ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 22 հունիսի 2023 թվականի ք. Երևան | թիվ 53-Ա | 
«ԱՆԳԵՂ-ՏՎ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի և «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով «ԱՆԳԵՂ-ՏՎ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման (ցանցային օպերատորի գործունեության) լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 2023 թվականի հունիսի 9-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել դիմումը և ուժը կորցրած ճանաչել «ԱՆԳԵՂ-ՏՎ» ՍՊ ընկերությանը 2015 թվականի դեկտեմբերի 28-ին տրամադրված հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 209 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՆԳԵՂ-ՏՎ» ՍՊ ընկերությանը հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
| Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ | Տ. ՀԱԿՈԲՅԱՆ | 
| 
 2023 թ. հունիսի 22 ք. Երևան | 
 
                