ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
6 մայիսի 2011 թ. |
N 224-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 49-րդ կետը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան համայնքի կողմից անշարժ գույքի հասցեի տրամադրման դիմաց գանձվող վճարը սահմանել՝
1) 5-ից 10 օրվա ընթացքում տրամադրելու դեպքում՝ 15000 ՀՀ դրամ,
2) մինչև 5 օրվա ընթացքում տրամադրելու դեպքում՝ 25000 ՀՀ դրամ։
(1-ին կետը խմբ. 24.06.11 N 239-Ն)
2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացնել որոշման ընդունմամբ պայմանավորված Երևան քաղաքի 2011 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու առաջարկ։
Երևանի քաղաքապետ |
Կ. Կարապետյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.12.2017, N 89-Ն | 08.01.2018, N 224-Ն | |
27.04.2016, N 518-Ն | 12.05.2016, N 224-Ն | |
13.09.2011, N 293-Ն | 08.10.2011, N 224-Ն | |
24.06.2011, N 239-Ն | 25.07.2011, N 224-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|