ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2024 թվականի N 761-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և 9-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Խոր Արմատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (այսուհետ՝ ընկերություն) ձեռք բերել Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղի 1-ին փողոց 31/4 հասցեում գտնվող՝ 17.49 քառ. մետր մակերեսով շինությունը 0.13285 հա հողամասով՝ համապատասխանաբար 802791 դրամ և 3780945 դրամ շուկայական արժեքներով, Կողբ գյուղի 1-ին փողոց 31/5 հասցեում գտնվող՝ 17.48 քառ. մետր մակերեսով շինությունը 0.10157 հա հողամասով՝ համապատասխանաբար 802332 դրամ և 2890708 դրամ շուկայական արժեքներով, Կողբ գյուղի 1-ին փողոց 31/6 հասցեում գտնվող` 14.42 քառ. մետր մակերեսով շինությունը 0.11289 հա հողամասով՝ համապատասխանաբար 661878 դրամ և 3212879 դրամ շուկայական արժեքներով և Կողբ գյուղի 1-ին փողոց 31/7 հասցեում գտնվող՝ 338.16 քառ. մետր մակերեսով շենքեր-շինությունները 0.23634 հա հողամասով՝ համապատասխանաբար 25555943 դրամ և 13126141 դրամ շուկայական արժեքներով (31/4, 31/5, 31/6 և 31/7 հասցեի շենքեր-շինությունների և հողամասերի համապատասխան արժեքների մեջ ներառված չէ ավելացված արժեքի հարկը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ N 05032021-11-0008, N 05032021-11-0027, N 05032021-11-0028 7 N 24022023-11-0059)։
2. Ընկերությանը հատկացնել գումար՝ սույն որոշման 1-ին կետով ձեռք բերվող շենքեր-շինությունների և հողամասերի (այսուհետ՝ գույք) գործարքից առաջացող հարկային պարտավորությունները` 10166723 դրամ ավելացված արժեքի հարկը և 9150051 դրամ շահութահարկը վճարելու նպատակով։
3. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, փոփոխություններ, լրացումներ, N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
4. Սույն որոշման 1-ին կետով ձեռք բերված գույքը որպես պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին (այսուհետ՝ ջրային կոմիտե)։
5. Ջրային կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշմամբ սահմանված գումարների հատկացումից հետո երկամսյա ժամկետում ապահովել գույքի ձեռքբերման և անշարժ գույքի իրավունքների պետական գրանցման հետ կապված գործընթացները.
2) գույքի ձեռքբերման գործընթացն ավարտելուց և գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարելուց և այն ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագիր՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը՝ 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված՝ «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակջրմուղկոյուղի» և «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով.
3) գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարելուց և այն ջրային կոմիտեին ամրացնելուց հետո ձեռնարկել համապատասխան գործընթացներ ձեռք բերված գույքի հողամասերի նպատակային նշանակությունը սահմանված կարգով ջրային նպատակային նշանակության հողերի փոփոխելու ուղղությամբ։
6. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերի կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
24.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
ՀՀ կառավարության 2024 թվականի |
|
ՀՀ կառավարության 2024 թվականի |
|
ՀՀ կառավարության 2024 թվականի |
|
ՀՀ կառավարության 2024 թվականի |
|
ՀՀ կառավարության 2024 թվականի |
|
ՀՀ կառավարության 2024 թվականի |
|
ՀՀ կառավարության 2024 թվականի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մայիսի 2024 թվական: