«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
27 մայիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 1996 թվականի N 160
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության ներքոհիշյալ որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 19-ի «Բնական գազի սակագնի հաստատման և դրա համար վճարման կարգի մասին» N 495 որոշման մեջ ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի «ա», «բ», «ե» և «զ» ենթակետերը, իսկ «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովը բնական գազի ամսական սակագինը հայտարարում է այն գործողության մեջ մտցնելու ժամկետից 10 օր առաջ».
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի նոյեմբերի 30-ի «Էլեկտրական ու ջերմային էներգիայի սակագների հաստատման և դրանց համար վճարման կարգի մասին» N 554 որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) բոլոր սպառողների համար էլեկտրական և ջերմային էներգիայի միասնական սակագները հաստատում է Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովը.
բ) Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովը էլեկտրական և ջերմային էներգիայի ամսական սակագները հայտարարում է դրանք գործողության մեջ մտցնելու ժամկետից 10 օր առաջ».
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Էլեկտրական էներգիայից օգտվելու կանոնների և ջերմային էներգիայից օգտվելու կանոնների հաստատման մասին» N 461 որոշմամբ հաստատված էլեկտրական էներգիայից օգտվելու կանոններում կատարել հետևյալ փոփոխությունները`
կանոնների 12-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Սպառողներին անմիջապես էլեկտրամատակարարող ձեռնարկության, վերավաճառողների կամ բաժանորդների էլեկտրական ցանցերից ստացած էլեկտրաէներգիայի համար վճարումները կատարում են Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովի հաստատած սակագնին համապատասխան».
կանոնների 43-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովին» բառերով.
նույն որոշմամբ հաստատված ջերմային էներգիայից օգտվելու կանոններում կատարել հետևյալ փոփոխությունները`
կանոնների 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27. Մատակարարված ջերմային էներգիայի համար վճարումները սպառողների կողմից կատարվում են Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովի հաստատված սակագնով».
կանոնների 30-րդ կետում «էներգահամակարգի. բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովի» բառերով.
(«գ» ենթակետն ուժը կորցրել է էլեկտրական էներգիայից օգտվելու կանոնների մասով` 16.01.98 N 14 որոշմամբ)
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հոկտեմբերի 2-ի «Բնական գազից օգտվելու կանոնները հաստատելու մասին» N 44 որոշմամբ հաստատված բնական գազից օգտվելու կանոններում կատարել հետևյալ փոփոխությունները`
կանոնների 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«39. Տրված գազի հաշվարկը կատարվում է Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովի հաստատած սակագներով».
կանոնների 53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«53. Քաղաքացիները գազի արժեքը վճարում են համաձայն Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովի հաստատած սակագների` ըստ հաշվիչի ցուցմունքի»:
(1-ին կետը փոփ. 16.01.98 N 14)
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` 2-ամսյա ժամկետում քննության առնել և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Էլեկտրական էներգիայից օգտվելու կանոնների և ջերմային էներգիայից օգտվելու կանոնների հաստատման մասին» N 461 և Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հոկտեմբերի 2-ի «Բնական գազից օգտվելու կանոնները հաստատելու մասին» N 44 որոշումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ` հաշվի առնելով էներգահամակարգում վերջին ժամանակաշրջանում իրականացված կառուցվածքային բարեփոխումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մայիսի 27-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |