ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 406-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1․ 2024 թվականի հոկտեմբերի 4-ից 7-ը Երևանում կայանալիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2024» միջոցառման կազմակերպման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։
2․ Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին՝ յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն՝ աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
02.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետիN 406-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Մ. Հայրապետյան | - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Գ. Պապոյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար |
Գ. Սանոսյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար |
Ժ. Անդրեասյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար |
Զ. Սինանյան | - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար |
Ռ. Սիմոնյան |
- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ |
Ա. Ջումայան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Վ. Կոստանյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ա. Ֆիդանյան |
- ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար |
Լ․Թովմասյան | - ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական |
Բ. Մոսյան |
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից |
Ն. Երիցյան |
- «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Եսայան |
- «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Կարապետյան |
- «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Հ. Կարապետյան |
- «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2024» միջոցառման ծրագրի ղեկավար (համաձայնությամբ) |
Կ. Արեյան |
- Երևանի քաղաքապետի խորհրդական (համաձայնությամբ) |
Ի. Գևորգյան | - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շուկայի զարգացման վարչության առևտրի խթանման բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
03.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |