ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2008 թվականի N 1012-Ա
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 814-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանում նախնական մասնագիտական (արհեստագործական) ու միջին մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում բարեփոխումներն առավել արդյունավետ դարձնելու, ինչպես նաև համակարգի հետագա զարգացումն ապահովելու նպատակով`
(նախաբանը փոփ. 09.02.23 N 145-Ա)
1. Ստեղծել մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի նոյեմբերի 21-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 814-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. դեկտեմբերի 11 Երևան |
Հավելված |
ԿԱԶՄ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (խորհրդի նախագահ)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)
ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական (խորհրդի նախագահի տեղակալ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի շինարարների միության նախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Հայաստանի գործատուների հանրապետական միության խորհրդի անդամ (համաձայնությամբ)
ՀՀ Կոտայքի մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ (համաձայնությամբ)
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժնի պետ (համաձայնությամբ)
Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)
ԲՈՒՀ-երի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ)
«Էլեկտրաարհմիություն» արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ (խորհրդի քարտուղար)
(հավելվածը փոփ. 12.04.16 N 272-Ա, 23.06.17 N 619-Ա, 02.02.18 N 68-Ա, 25.07.18 N 1013-Ա, 15.04.19 N 410-Ա, 27.12.19 N 1975-Ա, 13.05.20 N 570-Ա, 20.07.20 N 819-Ա, 24.12.20 N 1408-Ա, 17.12.21 N 1450-Ա, 01.09.22 N 1002-Ա, 09.02.23 N 145-Ա, 03.07.23 N 713-Ա, խմբ. 23.10.24 N 948-Ա)