ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2024 թվականի թիվ 124-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածով.
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2025 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի.
1) եկամուտների գծով՝ 2529953.1 հազար դրամ,
2) ծախսերի գծով՝ 2529953.1 հազար դրամ,
3) դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0 դրամ:
2. Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանել՝
1) համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի կատարման ընթացքում կարող է կատարել բյուջեն հաստատելու մասին` համայնքի ավագանու ընդունած որոշմանը չհակասող վերաբաշխումներ.
2) համայնքի ղեկավարի կատարած փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի մասին որոշմամբ սահմանված չափաքանակները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -12
ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀՈՎՍԵՓ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԹԱՄՐԱԶՈՎԱ ԲԵԼԼԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՀՐԱՉՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՅԱԶՈՒԼՅԱՆ ՆԱԽՇՈՒՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ |
Դեմ -0 |
Ձեռնպահ - 0
|
Համայնքի ղեկավար՝ |
Հ. Առաքելյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական: