ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2024 թվականի N 413-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը (այսուհետ՝ գույք)՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման N 2 հավելվածում նշված անշարժ գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)։
3. Կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրերի կնքման, հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով կոմիտեի միջոցների հաշվին.
2) սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել գույքի միակողմանի ընդունման աշխատանքները՝ այն հաշվառելով կոմիտեի հաշվեկշռում։
4․ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի իրավունքների պետական գրանցման փաստաթղթերի (նախագիծ, շինարարության թույլտվություն, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ, ավարտական ակտ (շահագործման թույլտվություն), գույքի չափագրում և այլն) փաթեթը ներկայացնել կոմիտե։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
21.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 21-ի N 413-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ) ՕՏԱՐՎՈՂ, ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ
NN ը/կ |
Անվանումը |
Հասցեն |
Մակերեսը (հա) |
Կադաստրային ծածկագիրը |
Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը (հազ. դրամ) |
1. |
Հողամաս |
համայնք Գորիս, գյուղ Շուռնուխ 3-րդ փողոց 13/1 |
0.12632 |
09-076-0011-0010 |
116.720 |
2. |
Հողամաս |
համայնք Գորիս, գյուղ Շուռնուխ 3-րդ փողոց 13/6 |
0.12097 |
09-076-0102-0013 |
111.777 |
3. |
Հողամաս |
համայնք Գորիս, գյուղ Շուռնուխ 3-րդ փողոց 13/7 |
0.12096 |
09-076-0102-0014 |
111.767 |
4. |
Հողամաս |
համայնք Գորիս, գյուղ Շուռնուխ 3-րդ փողոց 13/9 |
0.13450 |
09-076-0102-0015 |
124.278 |
5. |
Հողամաս |
համայնք Գորիս, գյուղ Շուռնուխ 3-րդ փողոց 13/10 |
0.14706 |
09-076-0102-0016 |
135.884 |
6. |
Հողամաս |
համայնք Գորիս, գյուղ Շուռնուխ 3-րդ փողոց 13/11 |
0.13585 |
09-076-0102-0017 |
125.526 |
7. |
Հողամաս |
համայնք Գորիս, գյուղ Շուռնուխ 3-րդ փողոց 13/12 |
0.17892 |
09-076-0102-0018 |
165.322 |
8. |
Հողամաս |
համայնք Գորիս, գյուղ Շուռնուխ 3-րդ փողոց 13/13 |
0.13309 |
09-076-0102-0019 |
122.975 |
9. |
Հողամաս |
համայնք Գորիս, գյուղ Շուռնուխ 3-րդ փողոց 13/14 |
0.13255 |
09-076-0102-0020 |
122.476 |
1.23022 |
1136.725 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
21.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 21-ի N 413-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ
NN ը/կ |
Անվանումը |
Հասցեն |
Մակերեսը (հա) |
Կադաստրային ծածկագիրը |
Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը (հազ. դրամ) |
1. |
Հողամաս |
համայնք Գորիս, գյուղ Շուռնուխ 3-րդ փողոց 13/2 |
0.1108 |
09-076-0011-0014 |
102.380 |
2. |
Հողամաս |
համայնք Գորիս, գյուղ Շուռնուխ 3-րդ փողոց 13/3 |
0.11339 |
09-076-0011-0013 |
104.773 |
3. |
Հողամաս |
համայնք Գորիս, գյուղ Շուռնուխ 3-րդ փողոց 13/4 |
0.12096 |
09-076-0011-0012 |
111.767 |
4. |
Հողամաս |
համայնք Գորիս, գյուղ Շուռնուխ 3-րդ փողոց 13/5 |
0.12097 |
09-076-0011-0011 |
111.777 |
0.46612 |
430.697 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
21.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |