Գլխավոր տեղեկություն
Համար
N 1049-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.09.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
СДЗ РА 2004-2005 гг. том 9 Հոդ.965
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.08.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 օգոստոսի 2010 թվականի N 1049-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 895 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման 1-ին կետի «գ» ենթակետը «7-րդ կետերով.» բառերից հետո լրացնել «և աղյուսակի 9-րդ բաժնի 6-րդ կետով» բժշկական նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի մասով» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման`

1) 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերը «իրականացման» բառից հետո լրացնել «բացառությամբ բժշկական նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի» բառերով.

2) որոշման N 11 հավելվածի վերնագիրը և 1-ին ու 6-րդ կետերը «իրականացման» բառից, իսկ 2-րդ կետը «իրականացնելու» բառից հետո լրացնել «բացառությամբ բժշկական նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. օգոստոսի 25
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան