ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2024 թվականի N 1919-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները հաստատելու մասին» N 502-Ն որոշման (այսուհետ` որոշում)`
1) վերնագրում «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող» բառերը փոխարինել «Պատվիրատուների կողմից ձեռք բերվող» բառերով.
2) նախաբանում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերից առաջ լրացնել «Հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը`» բառերը.
3) 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող» բառերը փոխարինել «պատվիրատուների կողմից ձեռք բերվող» բառերով.
4) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Որոշման հավելվածում`
1) վերնագրում «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող» բառերը փոխարինել «Պատվիրատուների կողմից ձեռք բերվող» բառերով.
2) 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող» բառերը փոխարինել «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պատվիրատուների կողմից ձեռք բերվող» բառերով.
3) 2.1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ`
«2.1. Պատվիրատուն ձեռք է բերում Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղեր, իսկ «Դեղերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին, 4-րդ և 7-րդ կետերում նշված դեպքերում` 21-րդ հոդվածի 8-րդ մասի 17-րդ կետով սահմանված ներմուծման մերժման հիմքերի բացակայության դեպքում` նաև չգրանցված դեղեր: Ընդ որում, սույն կետով սահմանված չգրանցված դեղերը պետք է գրանցված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի N 172-Ա որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպության կամ ԵԱՏՄ անդամ հանդիսացող երկրներում կամ ունենան Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում:».
4) 2.2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
«2.2. Սույն հավելվածի 2.1-ին կետով նախատեսված դեղերի համար գնման ընթացակարգի հրավերով նախատեսվում է, որ մասնակիցը պայմանագրի և որակավորման ապահովումների հետ միաժամանակ չգրանցված դեղերի համար պարտադիր ներկայացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրված հավաստող տեղեկանք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի N 172-Ա որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպության կամ ԵԱՏՄ անդամ հանդիսացող երկրներում գրանցված լինելու, կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունենալու, ինչպես նաև «Դեղերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասի 17-րդ կետով սահմանված ներմուծման մերժման հիմքերի բացակայության մասին:».
5) 2.3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
6) 3-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ`
«5) տեղափոխման և պահպանման պայմանները սահմանելիս` առաջնորդվում են «Դեղերի մասին» օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պահանջներով.».
7) 3-րդ կետի 6-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
8) 3-րդ կետի 7-րդ ենթակետի «գ» պարբերության մեջ «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության» բառերով.
9) 3-րդ կետի 8-րդ ենթակետում «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության» բառերը փոխարինել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով:
3. Սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսված և դեռևս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
05.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 դեկտեմբերի 2024 թվական: