 2009 թվականի վիճակագրական տվյալների` Հայաստանում մեծահասակ (16-ից սկսած) բնակչության 27 %-ը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, ուր տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 52 %, իսկ աշխատունակ տղամարդկանց (20-ից բարձր) 57.7 %-ը ծխող է: Տղամարդկանց շրջանում ծխախոտամոլության նման պատկերը երկրում պայմանավորում է այն հիվանդությունների հիվանդացության բարձր ցուցանիշը, որոնց համար ծխախոտի օգտագործումը հիմնական ռիսկի գործոն է:

3. Համաձայն 2008 թվականի տվյալների` Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդություններից մահացության կառուցվածքում արյան շրջանառության համակարգի հիվանդությունները զբաղեցնում են առաջին տեղը` 50 %, չարորակ նորագոյացությունները` 20.08 %, շաքարային դիաբետը` 4.7 %: Ընդհանուր առմամբ բնակչության մահացության հիմնական պատճառները չորսն են՝ սրտանոթային հիվանդություն, երեք տիպի չարորակ նորագոյացություն (առավելապես` թոքի), այնուհետև` շաքարային դիաբետ, քրոնիկ թոքային հիվանդություններ և լյարդի ցիրոզ: Ավելին` տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի չարորակ քաղցկեղը: 2007 թվականին առաջին անգամ թոքի քաղցկեղ ախտորոշումով 1192 անձից 1011-ը եղել են տղամարդ, 181-ը` կին (5 անգամ բարձր): Նույնն է պատկերը նաև այլ հիվանդությունների հիվանդացության և մահացության սեռային կառուցվածքում: Նման պատկերը զգալիորեն պայմանավորված է նաև ծխախոտի օգտագործմամբ:

4. Վերջին տարիներին ծխելու դեմ պայքարը երկրի առողջապահության գերակա խնդիրներից մեկն է: 2004 թվականի հոկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիան:

5. Նշված կոնվենցիայի և նրա արձանագրությունների նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական հետևանքներից՝ ծխելու դեմ պայքարի միջոցների համար համապատասխան շրջանակներ ապահովելու միջոցով, որոնք ենթակա են իրականացման միջազգային, ազգային և տարածաշրջանային մակարդակներում, որպեսզի մշտապես և էականորեն կրճատվի ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության տարածվածությունը։

6. Կոնվենցիայի վավերացումը մեծապես խթանել է ծխելու դեմ պայքարին առնչվող նոր օրենսդրության մշակումը։ 2004 թվականի դեկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, իսկ 2005 թվականի սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվեց` Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի դեմ պայքարի 2005-2009 թվականների պետական ծրագիրը և ծխախոտի դեմ պայքարի բնագավառում առաջնահերթ միջոցառումների ցանկը:

7. Ծրագիրն ուղղված էր հասարակության բոլոր խավերում ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ պահանջարկի և ծխախոտի օգտագործման տարածվածության նվազեցմանը միտված, գիտականորեն հիմնավորված գործողությունների իրականացմանը: Այդ ծրագրում նշված էին ծխելու դեմ պայքարի գործողությունների մեխանիզմները, մոտեցումները և ուղղությունները: Նշված ծրագիրն իրականացնելիս առանձնահատուկ տեղ հատկացվեց հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությանը:

8. 2005 թվականի դեկտեմբերի 16-ին «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակների գովազդի մասով իրականացվեցին փոփոխություններ: Մասնավորապես, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից արգելվել է ծխախոտի արտաքին գովազդը պաստառների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ միջոցներով: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հոկտեմբերի 12-ը ընդունվել է որպես Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր:

9. 2005 թվականի սեպտեմբերի 22-ին ընդունված ծրագրի իրականացումը մեծապես նպաստեց ծխախոտի տարածվածության ցուցանիշի կայունացմանը և դրական տեղաշարժին, բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացմանը` համաձայն առողջապահության համակարգի գործունեության արդյունավետության հետազոտման, ինչպես նաև ծխելու դեմ պայքարում տեղական (ազգային) հասարակական կազմակերպությունների կարևորության բարձրացմանը և դրանց հետ համատեղ բնակչության համար նախատեսված իրազեկման միջոցառումների և առողջապահության աշխատողների շրջանում կրթական ծրագրերի իրականացմանը: 2006 թվականին Հայաստանի Հանրապետությունն արժանացավ հեղինակավոր միջազգային հասարակական կազմակերպության պատվոգրի` Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիային միանալու համար:

10. Ծխելու դեմ պայքարի գործողությունները շարունակական բնույթ են կրում: Դրանք անհրաժեշտ է պարբերաբար վերանայել և, անհրաժեշտության դեպքում, կատարել ռազմավարական փոփոխություններ, կազմել աշխատանքային ծրագրեր` որոշակի ժամանակահատվածի համար: Հակածխախոտային գործողությունների արդյունավետությունը կախված է ինչպես դրանց իրականացման, այնպես էլ դիտարկման և գնահատման արդյունավետ համակարգերի առկայությունից:

11. Ծխելու դեմ պայքարի պետական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2010-2015 թվականների ընթացքում: Ծրագրի նպատակին և առաջադրված խնդիրների լուծմանը կարելի է հասնել հիմնական ռազմավարությունների համալիր իրականացման ճանապարհով: Առաջարկվող ռազմավարությունները, գործողությունները և միջոցառումները հիմնված են միջազգային առողջապահական կազմակերպությունների (մասնավորապես, Առողջապահության համաշխարհային կազմակերպության), եվրոպական երկրների փորձի, մոտեցումների և առաջարկությունների, ինչպես նաև նախորդ տարիներին կուտակած Հայաստանի` հակածխախոտային ոլորտում իրականացրած աշխատանքների փորձի վրա` հաշվի առնելով մեր երկրի առկա հնարավորությունները, ազգային առանձնահատկությունները, գործող օրենսդրությունը և այլն:

 

2. Ծրագրի նպատակը

 

12. Ծրագրի նպատակն է պաշտպանել մարդկանց առողջությունը ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքներից, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական բացասական հետևանքներից: Ծրագրի խնդիրներն են`

1) հիմնական խնդիրը՝ շարունակականորեն նվազեցնել ծխախոտի օգտագործման տարածվածությունը (տարեկան 1,5-2 տոկոս)` ծխելու դադարեցման ցուցանիշների և չծխող անձանց թվաքանակի մեծացմանն ուղղված նպատակային քաղաքականության իրականացման ճանապարհով,

2) պահպանել բնակչության առողջությունը՝ կանխարգելելով ծխախոտի ծխի երկրորդային ազդեցությանը ենթարկվելը,

3) մշակել և շարունակականորեն կատարելագործել ծխախոտի օգտագործման և դրա հետևանքով առաջացող հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգը,

4) ապահովել բնակչության իրազեկվածությունը ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի երկրորդային ազդեցության հետևանքով հիվանդությունների առաջացման վտանգի, այնպես էլ ծխախոտում պարունակվող վտանգավոր բաղադրիչների մասին:

 

 3. Ծխելու դադարեցման ցուցանիշների և չծխող անձանց թվաքանակի մեծացման ապահովմանն ուղղված նպատակային քաղաքականության իրականացումը

 

13. Նպատակը` ծխելու դեմ պայքարի նպատակային քաղաքականության իրականացման արդյունքը ծխելու դադարեցման ցուցանիշների և չծխող անձանց թվաքանակի մեծացման ապահովումն է` հետևյալ ռազմավարությունների միջոցով`

1) ռազմավարություն 1

Ծխելու դեմ պայքարի գործողությունների կառավարման համակարգի ձևավորում.

2) միջոցառումներ

ա. առողջապահության նախարարությունում ծխելու դեմ պայքարի գործողությունները համակարգող հանձնաժողովի ստեղծում և աշխատակարգի հաստատում` ապահովելով համագործակցությունը միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ,

բ. ծխելու դեմ պայքարի գործողությունների և ծխելու դեմ պայքարի պետական ծրագրի գործադրման մոնիթորինգի կատարելագործում` ապահովելով համագործակցություն միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ,

գ. ծխելու դեմ պայքարի պետական ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ ամենամյա հաշվետվության զետեղում առողջապահության նախարարության պաշտոնական կայքում.

3) ռազմավարություն 2

Ծխելու դեմ պայքարի գործողությունների բնագավառում օրենսդրության կատարելագործում` Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիայի և այլ միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխան.

4) միջոցառումներ

ա. ծխելու դեմ պայքարի ուղղությամբ գործող օրենսդրության վերանայում, մասնավորապես, «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մշակում՝ Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջներին և ուղեցույցներում ամրագրված սկզբունքներին համապատասխան և «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի վերանայում և անհրաժեշտության դեպքում փոփոխությունների և լրացումների փաթեթի մշակում,

բ. ծխելու դեմ պայքարի ուղղությամբ իրավական ակտերի նախագծերի մշակում և ներդրում, այդ թվում` սանիտարահամաճարակային կանոններ և նորմեր, ուղեցույցներ.

5) ռազմավարություն 3

Ուսուցում, կադրերի պատրաստում, ծխելու դեմ պայքարին սատարող մասնագիտացված ծառայությունների զարգացում և բժշկական, կրթական ծրագրերի մշակում.

6) միջոցառումներ

ա. առողջապահության համակարգի աշխատողների, բժշկական կրթական կազմակերպությունների ուսանողների համար կրթական ծրագրերի լրամշակում` ծխելու դեմ պայքարի հարցերի ընդգրկմամբ` համագործակցելով միջազգային և հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների հետ,

բ. առողջապահության բնագավառի աշխատողների՝ բժիշկների, միջին բուժանձնակազմի վերապատրաստում` ծխելու դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ` համագործակցելով միջազգային և հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների հետ,

գ. բուժկանխարգելիչ կազմակերպություններում, մասնավորապես, առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, ծխախոտային կախվածության խորհրդատվության և բուժման ուղեցույցների կատարելագործում` համագործակցելով միջազգային և հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների հետ,

դ. ծխելու դադարեցմանն ուղղված միջոցառումների ընդգրկում պետական, նպատակային առողջապահական ծրագրերում (առաջնային բուժօգնության, դեռահասների առողջության, վերարտադրողական առողջության պահպանման և այլն)` համագործակցելով միջազգային և հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների հետ:

 

4. Ծխելու հետևանքով հիվանդությունների առաջացման վտանգի մասին բնակչության իրազեկում և ծխախոտի օգտագործման դադարեցմանն ուղղված քարոզչություն

 

14. Նպատակը` ծխելու հետևանքով հիվանդությունների վերաբերյալ բնակչության իրազեկվածության աստիճանի բարձրացում` հետևյալ ռազմավարությունների միջոցով`

1) Ռազմավարություն 1

Բնակչության իրազեկվածության բարձրացում` ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի ազդեցության վտանգի վերաբերյալ.

2) Միջոցառումներ

ա. ծխախոտի օգտագործման և առողջության վրա ծխախոտի ծխի ազդեցության, ծխելուց զերծ ապրելակերպի օգուտների մասին բնակչության, մասնավորապես, դեռահասների և կանանց շրջանում քարոզչության իրականացում` համագործակցելով միջազգային և հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների հետ,

 բ. ծխախոտային արտադրատեսակների մեծածախ և մանրածախ առևտրում օգտագործվող սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի) առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության մասին նախազգուշացման տեքստերի կատարելագործում,

գ. հակածխախոտային գործողությունների իրականացման բնագավառում համագործակցություն զանգվածային լրատվամիջոցների հետ, և նրանց միջոցով իրազեկման միջոցառումների իրականացում.

3) Ռազմավարություն 2

Հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն, բնակչության իրազեկման համատեղ ծրագրերի լրամշակում և գործադրում.

4) Միջոցառումներ

Հակածխախոտային գործողությունների իրականացման բնագավառում համագործակցություն հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակայնության հետ:

 

5. Ծխախոտի օգտագործման համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործում

 

15. Նպատակը` ծխախոտի օգտագործմամբ համաճարակաբանական հսկողության համակարգի արդյունավետության բարձրացումն է` հետևյալ ռազմավարությունների միջոցով`

1) Ռազմավարություն 1

Ծխախոտի օգտագործման, առանձին հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգերի լրամշակում և գործադրում.

2) Միջոցառումներ

ա. ծխախոտի օգտագործման համաճարակաբանական հսկողության համակարգի լրամշակում,

բ. ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված առանձին հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգերի լրամշակում.

3) Ռազմավարություն 2

Ծխելու դեմ պայքարի ոլորտում ազգային հետազոտությունների զարգացում, նորացվող տվյալների բազայի հիմնում.

4) Միջոցառումներ

ա. ծխախոտի օգտագործման տարածվածության և երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվելու մասին հանրապետական հետազոտությունների կազմակերպում դեռահասների և չափահաս բնակչության շրջանում,

բ. հետազոտությունների, ծխախոտի օգտագործման տարածվածության և դրանից բխող հետևանքների գնահատման մասին զեկուցումների հրապարակում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում:

 

6. Միջազգային համագործակցություն

 

16. Նպատակն է` ներգրավվում ծխելու դեմ միջազգային կառույցների կողմից իրականացվող միջոցառումներին` հետևյալ ռազմավարությունների միջոցով`

1) Ռազմավարություն 1

Ծխախոտի դեմ պայքարի մասին միջազգային շրջանակային կոնվենցիայի շրջանակներում համագործակցություն և երկխոսություն.

2) Միջոցառումներ

ա. ծխախոտի դեմ պայքարի միջազգային շրջանակային կոնվենցիայի կատարման մասին պարբերական զեկույցի պատրաստում և ներկայացում,

բ. ծխախոտի դեմ պայքարի միջազգային շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի նստաշրջաններին մասնակցություն.

3) Ռազմավարություն 2

Միջազգային առողջապահական կազմակերպությունների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրների հետ համագործակցություն.

4) Միջոցառումներ

ա. առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հետ իրավաբանական, համաճարակաբանական, տեղեկատվական ոլորտներում համագործակցություն,

բ. այլ երկրների հետ գիտատեխնիկական, և իրավաբանական ոլորտներում համագործակցություն և համապատասխան փորձի փոխանակում/տրամադրում:

 

7. Ծխախոտային արտադրատեսակների որակի հսկողություն

 

17. Նպատակն է` ապահովել ծխախոտային արտադրատեսակների որակի համապատասխանությունը սահմանված պահանջներին` հետևյալ ռազմավարությունների միջոցով`

1) Ռազմավարություն 1

Ծխախոտային արտադրատեսակների որակի հսկողություն.

2) Միջոցառումներ

ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված ծխախոտային արտադրատեսակներին ներկայացվող պահանջների և նորմերի փորձարկման գործընթացում Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ միջազգային կառույցների ուղեցույցների և մեթոդական առաջարկների հիման վրա նոր մեթոդների ներդրում,

բ. ծխախոտի ծխի պարունակության որոշման մեթոդների կատարելագործում:

 

8. Գործողությունների նպատակային ծրագրի իրականացման գործընթացի դիտարկում (մոնիթորինգ)

 

18. Նպատակն է ծրագրի գործադրման ընթացիկ իրավիճակի բնորոշումը, փոփոխությունների գնահատումը և աշխատանքի ճշգրտումը` հետևյալ ռազմավարությունների միջոցով`

1) Ռազմավարություն 1

Իրավիճակի դիտարկում, գնահատում, առաջարկների ձևավորում.

2) Միջոցառումներ

ա. դիտարկման, գնահատման և ծխախոտի օգտագործման ծավալների և դրանից բխող հետևանքների մասին տարեկան զեկույցի պատրաստում/հրապարակում,

բ. հակածխախոտային ազգային ռազմավարությունների, օրենսդրության վերլուծության, ծխախոտի օգտագործման տարածվածության և դրանից բխող հետևանքների գնահատման մասին հայտարարությունների և զեկուցումների կանոնավոր հրապարակում.

3) Գործողությունների նպատակային ծրագրի ֆինանսավորում

Գործողությունների նպատակային ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է հետևյալ աղբյուրներից`

ա. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից,

բ. միջազգային կազմակերպությունների կողմից նպատակային ֆինանսավորում,

գ. հասարակական կազմակերպությունների կողմից նպատակային ֆինանսավորում,

դ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող այլ ֆինանսական աղբյուրներից:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

ապրիլի 29-ի N 475-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԽԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2010-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

Միջոցառման անվանումը Կատարման ժամկետը Ակնկալվող արդյունքները Կատարողը Ֆինանսավորման աղբյուրը
1. Ծխելու դադարեցման ցուցանիշների և չծխող անձանց թվաքանակի մեծացման ապահովմանն ուղղված նպատակային քաղաքականության իրականացում
2. Ծխելու դեմ պայքարի գործողությունների կառավարում և համակարգում
1) Ռազմավարություն 1. Ծխելու դեմ պայքարի գործողությունների կառավարման համակարգի ձևավորում
ա. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում ծխելու դեմ պայքարի 2010-2015թթ. գործողությունները համակարգող հանձնաժողովի ստեղծում և աշխատակարգի հաստատում 2010 թվական Առողջապահության նախարարությունում կստեղծվի Ծխելու դեմ պայքարի գործողությունները համակարգող հանձնաժողով` միջազգային և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Լրացուցիչ գումար չի պահանջվում, կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացվող գումարների շրջանակում
բ. Ծխելու դեմ պայքարի գործողությունների և ծխելու դեմ պայքարի պետական ծրագրի գործադրման մոնիթորինգի կատարելագործում 2011-2015 թթ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից կկատարելագործվի ծխելու դեմ պայքարի գործողությունների և ծխելու դեմ պայքարի պետական ծրագրի գործադրման մոնիթորինգը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Լրացուցիչ գումար չի պահանջվում, կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացվող գումարների շրջանակում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող աղբյուրներից
գ. Ծխելու դեմ պայքարի պետական ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ ամենամյա հաշվետվության զետեղում առողջապահության նախարարության պաշտոնական կայքում 2011-2015 թթ. Ծխելու դեմ պայքարի պետական ծրագրի իրականացման ընթացքի մասին իրազեկելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից կհրապարակվեն ամենամյա զեկույցներ՝ որոնք կզետեղվեն առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Լրացուցիչ գումար չի պահանջվում, կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացվող գումարների շրջանակում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող աղբյուրներից
2) Ռազմավարություն 2. Ծխելու դեմ պայքարի գործողությունների բնագավառում օրենսդրության կատարելագործում` Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիայի և այլ միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխան
ա. Ծխելու դեմ պայքարի ուղղությամբ գործող օրենսդրության վերանայում բ. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների մշակում՝ Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջներին և ուղեցույցներում ամրագրված սկզբունքներին համապատասխան.
գ. «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների նախագծի մշակում
2010-2011թթ.
2012 թ.
ա. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից կմշակվեն և շահագրգիռ գերատեսչությունների քննարկմանը կներկայացվեն հակածխախոտային գործողությունների վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր
բ. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների մշակում՝ Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջներին և ուղեցույցներում ամրագրված սկզբունքներին համապատասխան
գ. «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերանայում և անհրաժեշտության դեպքում փոփոխությունների և լրացումների փաթեթի մշակում
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Լրացուցիչ գումար չի պահանջվում, կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացվող գումարների շրջանակում
դ. Ծխելու դեմ պայքարի ուղղությամբ իրավական ակտերի մշակում և ներդրում 2011-2015 թթ.  Կմշակվեն ծխելու դեմ պայքարին ուղղված իրավական ակտերի նախագծեր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Լրացուցիչ գումար չի պահանջվում, կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտի հատկացվող գումարների շրջանակում
3) Ռազմավարություն 3. Ուսուցում, կադրերի պատրաստում, ծխելու դեմ պայքարին սատարող մասնագիտացված ծառայությունների զարգացում և բժշկական, կրթական ծրագրերի մշակում
ա. Առողջապահության համակարգի աշխատողների, բժշկական կրթական կազմակերպությունների ուսանողների համար կրթական ծրագրերի լրամշակում` ծխելու դեմ պայքարի հարցերի ընդգրկմամբ 2011-2015թթ. Կլրամշակվեն առողջապահության համակարգի աշխատողների, բժշկական կրթական կազմակերպությունների ուսանողների, մանկավարժների համար կրթական ծրագրերը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն Իրականացվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող աղբյուրներից
բ.Առողջապահության բնագավառի աշխատողների՝ բժիշկների, միջին բուժանձնակազմի վերապատրաստում` ծխելու դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ 2011-2015թթ. Ծխելու դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ կվերապատրաստվեն առողջապահության բնագավառի աշխատողները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Իրականացվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող աղբյուրներից
գ. Ծխախոտային կախվածության խորհրդատվության և բուժման ուղեցույցների կատարելագործում 2011-2013 թթ. Կկատարելագործվեն ծխախոտային կախվածության խորհրդատվության և բուժման ուղեցույցները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Իրականացվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող աղբյուրներից
դ.Ծխելու դադարեցմանն ուղղված միջոցառումների ընդգրկում պետական, նպատակային առողջապահական ծրագրերում (առաջնային բուժօգնության, դեռահասների առողջության, վերարտադրողական առողջության պահպանման և այլն) 2011-2015 թթ. Ծխելու դադարեցմանն ուղղված միջոցառումները կընդգրկվեն պետական, այդ թվում` առողջապահական ծրագրերում և ռազմավարություններում, այդ թվում՝ առաջնային բուժօգնության, դեռահասների առողջության, վերարտադրողական առողջության պահպանման Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Լրացուցիչ գումար չի պահանջվում, կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացվող գումարների շրջանակում
3. Ծխելու հետևանքով հիվանդությունների առաջացման վտանգի մասին բնակչության իրազեկում և ծխախոտի օգտագործման դադարեցմանն ուղղված քարոզչություն
1) Ռազմավարություն 1. Բնակչության իրազեկվածության բարձրացում` ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի ազդեցության վտանգի վերաբերյալ
ա. Ծխելու օգտագործման և առողջության վրա ծխախոտի ծխի ազդեցության, ծխելուց զերծ ապրելակերպի օգուտների մասին բնակչության, մասնավորապես, դեռահասների և կանանց շրջանում քարոզչության իրականացում 2010-2015 թթ. Հասարակայնությունը կիրազեկվի ծխախոտի օգտագործման և առողջության վրա ծխախոտի ծխի ազդեցության, ինչպես նաև ծխելուց զերծ ապրելակերպի օգուտների մասին, կմշակվեն բնակչության համար իրազեկման ծրագրեր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն Լրացուցիչ գումար չի պահանջվում, կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացվող գումարների շրջանակում
բ.Ծխախոտային արտադրատեսակների մեծածախ և մանրածախ առևտրում օգտագործվող սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի) առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության մասին նախազգուշացման տեքստերի կատարելագործում 2015 թ. Կկատարելագործվեն ծխախոտային արտադրատեսակների մեծածախ և մանրածախ առևտրում օգտագործվող սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի) առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության մասին նախազգուշացման տեքստերը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն Լրացուցիչ գումար չի պահանջվում, կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացվող գումարների շրջանակում
գ.Հակածխախոտային գործողությունների իրականացման բնագավառում համագործակցություն զանգվածային լրատվամիջոցների հետ և նրանց միջոցով իրազեկման միջոցառումների իրականացում 2010-2015 թթ. Կիրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրվան և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված «Առանց ծխախոտի» համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների լուսաբանում,ինչպես նաև ծխախոտին վերաբերող հատուկ հաղորդումների և տպագրական նյութի պատրաստում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Լրացուցիչ գումար չի պահանջվում, կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացվող գումարների շրջանակում
3) Ռազմավարություն 2. Հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն,  բնակչության իրազեկման համատեղ ծրագրերի մշակում և գործադրում
ա.Հակածխախոտային գործողությունների իրականացման բնագավառում համագործակցություն հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակայնության հետ 2010-2015 թթ. Կապահովվի համագործակցությունը Հակածխախոտային գործողությունների իրականացման բնագավառում` հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակայնության հետ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Իրականացվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող աղբյուրներից
4. Ծխախոտի օգտագործման համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործում
1) Ռազմավարություն 1. Ծխախոտի օգտագործման, առանձին հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգերի լրամշակում և գործադրում
ա. Ծխախոտի օգտագործման համաճարակաբանական հսկողության համակարգի լրամշակում 2010-2015 թթ. Կլրամշակվեն և կընդունվեն ծխախոտի օգտագործման համաճարակաբանական հսկողության ցուցանիշներ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Լրացուցիչ գումար չի պահանջվում, կիրականացվի ՀՀ պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացվող գումարների շրջանակում
բ. Ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված առանձին հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգերի լրամշակում 2011-2012 թթ. Կլրամշակվեն և կընդունվեն ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված առանձին հիվանդությունների համաճարակաբանական հսկողության ցուցանիշներ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Լրացուցիչ գումար չի պահանջվում, կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացվող գումարների շրջանակում
2) Ռազմավարություն 2. Ծխելու դեմ պայքարի ոլորտում ազգային հետազոտությունների զարգացում, նորացվող տվյալների բազայի հիմնում
ա. Ծխախոտի օգտագործման տարածվածության և երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվելու մասին հանրապետական հետազոտությունների կազմակերպում դեռահասների և չափահաս բնակչության շրջանում

2014-2015 թթ.

2011-2012 թթ.

Կկազմակերպվեն ծխախոտի օգտագործման տարածվածության և երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվելու մասին հանրապետական հետազոտություններ`
դեռահասների շրջանում և չափահաս բնակչության շրջանում
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն
Ազգային վիճակագրական ծառայություն
Իրականացվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող աղբյուրներից
բ.Հետազոտությունների, ծխախոտի օգտագործման տարածվածության և դրանից բխող հետևանքների գնահատման մասին զեկուցումների հրապարակում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում 2012 թ. և 2015 թ. ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում կհրապարակվեն հետազոտությունների, ծխախոտի օգտագործման տարածվածության և դրանից բխող հետևանքների գնահատման մասին զեկուցումները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Լրացուցիչ գումար չի պահանջվում, կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացվող գումարների շրջանակում
5. Միջազգային համագործակցություն
1) Ռազմավարություն 1. Ծխախոտի դեմ պայքարի մասին միջազգային շրջանակային կոնվենցիայի շրջանակներում համագործակցություն և երկխոսություն
ա. Ծխախոտի դեմ պայքարի միջազգային շրջանակային կոնվենցիայի՝ կատարման մասին պարբերական զեկույցի պատրաստում և ներկայացում 2010 և 2015 թթ. Կպատրաստվեն և կներկայացվեն ծխախոտի դեմ պայքարի միջազգային շրջանակային կոնվենցիայի՝ կատարման մասին պարբերական զեկույցները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Լրացուցիչ գումար չի պահանջվում, կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացվող գումարների շրջանակում
բ. Ծխախոտի դեմ պայքարի միջազգային շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի նստաշրջաններին մասնակցություն 2010-2015 թթ. Կապահովվի մասնակցությունը Ծխախոտի դեմ պայքարի միջազգային շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի նստաշրջաններին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Իրականացվելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աջակցությամբ
2) Ռազմավարություն 2. Միջազգային առողջապահական կազմակերպությունների և առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրների հետ համագործակցություն
ա. Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հետ իրավաբանական, համաճարակաբանական, տեղեկատվական ոլորտներում համագործակցություն 2010-2015 թթ. Փորձի փոխանակման, տվյալների համադրությունը ապահովվելու, նորագույն մեթոդաբանություններն ուսումնասիրելու և ներդնելու նպատակով կապահովվի համագործակցությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հետ` իրավաբանական, համաճարակաբանական, տեղեկատվական ոլորտներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Իրականացվելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աջակցությամբ
բ. Այլ երկրների հետ գիտատեխնիկական և իրավաբանական ոլորտներում համագործակցություն և համապատասխան փորձի փոխանակում (տրամադրում) 2010-2015 թթ. Այլ երկրների հետ կիրականացվի փորձի փոխանակում (տրամադրում) գիտատեխնիկական և իրավաբանական ոլորտներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Իրականացվելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աջակցությամբ, ինչպես
նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող աղբյուրներից
6. Ծխախոտային արտադրատեսակների որակի հսկողություն
1) Ռազմավարություն 1. Ծխախոտային արտադրատեսակների որակի հսկողություն և ծխախոտային արտադրատեսակների մասին սպառողների իրազեկում
ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված ծխախոտային արտադրատեսակներին ներկայացվող պահանջների և նորմերի փորձարկման գործընթացում միջազգային մեթոդների ներդրում 2010-2015 թթ. Կներդրվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված ծխախոտային արտադրատեսակներին ներկայացվող պահանջների և նորմերի փորձարկման գործընթացում միջազգային մեթոդները Հայաստանի Հանրապետության
էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լրացուցիչ գումար չի պահանջվում
բ.Ծխախոտի ծխի պարունակության որոշման մեթոդների կատարելագործում 2010-2015 թթ. Միջազգային պահանջներին և նորմերին համապատասխան կկատարելագործվեն ծխախոտի ծխի պարունակության որոշման մեթոդները Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարություն
Լրացուցիչ գումար չի պահանջվում
7. Գործողությունների նպատակային ծրագրի իրականացման գործընթացի դիտարկում (մոնիթորինգ)
1) Ռազմավարություն 1. Իրավիճակի դիտարկում, գնահատում, առաջարկների ձևավորում
ա.Դիտարկման, գնահատման և ծխախոտի օգտագործման ծավալների և դրանից բխող հետևանքների մասին զեկույցների պատրաստում և հրապարակում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կայքէջում 2011 և 2013թթ. Առկա իրավիճակը բնութագրելու և թափանցիկությունն ապահովելու նպատակով կպատրաստվեն և կհրապարակվեն դիտարկման, գնահատման և ծխախոտի օգտագործման ծավալների և դրանից բխող հետևանքների մասին զեկույցներ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Լրացուցիչ գումար չի պահանջվում, կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացվող գումարների շրջանակում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող աղբյուրներից
բ. Հակածխախոտային օրենսդրության վերլուծություն, զեկույցի պատրաստում և հրապարակում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կայքէջում
2012 թ. Առկա իրավիճակը բնութագրելու և թափանցիկությունն ապահովելու նպատակով կպատրաստվի և կհրապարակվի հակածխախոտային օրենսդրության վերլուծության զեկույցը
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լրացուցիչ գումար չի պահանջվում, կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացվող գումարների շրջանակում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող աղբյուրներից

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան