ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԳՐԻԲՈՅԵԴՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 79-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԳՐԻԲՈՅԵԴՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ կետով, 19֊րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ հոդվածներով, « Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի առաջին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի դեկտեմբերի 16-ի N 06/27.1/28311-20 գրությամբ պետական փորձագիտական եզրակացությունը և ամփոփաթերթը.
Համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքի վարչական տարածքում 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։
2. Տեղական տուրքերի դրույքաչափերը հաշվարկելու համար կիրառել 0,5 գործակիցը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
Կողմ-6 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ԱՐՏԱՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՆԱԶԱՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ ԷԴԳԱՐ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
2020թ. դեկտեմբերի 29 գ. Գրիբոյեդով |
ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության
Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մայիսի 2021 թվական: