Գլխավոր տեղեկություն
Номер
N 151-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.02.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.02.2024
Дата вступления в силу
02.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 փետրվարի 2024 թվականի N 151-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1574-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 14-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Վ.Ա.Շ. ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «Վ.Ա.Շ. ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին» N 1574-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 2-րդ կետի «և 16-17-րդ» բառերը փոխարինել «, 16-17-րդ և 20-րդ» բառերով.

2) 2-րդ կետի «և LIZ0099» բառերը փոխարինել «, LIZ0099 և LIZ0150» բառերով.

3) որոշման հավելվածը 17-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 18-20-րդ կետերով՝

 

«18.

7210490009

Սև մետաղյա ցինկապատ հարթ թիթեղ գլանափաթեթով, չներկված՝ առանց պոլիմերային

ծածկույթի

Հաստությունը՝ 0,27 մմ-ից մինչև

1,2 մմ, լայնք՝

1 մետր կամ 1,25 մետր

կգ

3 000 000

Չինաստան, Իրան, Կորեա, Թուրքիա

Չինաստան, Իրան, Կորեա, Թուրքիա

975 000 000

 

19.

7210708000

Սև մետաղյա երկկողմանի տաք ցինկապատ հարթ թիթեղ գլանափաթեթով, ներկված՝ պոլիմերային

ծածկույթով

Հաստությունը՝ 0,27 մմ-ից մինչև

1,2 մմ, լայնք՝

1 մետր կամ 1,25 մետր

կգ

3 000 000

Չինաստան, Իրան, Կորեա, Թուրքիա

Չինաստան, Իրան, Կորեա, Թուրքիա

1 500 000 000

 

20.

8704229209

Բեռնատար կողավոր դիզելային ավտոմեքենա Ֆոտոն մակնիշի

Բեռնատար կողավոր դիզելային ավտոմեքենա Ֆոտոն մակնիշի 2023 թվականի

արտադրության

հատ

6

Չինաստան

Չինաստան

36 900 000

Լիզինգի պայմա-նագիր թիվ LIZ0150».

 

4) որոշման հավելվածի «Ընդամենը» պարբերության մեջ «796 938 800» թիվը փոխարինել «3 308 838 800» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

01.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան