Գլխավոր տեղեկություն
Номер
N 1283-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.08.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 19.08.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.08.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.08.2022
Дата вступления в силу
20.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 2022 թվականի N 1283-Լ

 

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (Պ-328-01.07.2022-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի (Պ-328-01.07.2022-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

18.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (Պ-328-01.07.2022-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է.

1. «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով ներկայացված հիմնավորման համաձայն՝ «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորման արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ժեստերի լեզվով հեռարձակվող լրատվական թողարկումները եթեր են դուրս գալիս աշխատանքային ժամին, օրինակ՝ ժամը 17:00-ին, ինչը հնարավորություն չի տալիս հաշմանդամություն ունեցող անձանց իրենց համար հասկանալի և մատչելի կերպով ստանալու տեղեկատվություն հեռուստաեթերից: Ինչ վերաբերում է մանկական հաղորդումներին, ապա օրենքը չի առանձնացնում դրանք մուլտֆիլմերից. արդյունքում հեռարձակողները մուլտֆիլմերը ենթագրերով են եթեր հեռարձակում, ինչը չի ապահովում երեխաների տեղեկություն ստանալու, կրթական և զարգացման ծրագրերին հաղորդակից լինելու իրավունքը, քանի որ վերջիններիս համար ոչ միայն դժվար է ընթերցել ենթագրերը, այլ նաև անհնարին, քանի որ մուլտֆիլմեր դիտող երեխաների մեծ մասը նախադպրոցական տարիքի է, հետևաբար կարդալ չգիտի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի տրամաբանությամբ ժեստերի լեզվով հեռարձակվող լրատվական թողարկումները եթեր են դուրս գալու լիազոր մարմնի սահմանած ժամերին համապատասխան՝ ներկայացված նախագծով հիմնավորմամբ բարձրացված խնդիրը չի լուծվում: Ըստ այդմ՝ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված կարգավորումներն անհրաժեշտ է միավորել մեկ կետով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ կետը շարադրվում է նոր խմբագրությամբ, ինչպես նաև «ժեստերի լեզվով» բառերից առաջ լրացնել «հայերեն» բառը, բացի այդ՝ անհրաժեշտ է վերանայել 2-րդ կետով շարադրվող դրույթը, քանի որ վերջինիս միտքն ավարտուն և ամբողջական չէ։ Այս համատեքստում նախագծի վերնագիրը խմբագրելու անհրաժեշտություն կառաջանա, մասնավորապես՝ «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառը հարկավոր է փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ» բառով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումը, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտն ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:

Սույն դիտողությունը վերաբերում է նաև նախագծի համանման կարգավորումներին:

3. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «վերաշարադրել» բառն անհրաժեշտ է փոխարինել «շարադրել» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով:

Սույն դիտողությունը վերաբերում է նաև նախագծի համանման կարգավորումներին:

4. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված «և/կամ» բառը առաջարկում ենք փոխարինել «և» կամ «կամ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը, համաձայն որի՝ եթե նորմատիվ իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով կամ «և» կամ «ու», ինչպես նաև «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, ապա ստորակետերով կամ «և» կամ «ու» շաղկապներով բաժանված պայմանների մասով այդ նորմի կիրառման համար անհրաժեշտ է բոլոր պայմանների առկայությունը, իսկ «կամ» շաղկապով բաժանված պայմանների մասով բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը:

5. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով լրացվող «բ» ենթակետում հստակեցման կարիք ունեն «պաշտոնական միջոցառում» և «պետական տոն» հասկացությունները: Վերջինս անհրաժեշտ է համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:

Առաջարկվում է նույն կետով լրացվող «գ» կետում բացել «ԱԺ» հապավումը: Միաժամանակ առաջարկում ենք «արտակարգ» բառից հետո լրացնել «և ռազմական» բառերը:

6. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «2-րդ մասի գ և դ կետերը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «1-ին մասի 2-րդ կետով լրացվող 4-րդ կետի «գ» և «դ» ենթակետերը» բառերով:

7. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող կարգավորումներն առաջարկում ենք նախատեսել եզրափակիչ դրույթների տեսքով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի պահանջը, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտն ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանվում են նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Ազգային ժողովի նիստերի և խորհրդարանական լսումների առցանց հեռարձակումը Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքով կարող են ուղեկցվել հայերեն ժեստերի լեզվի թարգմանությամբ:»:

Այս առումով անհրաժեշտ է պարզաբանել, թե ինչ ընթացակարգով, որ դեպքերում և ինչ պայմաններով կարող է Ազգային ժողովի նիստերի և խորհրդարանական լսումների առցանց հեռարձակումն ուղեկցվել հայերեն ժեստերի լեզվի թարգմանությամբ:

Առանց ընթացակարգերի և դեպքերի՝ խորհրդարանական լսումների համար առցանց հեռարձակումը ժեստերի լեզվի թարգմանությամբ նախատեսելը հայեցողական բնույթ է կրում, ինչը խնդրահարույց է:

2. Նախագծի 1-ին հոդվածից հանել «N» տառը, միաժամանակ «լրացնել հետևյալ նախադասությամբ» բառերը փոխարինել «լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝» բառերով:

3. Նախագիծը լրացնել նոր՝ 2-րդ հոդվածով, ուժի մեջ մտնելու վերաբերյալ համապատասխան դրույթով:

4. Անհրաժեշտ է նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ սահմանադրական օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետևյալ հաջորդականությամբ ներառվում են սահմանադրական օրենքի վերնագիրը, սահմանադրական օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը և «սահմանադրական օրենք» բառը:

«Լեզվի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

1. Նախագծի վերնագրից անհրաժեշտ է հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետևյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը և «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

Սույն դիտողությունը վերաբերում է նաև նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասին:

2. Նախագծի 1-ին հոդվածում «հոդվածը լրացնել նոր մասով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հոդվածի 1-ին մասը լրացնել նոր կետով» բառերով:

3. Նախագծի 2-րդ հոդվածում «10-րդ օրը» բառերը փոխարինել «տասներորդ օրը» բառերով։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան