ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 356-Ա
ԾՈՎԻՆԱՐ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. Հանրային կառավարման բարեփոխումների համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Ծովինար Բարսեղյանին 2024 թվականի մայիսի 27-30-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն):
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերի հատուցումը:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդականին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
4. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված մյուս ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
22.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |