ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԴԱՇՏ համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 հոկտեմբերի 2021 թվական N 35-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԴԱՇՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դաշտ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դաշտ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 37-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Համայնքի ղեկավար` |
Հ. Պետրոսյան |
2021 թվականի հոկտեմբերի «04» Դաշտ համայնք |
Հավելված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դաշտ համայնքի ավագանու 2021 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 35-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դաշտ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին որոշման մեջ կատարվող փոփոխությունները
1) որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ տողի 3-րդ սյունակի «1450.0» թիվը փոխարինել «1885.0» թվով.
2) որոշման հավելվածի 2-րդ կետի 9-րդ տողի 3-րդ սյունակի «7435.5» թիվը փոխարինել «7000.5» թվով.
3) որոշման հավելվածի 3-րդ կետի 17-րդ տողի 3-րդ սյունակի «50.0» թիվը փոխարինել «235.0» թվով.
4) որոշման հավելվածի 3-րդ կետի 20-րդ տողի 3-րդ սյունակի «7435.5» թիվը փոխարինել «7000.5» թվով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2021 թվական: