ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 2024 թվականի N 1743-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու և պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցած շարքային և սպայական կազմերի պայմանագրային զինծառայողներին պայմանագրի ժամկետը լրանալիս և (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից, ինչպես նաև իգական սեռի պարտադիր ժամկետային զինծառայողներին պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով վաղաժամկետ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից արձակելիս պատվովճար հաշվարկելու կարգերը, ինչպես նաև պատվովճարի չափը սահմանելու մասին» N 160-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխություննեը՝
1) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ գլխով.
«3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում պարտադիր զինծառայողները պայմանագրային զինվորական ծառայության են ընդունվում սույն կարգի 2-րդ գլխով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն գլխի առանձնահատկությունները։
8․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում պայմանագրային զինվորական ծառայության կարող են ընդունվել հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողները։
9․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու համար զինծառայողը սույն կարգի 3-րդ կետում նշված զեկուցագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության այն կառուցվածքային ստորաբաժանման պետին, որտեղ զինծառայողը ծառայում է։ Զեկուցագիրը քննարկվում է սույն կարգի 4-րդ կետում նշված ժամկետում, որը կարող է երկարաձգվել 10 աշխատանքային օրով։».
2) որոշման N 1 հավելվածի ձևում |
«ՀՀ ՊՆ ________________ զորամասի հրամանատար» բառերը փոխարինել |
__________________________________________ «ՀՀ ՊՆ զորամասի կամ ՀՀ ԱԱԾ ստորաբաժանման անվանումը |
հրամանատար (պետ)» բառերով, |
բառերը փոխարինել |
__________________________________ բառերով.«պետական լիազոր մարմնի անվանումը» |
3) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության» բառերը փոխարինել «համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության» բառերով, իսկ «հայտի» բառը՝ «հայտերի» բառով.
4) որոշման N 2 հավելվածի 5-րդ կետը «նախարարության» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Երևան |
07.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 նոյեմբերի 2024 թվական: