Գլխավոր տեղեկություն
Номер
N 1400-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.08.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.08.23-2021.09.05 Պաշտոնական հրապարակման օրը 27.08.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.08.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.08.2021
Дата вступления в силу
28.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 օգոստոսի 2021 թվականի N 1400-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 893-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 893-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) 40-րդ կետում`

ա. 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին ենթակետով.

«2.1) լիզինգի հետ կապված ՖԿ-ի ծառայությունների համար այլ վճարներ (սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն) չեն գանձվում.»,

բ. 8-րդ ենթակետից հանել «, իսկ լիզինգի չսուբսիդավորվող տոկոսների վճարման պարտականությունը լիզինգառուի մոտ առաջանում է լիզինգի տրամադրման պահից սկսած» բառերը,

գ. 8-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին, 8.2-րդ և 8.3-րդ ենթակետերով.

«8.1) լիզինգի չսուբսիդավորվող տոկոսների վճարման պարտականությունը լիզինգառուի մոտ առաջանում է լիզինգի պայմանագրի կնքման պահից սկսած.

8.2) լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումն սկսվում է լիզինգի պայմանագրի կնքման պահից սկսած.

8.3) լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման հաշվարկումը՝

ա. լիզինգի պայմանագրի շրջանակներում լիզինգի առարկայի ձեռքբերման համար ՖԿ-ի կողմից վճարված գումարների (արտարժույթի դեպքում՝ համարժեք դրամի) և լիզինգառուի կողմից որպես կանխավճար վճարված գումարների դրական տարբերության վրա՝ սկսած վերոնշյալ գումարների վճարման օրվանից մինչև լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտերի ստորագրման օրը հաշվարկվում է տոկոս, որը չի կարող գերազանցել լիզինգի՝ պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույքը,

բ. սույն ենթակետի «ա» պարբերությունում հաշվարկված տոկոսագումարը սուբսիդավորվում է լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտի ստորագրումից հետո միանվագ՝ ծրագրով սահմանված ընթացակարգով: Ընդ որում, մատակարարման փուլի սուբսիդավորումը կատարվում է մինչև 180 օր ժամկետի համար՝ սկսած լիզինգի պայմանագրի կնքման օրվանից, իսկ 180 օր ժամկետը գերազանցող ժամկետի համար տոկոսների վճարման պարտականությունը կրում է լիզինգառուն,

գ. լիզինգի առարկան չմատակարարվելու կամ այլ հանգամանքներով պայմանավորված հանձնման-ընդունման ակտը չստորագրվելու դեպքում՝ սույն ենթակետի «բ» պարբերությունում նշված տոկոսագումարը ենթակա չէ սուբսիդավորման և տոկոսագումարի վճարման պարտականությունը կրում է լիզինգառուն:».

2) VIII գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ IX գլխով.

 

«IX. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

56. Սույն որոշման 40-րդ կետի 8.1-ին, 8.2-րդ և 8.3-րդ ենթակետերի գործողությունները տարածվում են 2020 թվականի մարտի 26-ից հետո ծագած այն հարաբերությունների վրա, որոնց գծով լիզինգառուին լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտի հիման վրա լիզինգի առարկայի հանձնում դեռևս չի իրականացվել կամ լիզինգի առարկայի հանձնումը հանձնման-ընդունման ակտի հիման վրա իրականացվել է, սակայն լիզինգի պայմանագրով սահմանված տոկոսագումարների վճարման պարտավորությունները սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ դեռևս չեն ծագել։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


27.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան