ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 ՕԳՈՍՏՈՍԻ 2020 թվականի N 237-Ն
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով որոշում եմ՝
1. Ալավերդի համայնքի 2020 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունը.
Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262161038) բնագավառի հոդված 5134-ում նախատեսված 80.0 հազ. դրամը տեղափոխել ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ (բաժին 01, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121321, հոդված 5134):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝
2020 թ. օգոստոսի 04 ք. Ալավերդի |
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|