Գլխավոր տեղեկություն
Համար
N 155
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-01.08.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հայաստանի ազգային արխիվ
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.03.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.08.1996

հայաստանի հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ո ր ո շ ու մ

 

16 Մարտի 1992 թվականի N 155

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարման միջոցառումների մասին» N 686 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը` տարեկան 2844,7 հազ. ռուբլի:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանն ունենալու նախարարի չորս տեղակալ, այդ թվում` մեկ առաջին տեղակալ, և 11 անդամից բաղկացած կոլեգիա:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքի մասին» N 524 որոշումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, ՎԱՐՉԱՊԵՏ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

 

 

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.08.1996, N 236 01.08.1996, N 155
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան