ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունվարի 2024 թ. N 3-Ն
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 103-Ն որոշման 2-րդ կետը և 2024 թվականի հունվարի 10-ի «Ջերմուկ համայնքի բյուջեի միջոցների 2024 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի օգտագործման մասին» N 2-Ա որոշումը՝ ավագանին որոշում է`
1. Ջերմուկ համայնքի բյուջեի եկամտային մասի «38-01-00- պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ» գործառնական նշանակության «0069-Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստացվող սուբվենցիաներ» գործառնական նշանակության տնտեսագիտական հոդվածը ավելացնել 94,659,000.0 ՀՀ դրամով, «29-50-00-հողի օտարումից մուտքեր» գործառնական նշանակության «0058-հիմնական միջոցների օտարումից մուտքեր» տնտեսագիտական հոդվածը՝ 17,387,860.0 ՀՀ դրամով, «38-06-00-այլ աղբյուրներից դրամաշնորհ» գործառնական նշանակության «0026-կապիտալ արտաքին դրամաշնորհ՝ ստացված միջազգային կազմակերպություններից» տնտեսագիտական հոդվածը՝ 11,426,000.0 ՀՀ դրամով:
2. Ջերմուկ համայնքի բյուջեի ծախսային մասի գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշիվներում կատարել հետևյալ փոփոխություններն ու ներքին վերաբաշխումները՝
2.1 ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Ջերմուկի համայնքապետարանի միջև 2023 թ․ սեպտեմբերի 22-ին կնքված կապիտալ սուբվենցիայի հատկացման N 09/23 պայմանագրին համապատասխան՝ Ջերմուկ քաղաքի ճոպանուղու գլխավոր ճոպանի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար բաժին 04, խումբ 05, դաս 05, ծրագիր 53, 210002-«Ջերմուկի ճոպանուղի սուբվենցիա» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «5113- շենքերի և շինությունների կապիտալ հիմնանորոգում» և «4861- այլ ծախսեր» տնտեսագիտական հոդվածները համապատասխանաբար ավելացնել 26,856,400.0 և 10,269,000.0 ՀՀ դրամով:
2.2 Բաժին 08, խումբ 02, դաս 06, ծրագիր 51,210002- «կինեմատոգրաֆիա» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «5112- շենքերի և շինությունների կառուցում» և «5113-շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» տնտեսագիտական հոդվածները համապատասխանաբար ավելացնել 1,440,000.0 և 3,560,000.0 ՀՀ դրամով:
2.3 Բաժին 06, խումբ 02, դաս 01, ծրագիր 51,210002- «համայնքների զարգացում» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «5113- շենքերի և շինությունների կառուցում» տնտեսագիտական հոդվածը ավելացնել 71,845,600.0 ՀՀ դրամով:
2.4 Բաժին 06, խումբ 03 դաս01, ծրագիր 51,210002 - «Գնդեվազ գյուղի ոռոգման ցանցի ընդլայնում» գործառնական նշանակության «5112- շենքերի և շինությունների կառուցում» տնտեսագիտական հոդվածը համայնքի և պետության մասնաբաժինների հատկացման համար պակասեցնել համապատասխանաբար 5,661,700.0 և 16,985,300.0 ՀՀ դրամով՝ հիմք ընդունելով նախագծանախահաշվային փաստաթղթերի վերջին փոփոխությունները:
2.5 Բաժին 11, խումբ 01, դաս 02, ծրագիր 51,210002- «պահուստային ֆոնդի» գործառնական նշանակության «4891- պահուստային միջոցներ» տնտեսագիտական հոդվածը ավելացնել 33,698,158.9 ՀՀ դրամով:
Նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար՝
2.6 Բաժին 06, խումբ 03, դաս 01, ծրագիր 51,210002 - «Գնդեվազ գյուղի խմելու ջրի ջրագծի և ակունքի հիմնանորոգումներ» գործառնական նշանակության՝ համայնքի և պետության մասնաբաժինների հատկացման համար «5113- շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» տնտեսագիտական հոդվածը ավելացնել համապատասխանաբար 425,200.0 և 38,732,600.0 ՀՀ դրամներով:
2.7 Բաժին 06, խումբ 04, դաս 01, ծրագիր 51,210002 - «Ջերմուկի խորհրդանիշ եղնիկի արձան տանող ճանապարհի շրջակա ժայռերի լուսավորության ցանցի կառուցում»- գործառնական նշանակության «5112-շենքերի և շինությունների կառուցում» տնտեսագիտական հոդվածը համայնքի և պետության մասնաբաժինների հատկացման համար համապատասխանաբար ավելացնել 26,400.0 և 4,646,900.0 ՀՀ դրամով:
2.8 Բաժին 04, խումբ 05, դաս 01, ծրագիր 51,210002- «Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 7-րդ և 22-րդ շենքերին կից աստիճանների հիմնանորոգում» գործառնական նշանակության «5113-շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» տնտեսագիտական հոդվածը համայնքի և պետության մասնաբաժինների հատկացման համար համապատասխանաբար ավելացնել 104,200.0 և 3,932,300.0 ՀՀ դրամով:
3․ Սույն որոշման 1-ին և 2-րդ կետով կատարված փոփոխությունները հաշվի առնելով՝ սույն որոշման հավելվածին համապատասխան ի գիտություն ընդունել Ջերմուկ համայնքի 2024 թվականի բյուջեն՝ 2024 թվականի հունվարի 10-ի դրությամբ՝
Ընդամենը՝ |
եկամուտների գծով- 984,139,0 հազար ՀՀ դրամ
ծախսերի գծով- 984,139.0 հազար ՀՀ դրամ |
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ -8
ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ |
ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ |
2024 թ. հունվարի 10 ք. Ջերմուկ |
Հավելված Ջերմուկ համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 10-ի N 3-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունվարի 2024 թվական: