Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 236-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.12.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.12.15/29(541) Հոդ.332
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.11.2015
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 նոյեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 05015458

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

10 նոյեմբերի 2015 թ.

թիվ 236-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով մեղմացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման ընթացակարգը,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժթ» կետը, 36-րդ հոդվածի 1-ին մասը, 37-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 2-ի 24.1 կետից 24.1.4. կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24.1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի կողմից արտարժույթով, ինչպես նաև առարկայազուրկ մետաղական հաշիվներով (այսուհետ` մետաղական հաշիվ) ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է ներգրավված միջոցների 20 տոկոսի չափով` բացառությամբ սույն կանոնակարգի 24.1.2, 24.1.3, 24.1.4 և 24.1.5 կետերով սահմանված դեպքերի:

24.1.1. Սույն կանոնակարգի Հավելված 11-ի 1.2 կամ 1.4 կետերի պահանջներին բավարարող պարտատոմսերով և Հավելված 11-ի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված Հայաստանի Հանրապետության դրամով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է 0 տոկոսի չափով:

24.1.2. Սույն կանոնակարգի Հավելված 11-ի 1.1 և 1.2 կետերի պահանջներին միաժամանակ բավարարող պարտատոմսերով արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է 0 տոկոսի չափով:

24.1.3. Սույն կանոնակարգի Հավելված 11-ի 1.3 կամ 1.1 և 1.5 կետերի պահանջներին միաժամանակ բավարարող պարտատոմսերով և Հավելված 11-ի 3-րդ կետով սահմանված արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է սույն կանոնակարգի 24.1 կետով սահմանված դրույքաչափի մեկ ութերորդի չափով:

24.1.4. Սույն կանոնակարգի Հավելված 11-ի 1.2 կամ 1.5 կետերի պահանջին կամ 1.1 և 1.4 կետերի պահանջներին միաժամանակ բավարարող պարտատոմսերով և Հավելված 11-ի 2-րդ կետով սահմանված արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է սույն կանոնակարգի 24.1 կետով սահմանված դրույքաչափի մեկ չորրորդի չափով:»:

2) Կանոնակարգ 2-ը լրացնել նոր 24.1.5 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«24.1.5. Սույն կանոնակարգի Հավելված 11-ի 1.4 կետի պահանջներին բավարարող պարտատոմսերով արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է 24.1 կետով սահմանված դրույքաչափի մեկ երկրորդի չափով:»:

3) Կանոնակարգ 2-ի 53.1 և 53.4 կետերում «24.1.1-ից 24.1.4 կետերով» բառերը փոխարինել «24.1.1-ից 24.1.5 կետերով» բառերով:

4) Կանոնակարգ 2-ի Հավելված 11-ը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

 

«Հավելված 11

 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի

 թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության

  կարգավորումը, բանկային գործունեության հիմնական

 տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի

 

ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՆՎԱԶԵՑՎԱԾ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի կողմից թողարկված պարտատոմսերով (պարտքային արժեթղթերով) ներգրավված միջոցները պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկում նվազեցված դրույքաչափով ընդգրկելու պայմաններ.

1.1 Բանկը տիրապետում է պարտատոմսերի սեփականատերերի վերաբերյալ արժանահավատ ու թարմացվող տեղեկատվության, որի համաձայն՝ պարտատոմսերի շրջանառվող ծավալի առնվազն 50 տոկոսը պատկանում է բանկի բաժնետերերից և բանկի հետ կապված անձանցից տարբերվող այլ անձանց։

1.2 Պարտատոմսերը թույլատրվել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ի Հավելված 3-ով սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կարգավորվող շուկաներում առևտրին, ընդ որում` թողարկվել են բանկի կողմից կամ թողարկման նպատակով ստեղծված կազմակերպության կողմից՝ այդ կազմակերպության կողմից բանկին տրամադրված փոխառության ապահովությամբ, պարտատոմսերի տեղաբաշխման պահից մինչև մարումն ընկած ժամկետը փոքր չէ 2 տարուց, և պարտատոմսերի գծով մայր գումարի մասնակի մարումներ չեն նախատեսվում տեղաբաշխման օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում։

1.3 Պարտատոմսերը թույլատրվել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ի Հավելված 3-ով սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կարգավորվող շուկաներում առևտրին, ընդ որում` թողարկվել են բանկի կողմից կամ թողարկման նպատակով ստեղծված կազմակերպության կողմից՝ այդ կազմակերպության կողմից բանկին տրամադրված փոխառության ապահովությամբ, պարտատոմսերի տեղաբաշխման պահից մինչև մարումն ընկած ժամկետը փոքր չէ 4 տարուց, և պարտատոմսերի գծով մայր գումարի մասնակի մարումներ չեն նախատեսվում:

1.4 Պարտատոմսերը թույլատրվել են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կարգավորվող շուկայում առևտրին և բավարարում են հետևյալ բոլոր պայմաններին`

ա. տեղաբաշխման պահից մինչև մարում ընկած ժամկետը փոքր չէ 2 տարուց,

բ. պարտատոմսը զեղչատոկոսային է կամ արժեկտրոնային՝ ֆիքսված կամ լողացող տոկոսադրույքով, չի պարունակում մասնակի մարումներ կամ ժամկետից շուտ մարելու (հետ գնելու) որևէ օպցիոն,

գ. պարտատոմսի մարման և մարման կատարման (վճարման) ամսաթվերը, ինչպես նաև արժեկտրոնի մարման և արժեկտրոնների վճարման ամսաթվերը (յուրաքանչյուր ժամկետի համար) տարբեր չեն,

դ. արժեկտրոնային տոկոսադրույքը հանդիսանում է անվանական տոկոսադրույք և բացասական մեծություն չէ,

ե. արժեկտրոնների վճարման ժամանակահատվածները կանոնավոր են, արժեկտրոնի վճարումն իրականացվում է տարեկան, կիսամյակային, եռամսյակային կամ ամսական պարբերականությամբ,

զ. օրերի հաշվարկման պայմանականությունը ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկով` փաստացի/365, փաստացի/փաստացի, փաստացի/360 կամ 30/360,

է. լողացող տոկոսադրույքով պարտատոմսի դեպքում հղման դրույքը բավարարում է հետևյալ պայմաններին` թափանցիկ, հրապարակված, անընդհատ, վստահելի և մատչելի շուկայի մասնակիցների համար,

ը. լողացող տոկոսադրույքով պարտատոմսի օրերի հաշվարկման պայմանականությունը և արժեկտրոնի հղման դրույքի օրերի հաշվարկման պայմանականությունը նույնն է,

թ. լողացող արժեկտրոնով պարտատոմսի արժեկտրոնի սահմանման նպատակով հղման դրույքին գումարվող մեծությունը՝ հղման դրույքի մարժան (Reset Margin), հանդիսանում է հաստատուն անվանական մեծություն:

1.5 Պարտատոմսերը թույլատրվել են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կարգավորվող շուկայում առևտրին և բավարարում են հետևյալ բոլոր պայմաններին`

ա. տեղաբաշխման պահից մինչև մարումն ընկած ժամկետը փոքր չէ 4 տարուց,

բ. պարտատոմսը զեղչատոկոսային է կամ արժեկտրոնային՝ ֆիքսված կամ լողացող տոկոսադրույքով, չի պարունակում մասնակի մարումներ կամ ժամկետից շուտ մարելու (հետ գնելու) որևէ օպցիոն,

գ. պարտատոմսի մարման և մարման կատարման (վճարման) ամսաթվերը, ինչպես նաև արժեկտրոնի մարման և արժեկտրոնների վճարման ամսաթվերը (յուրաքանչյուր ժամկետի համար) տարբեր չեն,

դ. արժեկտրոնային տոկոսադրույքը հանդիսանում է անվանական տոկոսադրույք և բացասական մեծություն չէ,

ե. արժեկտրոնների վճարման ժամանակահատվածները կանոնավոր են, արժեկտրոնի վճարումն իրականացվում է տարեկան, կիսամյակային, եռամսյակային կամ ամսական պարբերականությամբ,

զ. օրերի հաշվարկման պայմանականությունը ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկով` փաստացի/365, փաստացի/փաստացի, փաստացի/360 կամ 30/360,

է. լողացող տոկոսադրույքով պարտատոմսի դեպքում հղման դրույքը բավարարում է հետևյալ պայմաններին` թափանցիկ, հրապարակված, անընդհատ, վստահելի և մատչելի շուկայի մասնակիցների համար,

ը. լողացող տոկոսադրույքով պարտատոմսի օրերի հաշվարկման պայմանականությունը և արժեկտրոնի հղման դրույքի օրերի հաշվարկման պայմանականությունը նույնն է,

թ. լողացող արժեկտրոնով պարտատոմսի արժեկտրոնի սահմանման նպատակով հղման դրույքին գումարվող մեծությունը՝ հղման դրույքի մարժան (Reset Margiո), հանդիսանում է հաստատուն անվանական մեծություն:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի կողմից «Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում` Մուդիզ) վարկանշային գործակալությունների կողմից տրամադրված երկարաժամկետ միջոցների ներգրավման Ա-(Ա3) և բարձր վարկանիշ ունեցող բանկերից, բանկի կանոնադրական կապիտալում 50 % և ավելի մասնակցություն ունեցող մայր բանկից Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի արտարժույթներով, բանկի կանոնադրական կապիտալում 50 % և ավելի մասնակցություն ունեցող բանկային խմբի հոլդինգային կազմակերպությունից կամ խմբի անդամ բանկերից Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի արտարժույթներով, սույն կանոնակարգի Հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6 կետով սահմանված կազմակերպություններից, Գերմանահայկական հիմնադրամից, Եվրասիական զարգացման Բանկից, Նավթ Արտահանող Երկրների Կազմակերպության Միջազգային Զարգացման հիմնադրամից (OPEC Fund for International Development), Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամից (European Fund for Southeast Europe), Արտասահմանյան Մասնավոր Ներդրումների Կորպորացիայից (Overseas Private Investment Corporation), Կանաչը աճի համար հիմնադրամից (Green for Growth Fund), Զարգացման Եվրոպական Ֆինանսական Ինստիտուտների Ասոցիացիայի (Association European Development Finance Institutions) անդամ ֆինանսական կազմակերպություններից, «Ռեսփոնսաբիլիթի Ինվեսթմենթս Էյ-ջի»-ից (responsAbility Investments AG), Միկրոֆինանսավորման ընդլայնման հաստատությունից (Microfinance Enհancement Facility S.A.), Տրիոդոս Բանկ Վի-Էն-ից (Triodos Bank VN), «Էյ-Սի-Թի-Այ-Էյ-Էմ»-ից (ACTIAM) ներգրավված միջոցները պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկում ենթակա են նվազեցված դրույքաչափով ընդգրկման, եթե ներգրավված միջոցի ներգրավման պահից մինչև մարումն ընկած ժամկետը փոքր չէ 2 տարուց: Սույն կետով սահմանված բանկի` վարկանիշ չունենալու դեպքում հաշվի է առնվում տվյալ բանկի գործունեության նկատմամբ հսկողության հնարավորություն ունեցող անձի վարկանիշը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի կողմից «Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում` Մուդիզ) վարկանշային գործակալությունների կողմից տրամադրված երկարաժամկետ միջոցների ներգրավման Ա-(Ա3) և բարձր վարկանիշ ունեցող բանկերից, բանկի կանոնադրական կապիտալում 50 % և ավելի մասնակցություն ունեցող մայր բանկից Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի արտարժույթներով, բանկի կանոնադրական կապիտալում 50 % և ավելի մասնակցություն ունեցող բանկային խմբի հոլդինգային կազմակերպությունից կամ խմբի անդամ բանկերից Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի արտարժույթներով, սույն կանոնակարգի Հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6 կետով սահմանված կազմակերպություններից, Գերմանահայկական հիմնադրամից, Եվրասիական զարգացման Բանկից, Նավթ Արտահանող Երկրների Կազմակերպության Միջազգային Զարգացման հիմնադրամից (OPEC Fund for International Development), Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամից (European Fund for Southeast Europe), Արտասահմանյան Մասնավոր Ներդրումների Կորպորացիայից (Overseas Private Investment Corporation), Կանաչը աճի համար հիմնադրամից (Green for Growth Fund), Զարգացման Եվրոպական Ֆինանսական Ինստիտուտների Ասոցիացիայի (Association European Development Finance Institutions) անդամ ֆինանսական կազմակերպություններից, «Ռեսփոնսաբիլիթի Ինվեսթմենթս Էյ-ջի»-ից (responsAbility Investments AG), Միկրոֆինանսավորման ընդլայնման հաստատությունից (Microfinance Enhancement Facility S.A.), Տրիոդոս Բանկ Վի-Էն-ից (Triodos Bank VN), «Էյ-Սի-Թի-Այ-Էյ-Էմ»-ից (ACTIAM) ներգրավված միջոցները պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկում ենթակա են նվազեցված դրույքաչափով ընդգրկման, եթե ներգրավված միջոցի ներգրավման պահից մինչև մարումն ընկած ժամկետը փոքր չէ 4 տարուց: Սույն կետով սահմանված բանկի` վարկանիշ չունենալու դեպքում հաշվի է առնվում տվյալ բանկի գործունեության նկատմամբ հսկողության հնարավորություն ունեցող անձի վարկանիշը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. Սույն որոշման 1-ին կետի 1)-ին ենթակետով սահմանված ներգրավման պահից մինչև մարումն ընկած ժամկետը 4 տարուց ոչ պակաս ժամկետով ներգրավված միջոցներին վերաբերող դրույքաչափերը տարածվում են միայն սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո ներգրավված միջոցների վրա:

4. Սույն որոշման 1-ին կետի 1)-ին և 2)-րդ ենթակետերով սահմանված ներգրավման պահից մինչև մարումն ընկած ժամկետը 2 տարուց ոչ պակաս ժամկետով ներգրավված միջոցներին վերաբերող դրույքաչափերը տարածվում են սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո ներգրավված միջոցների վրա, ինչպես նաև 2015 թվականի մարտի 1-ից հետո Կանոնակարգ 2-ի Հավելված 11-ի 1.2 և 1.4 կետերի պահանջներին բավարարող պարտատոմսերով (պարտքային արժեթղթերով) ներգրավված միջոցների վրա և 2015 թվականի մարտի 1-ից հետո ներգրավված միջոցների վրա, որոնց` սույն որոշման ուժի մեջ մտնելու օրը մինչև մարումն ընկած ժամկետը գերազանցում է 2 տարին:

5. Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչև մարումն ընկած ժամկետը 2 տարին չգերազանցող ՀՀ դրամով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում դրամով տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է ներգրավված միջոցների 2 տոկոսի չափով, իսկ արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց` ներգրավված միջոցների 20 տոկոսի չափով, բացառությամբ 2015 թվականի մարտի 1-ից հետո Կանոնակարգ 2-ի Հավելված 11-ի 1.2 և 1.4 կետերի պահանջներին բավարարող պարտատոմսերով (պարտքային արժեթղթերով) ներգրավված միջոցների:

6. Ներգրավված միջոցների վաղաժամկետ մարման դեպքում Կանոնակարգ 2-ի 53.1 կետով սահմանված պահուստավորման դրույթները շարունակում են տարածվել 2015 թվականի մարտի 1-ից հետո ներգրավված այն միջոցների վրա, որոնք մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկում երբևէ ընդգրկվել են նվազեցված դրույքաչափով:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2015 թ. նոյեմբերի 13
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան