Գլխավոր տեղեկություն
Համար
N 582
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.12.1990-till now)
Սկզբնաղբյուր
Հայաստանի ազգային արխիվ
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.12.1990
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
21.12.1990

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 1990 թվականի N 582

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՄՈՒԼԻ ԿՈՄԻՏԵԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ



Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

Համաձայն Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդին առընթեր մամուլի կոմիտե ստեղծելու մասին» N 502 որոշման`

1. Սահմանել մամուլի կոմիտեի կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը` 33 միավոր (առանց շենքը պահպանող և սպասարկող անձնակազմի):

Ապարատի պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր մամուլի կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն հավելվածի:

3. Թույլատրել մամուլի կոմիտեին ունենալու կոմիտեի նախագահի երեք տեղակալ, որից մեկը` առաջին տեղակալ, և 9 հոգուց բաղկացած ստեղծագործական խորհուրդ (կոլեգիայի կարգավիճակով):

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր մամուլի կոմիտեն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության նախկին հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործերի պետական կոմիտեի իրավահաջորդը:

5. Թույլատրել մամուլի կոմիտեին` ելնելով գործունեության հետագա անհրաժեշտությունից, փոփոխություններ կատարել ենթակա ցանցի կառուցվածքում:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ
Հայաստանի Հանրապետության
Նախարարների խորհրդի 1990 թվականի
դեկտեմբերի 21-ի N 582 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՄՈՒԼԻ ԿՈՄԻՏԵԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Հրատարակչությունների բաժին

Արդյունաբերության բաժին

Գրականության և մամուլի տարածման բաժին

Տպագրական տառատեսակների մշակման և կիրառման բաժին

Տնտեսագիտական բաժին

Կենտրոնական հաշվապահություն

Վարչատնտեսական բաժին

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.08.1996, N 236 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան