ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2022 թվականի |
թիվ 173 |
քաղ. Բիշքեկ |
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 021/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 880 որոշմամբ ընդունված՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 021/2011) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Դիմել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ «Հրուշակեղենային արտադրատեսակներ և հրուշակեղենային արտադրության կիսաֆաբրիկատներ։ Եզրույթներ և սահմանումներ» միջպետական ստանդարտի մշակումն ապահովելու խնդրանքով:
3. Դիմել Բելառուսի Հանրապետության կառավարությանը հետևյալն ապահովելու խնդրանքով.
ա) «Շոկոլադային, խոհարարական և ճարպային ջնարակներ և զանգվածներ՝ ձևավորման համար: Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ԳՕՍՏ 34383-2018-ի վերանայում.
բ) «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011)՝ շոկոլադային ջնարակի և դրա նույնականացման հատկանիշների նկատմամբ պահանջներ սահմանելու մասով փոփոխությունները սահմանված կարգով ընդունելու նախապատրաստում՝ սույն որոշման 2-րդ կետում և սույն կետի «ա» ենթակետում նշված միջպետական ստանդարտները Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունների տարածքներում ուժի մեջ մտնելուց հետո։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 210 օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 173 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 021/2011) կատարվող
1. 1-ին գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61 հոդվածով.
«Հոդված 61. Շոկոլադի, շոկոլադային արտադրատեսակների, շոկոլադե ջնարակի, շոկոլադային զանգվածի և կակաո-մթերքների նկատմամբ սահմանվող առանձին պահանջներն ու նույնականացման հատկանիշները
Շոկոլադը, շոկոլադային արտադրատեսակները, շոկոլադե ջնարակը, շոկոլադային զանգվածը և կակաո-մթերքները պետք է համապատասխանեն առանձին պահանջների և ունենան նույնականացման հատկանիշներ՝ 11-րդ հավելվածի համաձայն։»։
2. 2-րդ հավելվածի 1-ին աղյուսակի 1.4 բաժնում՝
ա) «Մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմների քանակ, ԳԱՄ/գ, ոչ ավելի» դիրքում՝
«5 х 103» տողից «Շոկոլադ դիաբետիկ» բառերը հանել.
«1 х 104» տողում «Շոկոլադ՝ սովորական և աղանդերային, առանց հավելումների» բառերը փոխարինել «Շոկոլադ առանց հավելումների՝ դառը, մուգ, սովորական, քաղցր» բառերով.
«5 х 104» տողում «Շոկոլադ՝ հավելումներով, միջուկով և կոնֆետներ «Ասսորտի» տիպի, սալիկներ հրուշակեղենային» բառերը փոխարինել «Շոկոլադ հավելումներով՝ դառը, մուգ, սովորական, քաղցր. Շոկոլադ հավելումներով և առանց հավելումների՝ կաթնային, էքստրակաթնային, սպիտակ. Շոկոլադ միջուկով. Կոնֆետներ «Ասսորտի» տիպի. Սալիկներ հրուշակեղենային. Ջնարակներ՝ շոկոլադե, հրուշակեղենային և ճարպային՝ շրջանառության մեջ բաց թողնվող».
«1 х 105» տողում «ապրանքային» բառը փոխարինել «մանրածախ առևտրում, հանրային սննդի կազմակերպությունների ցանկում իրագործելու համար» բառերով.
բ) «Աղիքային ցուպիկի խմբի բակտերիաներ (կոլի ձևեր), չեն թույլատրվում մթերքի զանգվածում, գ (սմ3)» դիրքում՝
«0,1» տողում «կոնֆետներ «Ասսորտի» տիպի» բառերից հետո լրացնել «, հրուշակեղենային սալիկներ, ջնարակներ՝ շոկոլադե, հրուշակեղենային և ճարպային՝ շրջանառության մեջ բաց թողնվող».
«0,01» տողից «՝ ապրանքային, արտադրական վերամշակման համար» բառերը հանել.
գ) «Բորբոսներ, ԳԱՄ/գ, ոչ ավելի» դիրքում՝
«50» տողում՝
«Շոկոլադ՝ սովորական և աղանդերային, առանց հավելումների» բառերը փոխարինել «Շոկոլադ առանց հավելումների՝ դառը, մուգ, սովորական, քաղցր» բառերով՝
«դիաբետիկ» բառը հանել․
«100» տողում «Շոկոլադ և կոնֆետներ շոկոլադե» բառերը փոխարինել «Շոկոլադ հավելումներով՝ դառը, մուգ, սովորական, քաղցր. Շոկոլադ առանց հավելումների և հավելումներով՝ կաթնային, էքստրակաթնային, սպիտակ. Կոնֆետներ «Ասսորտի» տիպի. Սալիկներ հրուշակեղենային. Ջնարակներ՝ շոկոլադե, հրուշակեղենային և ճարպային՝ շրջանառության մեջ բաց թողնվող» բառերով.
դ) «Խմորասնկեր, ԳԱՄ/գ, ոչ ավելի» դիրքում՝
«50» տողում՝
«սալիկներ հրուշակեղենային» բառերից հետո լրացնել «, ջնարակներ՝ շոկոլադե, հրուշակային և ճարպային՝ շրջանառության մեջ բաց թողնվող» բառերով.
«դիաբետիկ» բառը հանել
«100» տողից «ապրանքային, արտադրական վերամշակման համար» բառերը հանել.
3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ հավելված.
Հավելված 11 «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) |
Շոկոլադի, շոկոլադային արտադրատեսակների, շոկոլադե ջնարակի, շոկոլադային զանգվածի և կակաո-մթերքների նկատմամբ սահմանվող առանձին պահանջներն ու նույնականացման հատկանիշները
1. Շոկոլադի, շոկոլադային զանգվածի և կակաո-մթերքների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
ա) շոկոլադի, շոկոլադային զանգվածի և կակաո-մթերքների համար չի թույլատրվում օգտագործել կակաոյի յուղից տարբեր բուսական յուղեր (ճարպեր) և ճարպայուղային արտադրանք՝ բացառությամբ սույն կետի «ա» և «գ» ենթակետերում նշված դեպքերի.
բ) շոկոլադի և շոկոլադային զանգվածի արտադրության համար, չպակասեցնելով սույն փաստաթղթի 2-րդ կետում նշված՝ կակաոյի յուղի ու կակաոյի ընդհանուր չոր մնացորդի պարունակության նվազագույն արժեքները, թույլատրվում է օգտագործել կակաոյի յուղի համարժեքները և (կամ) կակաոյի յուղի «SOS»-տիպի բարելավիչները, որոնց գումարային զանգվածային մասը՝ նշված սննդային արտադրանքի մեջ՝ առանց հաշվի առնելու սույն կետի «դ» ենթակետին համապատասխան ավելացված սննդային բաղադրիչները, չպետք է գերազանցի 5 տոկոսը.
գ) շոկոլադի և շոկոլադային զանգվածի արտադրության համար չի թույլատրվում օգտագործել կենդանական ճարպեր՝ բացառությամբ կաթնային ճարպի.
դ) շոկոլադի և շոկոլադային զանգվածի մեջ սննդային բաղադրիչների ավելացումը, բացառությամբ շաքարի, քաղցրացուցիչների և սննդային բաղադրիչների, որոնցով որոշվում է նշված սննդային արտադրանքի՝ սույն փաստաթղթի 2-րդ կետով նախատեսված նույնականացման հատկանիշները, թույլատրվում է նշված սննդային արտադրանքի զանգվածից 40 և ավելի քիչ տոկոսի չափով.
ե) շոկոլադի, շոկոլադային զանգվածի և կակաո-մթերքների արտադրության համար չի թույլատրվում օգտագործել բուրավետիչներ, որոնք նմանակում են շոկոլադի և կակաո-մթերքների համը և (կամ) հոտը։
Բացի այդ, կաթնային, էքստրակաթնային և սպիտակ շոկոլադի, կաթնային, էքստրակաթնային և սպիտակ շոկոլադային զանգվածի, իրենց բաղադրության մեջ կաթնային արտադրանք պարունակող շոկոլադի և շոկոլադային զանգվածի մյուս տեսակների արտադրության համար չի թույլատրվում օգտագործել բուրավետիչներ, որոնք նմանակում են կաթի կամ սերուցքի, կաթնային ճարպի համը և (կամ) հոտը.
զ) միջուկով շոկոլադի և առանձնացվող հավելումներով (ամբողջական կամ մանրատած ընկույզով, գետնընկույզով, ցուկատներով, չամիչով, «օդային» ձավարեղենով և այլ առանձնացվող սննդային բաղադրիչներով) շոկոլադի ֆիզիկաքիմիական ցուցանիշները որոշվում են՝ առանց հաշվի առնելու միջուկներն ու առանձնացվող հավելումները։
2. Շոկոլադը, շոկոլադային արտադրատեսակները, շոկոլադային զանգվածը, կակաո-մթերքներն ունեն հետևյալ նույնականացման հատկանիշները.
ա) շոկոլադին են դասվում դառը (կամ սև), մուգ, սովորական, քաղցր, կաթնային, էքստրակաթնային, սպիտակ շոկոլադը, միջուկով շոկոլադը և փոշի շոկոլադը, շոկոլադային արտադրատեսակներին՝ հրուշակեղենային արտադրատեսակները, որոնք պարունակում են արտադրատեսակի ընդհանուր զանգվածից 25 և ավելի տոկոս շոկոլադի առանձնացվող բաղկացուցիչ մաս, կակաո-մթերքներին՝ քերած կակաոն, կակաոյի յուղը, կակաո-փոշին, կակաոյի մանրացված հատիկները և կակաո-քուսպը։
Շոկոլադային արտադրատեսակներում շոկոլադի առանձնացվող բաղկացուցիչ մասին են դասվում շոկոլադային զանգվածը (դառը (կամ սև), մուգ, սովորական, քաղցր, կաթնային, էքստրակաթնային, սպիտակ) կամ շոկոլադը (դառը (կամ սև), մուգ, սովորական, քաղցր, կաթնային, էքստրակաթնային, սպիտակ).
բ) շոկոլադային զանգվածի նույնականացման հատկանիշները և դրան ներկայացվող պահանջները նույնական են Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 880 որոշմամբ ընդունված՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 021/2011) սահմանված՝ շոկոլադի համապատասխան տեսակին ներկայացվող պահանջներին.
գ) դառը (կամ սև) շոկոլադը պետք է պարունակի 55 և ավելի տոկոս կակաոյի ընդհանուր չոր մնացորդ, այդ թվում՝ 33 և ավելի տոկոս կակաոյի յուղ։ Եթե կակաոյի յուղի նշված քանակն ապահովված է քերած կակաոյի հաշվին, ապա դառը (կամ սև) շոկոլադը կարող է արտադրվել առանց կակաոյի յուղի լրացուցիչ ավելացման.
դ) մուգ շոկոլադը պետք է պարունակի 40 և ավելի տոկոս կակաոյի ընդհանուր չոր մնացորդ, այդ թվում՝ 20 և ավելի տոկոս կակաոյի յուղ։ Եթե կակաոյի յուղի նշված քանակն ապահովված է քերած կակաոյի հաշվին, ապա մուգ շոկոլադը կարող է արտադրվել առանց կակաոյի յուղի լրացուցիչ ավելացման.
ե) սովորական շոկոլադը (կամ շոկոլադը) պետք է պարունակի 35 և ավելի տոկոս կակաոյի ընդհանուր չոր մնացորդ, այդ թվում՝ 18 և ավելի տոկոս կակաոյի յուղ և 14 և ավելի տոկոս կակաոյի յուղազերծված չոր մնացորդ.
զ) քաղցր շոկոլադը պետք է պարունակի 30 և ավելի տոկոս կակաոյի ընդհանուր չոր մնացորդ, այդ թվում՝ 18 և ավելի տոկոս կակաոյի յուղ և 12 և ավելի տոկոս կակաոյի յուղազերծված չոր մնացորդ.
է) կաթնային շոկոլադը պետք է պարունակի 25 և ավելի տոկոս կակաոյի ընդհանուր չոր մնացորդ, այդ թվում՝ 2,5 և ավելի տոկոս կակաոյի յուղազերծված չոր մնացորդ, 12 և ավելի տոկոս չոր կաթնային մնացորդ, այդ թվում՝ 2,5 և ավելի տոկոս կաթնային ճարպ՝ կակաոյի յուղի և կաթնային ճարպի 25 տոկոս և ավելի ընդհանուր պարունակությամբ.
ը) էքստրակաթնային շոկոլադը պետք է պարունակի 20 և ավելի տոկոս կակաոյի ընդհանուր չոր մնացորդ, այդ թվում՝ 2,5 և ավելի տոկոս կակաոյի յուղազերծված չոր մնացորդ, 20 և ավելի տոկոս չոր կաթնային մնացորդ, այդ թվում՝ 5 և ավելի տոկոս կաթնային ճարպ՝ կակաոյի յուղի և կաթնային ճարպի 25 տոկոս և ավելի ընդհանուր պարունակությամբ.
թ) սպիտակ շոկոլադը չի պարունակում քերած կակաո կամ կակաո-փոշի և պետք է պարունակի 20 և ավելի տոկոս կակաոյի յուղ ու 14 և ավելի տոկոս չոր կաթնային մնացորդ, այդ թվում՝ 2,5 և ավելի տոկոս կաթնային ճարպ.
ժ) փոշի շոկոլադը մանրացված փոշու տեսք ունի և պետք է պարունակի 29 և ավելի տոկոս կակաոյի ընդհանուր չոր մնացորդ, այդ թվում՝ 15 և ավելի տոկոս կակաոյի յուղ։
ժա) միջուկով շոկոլադը պետք է պարունակի 25 և ավելի տոկոս միջուկից առանձնացվող շոկոլադի արտաքին մաս։ Միջուկով շոկոլադին չեն դասվում շոկոլադով պատված հացաբուլկեղենային (կաթնահունց հացաբուլկեղենային) արտադրատեսակները, ալրային հրուշակեղենը և պաղպաղակը.
ժբ) շոկոլադի և շոկոլադային զանգվածի մեջ կակաոյի ընդհանուր չոր մնացորդն ապահովվում է քերած կակաոյի, կակաոյի յուղի, կակաո-փոշու չոր նյութերով, իսկ կակաոյի յուղազերծված չոր մնացորդը՝ քերած կակաոյի, կակաո-փոշու չոր յուղազերծված նյութերով։
Շոկոլադի և շոկոլադային զանգվածի մեջ չոր կաթնային մնացորդն ապահովվում է կաթի բաղկացուցիչ մասերով՝ բացառությամբ ջրի.
ժգ) քերած կակաոն պետք է պարունակի 47 և ավելի տոկոս կակաոյի յուղ, թույլատրվում է 5 տոկոսից ոչ ավելի (յուղազերծված չոր նյութերի վերահաշվարկով) կակաոյի ունդերի թաղանթի (կակաովելլայի) և կակաոյի ունդերի սաղմի (ծիլի) ընդհանուր պարունակություն.
ժդ) կակաոյի մանրացված հատիկները պետք է պարունակեն 47 և ավելի տոկոս կակաոյի յուղ, թույլատրվում է 2 տոկոսից ոչ ավելի կակաոյի ունդերի թաղանթի (կակաովելլայի) և կակաոյի ունդերի սաղմի (ծիլի) ընդհանուր պարունակություն.
ժե) կակաոյի յուղը պետք է պարունակի 1,75 և պակաս տոկոս ազատ ճարպաթթուներ՝ օլեինաթթվի վերահաշվարկով, ու նավթային եթերի օգտագործմամբ որոշվող՝ 0,7 և պակաս տոկոս չօճառացվող նյութեր, իսկ մամլման մեթոդով ստացվող կակաոյի յուղը՝ նավթային եթերի օգտագործմամբ որոշվող՝ 0,35 և պակաս տոկոս չօճառացվող նյութեր.
ժզ) կակաո-փոշին և կակաո-քուսպը պետք է պարունակեն 10-20 տոկոս ճարպ (կակաոյի յուղ)։ Յուղազերծված կակաո-փոշին և կակաո-քուսպը պետք է պարունակեն 10 տոկոսից պակաս ճարպ (կակաոյի յուղ)։ Բարձր յուղայնության կակաո-փոշին և կակաո-քուսպը պետք է պարունակեն 20 տոկոս և ավելի ճարպ (կակաոյի յուղ)։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2023 թվական: