ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 585-Ա |
«16» փետրվարի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 45-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող և տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց դիմումները.
1. Սույն որոշման հավելվածում նշված անձանց, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև 2024 թվականի ավարտը տրամադրվում է ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն:
2. Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2025 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2024թ. դեկտեմբերի 20-ից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
|
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 16.02.2024 թ. հ. 585-Ա որոշման |
ՑՈՒՑԱԿ
ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ
N |
Հաշմանդամի անունը և ազգանունը |
Հաշմանդամի նույնականացման տվյալը |
Փոխադրող մեքենայի համարանիշը |
Փոխադրող անձը |
Արտոնության տրամադրման ժամկետը |
1 |
Գարիկ Վարդանյան |
Նույնականացման քարտ 01568988 |
05 OD 600 |
Փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2024թ. |
2 |
Էդուարդ Եղիազարյան |
Նույնականացման քարտ 014911788 |
37 PN 277 |
Փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2024թ. |
3 |
Գագիկ Հարությունյան |
Անձնագիր AS 0498251 |
37 TC 785 |
Փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2024թ. |
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` |
Տ. Ավինյան |