ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2021 թվականի N 34-Ա
«ԱՊԱԳԱՆ ՀԻՄԱ Է» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Բարեգործական որակել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ Թագավորության հայ համայնքի կողմից, Հայաստանում բնակություն հաստատած արցախցի երեխաներին անհատույց բաշխելու նպատակով, «Ապագան հիմա է» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված նվերներով տուփերի (8 տեղ, 1,780 կգ ընդհանուր քաշով, 100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 876 մեծբրիտանական ֆունտ ստեռլինգ և 6,650 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:
(1-ին կետը փոփ. 03.02.21 N 79-Ա)
2. «Ապագան հիմա է» բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2021 թ. հունվարի 22 Երևան |