ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2024 թվականի N 150-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և պետական կրթաթոշակ տալու կարգը, ինչպես նաև նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման չափը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 1986-Ն և 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 2114-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ն որոշման հավելվածում՝
1) 24-րդ և 27-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 25-րդ կետը «ուսանողներին» բառից հետո լրացնել «՝» կետադրական նշանով և «ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշման համապատասխան» բառերով.
3) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«26. Ներառյալ 2022-2023 ուսումնական տարին բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված սովորողներին պետական կրթաթոշակ է տրվում՝ հիմք ընդունելով սույն կարգի 4-5-րդ կետերի մոտեցումները:».
4) 28-րդ կետում «վերականգնվելիս պահպանում է նախկինում ունեցած կրթաթոշակ ստանալու իրավունքը (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված կրթաթոշակ ստացողների ընդհանուր թվաքանակի շրջանակներում)» բառերը փոխարինել «, սահմանված կարգով և ժամկետում վերականգնվելիս պահպանում է նախկինում ունեցած կրթաթոշակ ստանալու իրավունքը, ընդ որում, եթե տվյալ մասնագիտությամբ սովորողների համար կրթաթոշակ սահմանված չէ՝ ուսանողները կրթաթոշակ ստանում են միայն իրենց վերականգնման ուսումնական տարում, իսկ հետագա ուսումնական տարիների ընթացքում՝ 80,01% և բարձր ՄՈԳ ունենալու պարագայում» բառերով.
5) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«30. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքով սահմանված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց (18-23 տարեկան այն անձինք, որոնց ծնողները (կամ միակ ծնողը) մինչև նրանց 18 տարին լրանալը մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափել են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են, կալանավորված կամ ազատազրկված են, եթե պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու որոշում չի կայացվել) վճարվում է կրթաթոշակ՝ ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշման 2-րդ կետով սահմանված կրթաթոշակի 150 տոկոսի չափով՝ մինչև սովորողի 23 տարին լրանալը:».
6) լրացնել նոր՝ 30.1-ին, 30.2-րդ և 30.3-րդ կետերով՝
«30.1. Այլ պետական կրթաթոշակների հավակնելու դեպքում առանց ծնողական խնամքի մնացած երեխա հանդիսացող կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող սովորողը կարող է օգտվել դրանցից առավելագույն չափ ունեցող կրթաթոշակի իրավունքից, որի դեպքում ևս կիրառվում է առավելագույն չափի 150 տոկոսը:»:
30.2. Սահմանված կարգով բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսումնառող այն սովորողները, որոնք զորակոչվելու պահին ունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձի կարգավիճակ, ծառայության ավարտից հետո մինչև ուսումնառության ավարտը պահպանում են համապատասխան ուսումնական հաստատությունում կրթաթոշակ ստանալու հնարավորությունը:
30.3. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսումնառող սովորողները մինչև ուսումնառության ավարտը պահպանում են կրթաթոշակ ստանալու հնարավորությունը:».
7) 34-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բառերը փոխարինել «Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3. Սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով նախատեսված կրթաթոշակի չափը կիրառվում է նաև մինչև 2023-2024 ուսումնական տարին սահմանված կարգով բուհ ընդունված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող սովորողների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
01.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 փետրվարի 2024 թվական: