ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԱՐԵՎԱՇՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 ԱՊՐԻԼԻ 2021 թվականի N 9-Ն
ԱՐԵՎԱՇՈՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 20-րդ կետով և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3, 4, 5, 6 և 7-րդ կետերով, 10-րդ հոդվածի 4-րդ կետով, 13-րդ հոդվածով, 14-րդ հոդվածի 2֊ րդ և 3-րդ կետերով և 19-րդ հոդվածի 4-րդ կետով, Արևաշող համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Արևաշող համայնքում աղբահանության իրականացման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Արևաշող համայնքում աղբի հավաքման և փոխադրման թույլտվության տրամադրման պայմանները և կարգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Արևաշող համայնքում սանիտարական մաքրման սխեման՝ համաձայն հավելված 3-ի:
4. Սահմանել ՀՀ Լոռու մարզի Արևաշող համայնքում ոչ կենցաղային աղբի առաջացման և դրույքաչափերը սահմանելու համար կիրառվող մեթոդները ըստ անշարժ գույքի նպատակային և/կամ/ գործառնական նշանակության՝ համաձայն հավելված 4-ի:
5. Սահմանել ՀՀ Լոռու մարզի Արևաշող համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման կարգը՝ համաձայն հավելված 5-ի:
Կողմ -6 |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ԱԴԱՄՅԱՆ ԱՐԱՄ ԱՂԱԲԵԿՅԱՆ ԿԱՐԵՆ ԱՓԻՑԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀԱՅԿՀԱՄԲԱՐՅԱՆ ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱՅԿ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՊԵՐՃ ՊԱՊԻԿՅԱՆ |
ՀՀ Լոռու մարզի Արևաշող համայնքի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2021 թվական: