Գլխավոր տեղեկություն
Համար
N 513-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.04.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.04-2022.04.17 Պաշտոնական հրապարակման օրը 15.04.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.04.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2022 թվականի N 513-Ն

 

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայտարարել 2022 թվականի ապրիլի 18-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը (այսուհետ՝ 2022 թվականի ամառային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

2. 2022 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2022 թվականի օգոստոսի 30-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

3. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

4. 2022 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացնել 2022 թվականի հունիսի 13-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:

5. 2022 թվականի ամառային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի, և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի:

6. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:

7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ ապահովել 2022 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, ինչպես նաև զինված ուժերի համալրման աշխատանքների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսի (COVID-19) տարածման և զինված ուժեր ներթափանցման դեպքերի կանխարգելման անհրաժեշտ միջոցառումների իրականացումը։

8. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման համակարգի այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

1) հայտարարված զորակոչին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և նրա տարածքային ստորաբաժանումներ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և դրա տարածքային ստորաբաժանումներ:

9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հետազոտությունների և պատվաստումների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայություններին՝ համապատասխան բժշկական հաստատություններին ապահովելու անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով:

10. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել օտարերկրյա պետություններում գտնվող, հյուպատոսական հաշվառման կանգնած, հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին ներկայանալու համար Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից ծանուցված և Հայաստանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիների մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին:

11. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝

1) ապահովել`

ա. հասարակական կարգի պահպանությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների և հանրապետական հավաքակայանի տարածքներում,

բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ.

2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևան քաղաքի և մարզերի տարածքային ստորաբաժանումներից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսների ուղեկցումն անվտանգ իրականացնելու համար կցել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:

12. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

13. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:

14. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝

1) մինչև 2022 թվականի մայիսի 17-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությանը տրամադրել մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` դպրոցները, ուսումնարանները և քոլեջներն ավարտող, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի քաղաքացիների անվանական ցուցակները.

2) մինչև 2022 թվականի հուլիսի 21-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատություններ ընդունված զորակոչիկների անվանացուցակը` ըստ բնակության վայրի հասցեների և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների բժշկական հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով կատարելագործման դասընթացներ:

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

15.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

ապրիլի 15-ի N 513-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ

ՀՀ ոստիկանության պետ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն

ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

ՀՀ առողջապահության նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության զորակոչի վարչության պետ-ծառայության պետի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

15.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

ապրիլի 15-ի N 513-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

Տարածքային ստորաբաժանումներ

Հանձնաժողովների անդամներ

Երևան

Երևանի N 1

Երևանի N 2

Երևանի N 3

Երևանի N 4

Երևանի քաղաքապետ (հանձնաժողովի նախագահ)

Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ

 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության

Երևանի ռազմական ոստիկանության բաժնի պետ

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության

Երևանի N 1, N 2, N 3 և N 4 տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առաջին և զորակոչային հարցերի կազմակերպման բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

Արագածոտն

Արագածոտնի մարզի

Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

Մարզային ոստիկանության վարչության պետ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի Աշտարակի հենակետի պետ

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության

Արագածոտնի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար

Արագածոտնի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

Արարատ

Արարատի մարզի

Արարատի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

Մարզային ոստիկանության վարչության պետ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի ռազմական ոստիկանության բաժնի պետ

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության

Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար

Արարատի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

Արմավիր

Արմավիրի մարզի

Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

Մարզային ոստիկանության վարչության պետ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի պետ

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության

Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար

Արմավիրի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

Գեղարքունիք

Գեղարքունիքի մարզի

Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

Մարզային ոստիկանության վարչության պետ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Մարտունու ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության

Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար

Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

Լոռի

Լոռու մարզի

Լոռու մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

Մարզային ոստիկանության վարչության պետ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վանաձորի ռազմական ոստիկանության բաժնի պետ

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության

Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար

Լոռու մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

Կոտայք

Կոտայքի մարզի

Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

Մարզային ոստիկանության վարչության պետ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնի պետ

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության

Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար

Կոտայքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Շիրակ

Շիրակի մարզի

Շիրակի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

Մարզային ոստիկանության վարչության պետ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար

Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Սյունիք

Սյունիքի մարզի

Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

Մարզային ոստիկանության վարչության պետ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի և Կապանի ռազմական ոստիկանության բաժինների պետեր

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության

Սյունիքի մարզպետարանի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

Վայոց ձոր

Վայոց ձորի մարզի

Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

Մարզային ոստիկանության վարչության պետ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վայքի ռազմական ոստիկանության բաժնի պետ

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար

Վայոց ձորի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

Տավուշ

Տավուշի մարզի

Տավուշի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

Մարզային ոստիկանության վարչության պետ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության բաժնի պետ,

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Բերդի ռազմական ոստիկանության բաժնի պետ

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության

Տավուշի մարզի N 1 և N 2 տարածքային ստորաբաժանման ղեկավարներ

Տավուշի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)


Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

15.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

ապրիլի 15-ի N 513-Ն որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վահե Կորյունի Հակոբյան

 - հանձնաժողովի նախագահ

(ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ)

Գարիկ Սմբատի Սարգսյան  - հանձնաժողովի նախագահի տեղակալ (օտոլարինգոլոգ)
Արմեն Վահանի Սաֆարյան  - ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ
Էդուարդ Արմենի Ավագյան  - թերապևտ
Գարիկ Գագիկի Մուրադյան  - թերապևտ
Հարություն Վահրամի Ղռմաջյան  - սրտաբան
Գագիկ Սարիբեկի Հակոբյան  - սրտաբան
Արշակ Վարդգեսի Ղազարյան  - նյարդաբան
Հասմիկ Ռաֆայելի Ամրոյան  - նյարդաբան
Սահակ Աշոտի Հակոբյան  - մաշկաբան
Էդուարդ Տիգրանի Վարդանյան  - ուրոլոգ
Դավիթ Գևորգի Փթուկյան  - վիրաբույժ
Թեհրան Ֆրիկի Նավիկյան  - վնասվածքաբան
Լևոն Գագիկի Ներսիսյան  - վնասվածքաբան
Արթուր Լիոնիկի Մինասյան  - օտոլարինգոլոգ
Հրանտ Ալեքսանի Շահինյան  - ակնաբույժ
Եղիշե Ալիկի Բաղդասարյան  - ակնաբույժ
Ռուդոլֆ Կնյազի Սարգսյան  - հոգեբույժ
Լուսինե Անդրանիկի Արզումանյան  - հոգեբույժ
Նարեկ Հովիկի Ջամալյան  - հանձնաժողովի քարտուղար, համակարգչային օպերատոր

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

15.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 ապրիլի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան