հայաստանի հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ո ր ո շ ու մ
31 հունվարի 1992 թվականի N 75
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների (առանց շենքը պահպանող և սպասարկող անձնակազմի) վարձատրման ֆոնդը` 3618 հազար ռուբլի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը ունենալու նախարարի վեց տեղակալ, այդ թվում` մեկ առաջին տեղակալ, և 15 անդամից բաղկացած կոլեգիա:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարություն` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կոլեգիայի կազմի վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը սահմանել ծառայողական մարդատար ավտոմեքենաների 20 միավոր սահմանաքանակ:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի մասին» N 543 որոշումը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, ՎԱՐՉԱՊԵՏ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|