Գլխավոր տեղեկություն
Номер
N 897-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.09.2023-21.10.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 05.09.2023
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
05.09.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.09.2023
Дата вступления в силу
15.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 897-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 702-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 2-րդ մասի 2-րդ կետով և 21-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 702-Լ որոշմամբ (այսուհետ` որոշում) հաստատված Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները՝

1) Մաքսային հսկողության վարչությունից, Արևելյան, Հարավային և Հյուսիսային մաքսատուն-վարչություններից առանձնացման եղանակով ստեղծել Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչություն.

2) Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչությունը միացնել Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությանը.

3) Մաքսային հսկողության վարչությունից, Հյուսիսային մաքսատուն-վարչությունից առանձնացման եղանակով ստեղծել Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչություն.

4) Հարավային և Արևելյան մաքսատուն-վարչությունները միացնել Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությանը.

5) Հյուսիսային մաքսատուն-վարչությունը միացնել Արևմտյան մաքսատուն- վարչությանը և այդ կապակցությամբ Արևմտյան մաքսատուն-վարչությունն անվանափոխել Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության.

6) Մաքսային հսկողության վարչությունը միացնել Հետբացթողումային հսկողության վարչությանը և այդ կապակցությամբ Հետբացթողումային հսկողության վարչությունն անվանափոխել Հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության:

2. Որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) հավելվածի 28-րդ կետում`

ա. 10-րդ, 19-21-րդ և 23-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

բ. 11-րդ ենթակետում «Հետբացթողումային հսկողության» բառերը փոխարինել «Հետբացթողումային հսկողության և ստուգումների» բառերով,

գ. 22-րդ ենթակետում «Արևմտյան մաքսատուն-վարչություն» բառերը փոխարինել «Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչություն» բառերով,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 25-26-րդ ենթակետերով.

«25) Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչություն.

26) Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչություն.»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

4. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված կառուցվածքային փոփոխության ենթարկվող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը համարվում է դադարեցված սույն որոշման 1-ին կետով ստեղծվող վարչությունների հաստիքների առնվազն 50% համալրելուն հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

05.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.10.2023, N 1049-Լ 21.10.2023, N 897-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան