ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 734-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Մեգաքլին» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 03552351) հետ 2024 թվականի սեպտեմբերի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում մաքրման ծառայությունների մատուցում՝ 780,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Քոլոր Սթայլ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02667052) հետ 2024 թվականի սեպտեմբերի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ներկերի և օժանդակ նյութերի ձեռքբերում՝ 3,296,090 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Ար-Մոբիլ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 01529671) հետ 2023 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Եղեգնաձորի «Թումո տուփ»-ի համար ահազանգման միջոցով պահպանության ծառայությունների մատուցում՝ ամսական 42,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Լանս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00019333) հետ 2024 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անխափան սնուցման սարքի ձեռքբերում՝ 1,880,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
23.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|