ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2015 թվականի N 456-Ն
ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.3-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու և ղեկավար պաշտոններ զբաղեցնելու նպատակով լիազոր մարմնում ստուգում անցնելու համար վիճակախաղի կազմակերպչի միջնորդությամբ լիազոր մարմին տեղեկություններ ու կից փաստաթղթեր ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) անձի կամ փոխկապակցված անձանց կողմից կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նպատակով ներկայացվող հայտարարագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) անձին ղեկավար պաշտոնում նշանակելուց հետո ստուգում անցնելու նպատակով լիազոր մարմին ներկայացվող հայտարարագրի ձևը` համաձայն N 3 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մայիսի 5 Երևան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են անձի կամ փոխկապակցված անձանց կողմից մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու և ղեկավար պաշտոններ զբաղեցնելու նպատակով լիազոր մարմնում ստուգում անցնելու համար վիճակախաղի կազմակերպչի միջնորդությամբ լիազոր մարմին տեղեկություններ ու կից փաստաթղթեր ներկայացնելու հետ կապված հարաբերությունները։
2. Անձի կամ փոխկապակցված անձանց կողմից մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, նաև ղեկավար պաշտոնում նշանակելուց հետո ստուգում անցնելու նպատակով անձինք «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում լիազոր մարմին են ներկայացնում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 30-ի N 456-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և (կամ) 3-րդ ենթակետերով սահմանված հայտարարագրերը և սույն կարգով սահմանված անհրաժեշտ կից փաստաթղթերը։
3. Անձի կամ փոխկապակցված անձանց կողմից մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու դեպքում հայտարարագրին կից ներկայացվում են նաև հայտարարագրում նշված բոլոր ֆիզիկական անձանց՝ անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև արտասահմանում գրանցված իրավաբանական անձանց գրանցումը հավաստող՝ պատշաճ կերպով վավերացված փաստաթղթերը:
4. Ղեկավար պաշտոնում նշանակելուց հետո ստուգում անցնելու նպատակով անձը հայտարարագրին կից լիազոր մարմին է ներկայացնում նաև ղեկավար պաշտոն զբաղեցրած անձի՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և ղեկավար պաշտոնում նշանակելու համար հիմք հանդիսացած փաստաթղթի (հրաման, արձանագրություն և այլն) կազմակերպչի կողմից հաստատված պատճենը։
5. Ղեկավար պաշտոնում նշանակվելու համար օտարերկրյա քաղաքացիները կամ մշտական բնակություն ունեցող անձինք լիազոր մարմին են ներկայացնում նաև (առկայության դեպքում) իրենց քաղաքացիության պետության կամ մշտական բնակության վայրից համապատասխան մարմնի կողմից տրված և պատշաճ կերպով հաստատված՝ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու, կամ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու մասին տեղեկանք, ինչպես նաև համապատասխան տեղեկանք ֆինանսական, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքի սահմանափակում չունենալու մասին։
6. Հայտարարագիրը և սույն կարգով սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային համակարգի միջոցով` սույն կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով կամ թղթային տարբերակով:
7. Թղթային տարբերակով հայտարարագիրը և սույն կարգով սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին են ներկայացվում առձեռն կամ փոստային առաքմամբ:
8. Հայտարարագիրը և սույն կարգով սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացված են համարվում առձեռն ներկայացնելու դեպքում` լիազոր մարմնի կողմից ստացականի, իսկ փոստի միջոցով` փոստի կողմից համապատասխան անդորրագրի տրամադրման պահից։
9. Հայտարարագիրը լրացվում է հնարավորինս պարզ, հակիրճ, միանշանակ ընկալվող հայերենով, «Յունիկոդ» կոդավորմամբ տառատեսակով:
10. Էլեկտրոնային եղանակով հայտարարագիրը և սույն կարգով սահմանված անհրաժեշտ այլ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դրանք ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե անձը տեղեկատվական համակարգում համացանցի միջոցով լրացնում է դիմումի համար անհրաժեշտ տեղեկատվությունը և փաստաթուղթը հաստատում է էլեկտրոնային ստորագրության միջոցով: Հայտարարագրի և սույն կարգով սահմանված անհրաժեշտ այլ փաստաթղթերի՝ լիազոր մարմնում մուտքագրված լինելու փաստը հավաստվում է նույն աշխատանքային օրվա ընթացքում` հետադարձ ծանուցմամբ, որը պարունակում է 12-նիշանոց ծածկագիր:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Ձև
ԱՆՁԻ ԿԱՄ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ
1. Կազմակերպչի տվյալները՝
1) անվանումը
2) պետական գրանցման համարը
3) ՀՎՀՀ-ն
4) լիցենզիայի համարը
5) գտնվելու վայրը
6) գործունեության իրականացման վայրը
7) կապի միջոցները՝
ա. հեռախոս
բ. էլեկտրոնային փոստ
2. Մասնակցության ավելացման ձևը՝
1) կազմակերպչի՝ այլ մասնակցից (մասնակիցներից) բաժնեմասի ձեռքբերում՝
ա. բաժնեմաս ձեռք բերող մասնակիցը (անունը, ազգանունը և անձնագրի տվյալները կամ անվանումը և պետական գրանցման համարը)
բ. օտարող մասնակիցը (անունը, ազգանունը և անձնագրի տվյալները կամ անվանումը և պետական գրանցման համարը)
2) բաժնեմասի ավելացում կազմակերպչի կանոնադրական կապիտալում նոր ներդրման արդյունքում՝ ներդրող մասնակիցը (անունը, ազգանունը և անձնագրի տվյալները կամ անվանումը և պետական գրանցման համարը)
3) մասնակցի բաժնեմասի ավելացում այլ մասնակիցների բաժնեմասերի՝ ընկերության կողմից հետգնման արդյունքում՝
ա. հետգնման արդյունքում նշանակալից մասնակցություն ձեռք բերող մասնակիցը (անունը, ազգանունը և անձնագրի տվյալները կամ անվանումը և պետական գրանցման համարը)
բ. բաժնեմասն ընկերությանը վաճառող մասնակիցը (մասնակիցները) (անունը, ազգանունը և անձնագրի տվյալները կամ անվանումը և պետական գրանցման համարը)
4) այլ (մասնավորեցնել)
3. Ներդրման ծագման աղբյուրների մասին տեղեկություններ և հիմնավորումներ՝
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
4. Նշանակալից մասնակցություն ձեռք բերող մասնակցի իրական շահառուները՝
1) իրական շահառուները համընկնում են մասնակցի հետ (այլ շահառուներ չկան)
2) իրական շահառուներ առկա են (տեղեկություններ նրանց մասին՝ անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի տվյալները կամ անվանումը և գրանցման համարը)
Սույն հայտարարագիրն ստորագրելով և լիազոր մարմին ներկայացնելով՝ հայտարարում և հավաստում եմ, որ նշանակալից մասնակցություն ձեռք բերող բաժնետերը (բաժնետերերը), փայատերը (փայատերերը) կամ մասնակիցը (մասնակիցները) կամ նրանց իրական շահառուները, կամ նրանց հետ փոխկապակցված անձինք (այսուհետ՝ անձ)՝
1) այնպիսի ֆիզիկական անձ չէ, որը՝
ա. դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի դատվածություն, և դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
բ. օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից,
գ. սնանկ է ճանաչվել և ունի չմարված (չներված) պարտավորություններ,
դ. նախկինում պատճառ է հանդիսացել իր՝ խաղային բիզնեսի ոլորտում կազմակերպած գործունեության հետևանքով սնանկացման համար,
ե. չի ներկայացնում իր կողմից ներդրվող դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն),
զ. այնպիսի իրավաբանական անձի մասնակից է հանդիսացել, որի՝ վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է՝ որպես պատասխանատվության միջոց.
2) այնպիսի իրավաբանական անձ չէ՝
ա. որի նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերը, փայատերը կամ մասնակիցը կամ գործադիր մարմնի ղեկավարը համապատասխանում է 1-ին կետում նշված ենթակետերից որևէ մեկին,
բ. որը սնանկության վարույթում է,
գ. որի գործունեությունը նախկինում պատճառ է հանդիսացել վիճակախաղի կազմակերպչի կամ այլ անձի սնանկացման համար,
դ. որի՝ վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է՝ որպես պատասխանատվության միջոց,
ե. որը չի ներկայացնում իր ներդրած դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն):
5. Հայտարարագրին կից ներկայացվում են հայտարարագրում նշված բոլոր ֆիզիկական անձանց՝ անձը հաստատող փաստաթղթերի պատճենները և այլ փաստաթղթեր՝ ըստ ցուցակի՝
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
Հայտարարագիրը լրացնելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
Հայտարարագիր ներկայացնող |
|
|
________________________ (ստորագրությունը) |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 |
Ձև
ԱՆՁԻՆ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ
1. Կազմակերպչի տվյալները՝
1) անվանումը
2) պետական գրանցման համարը
3) ՀՎՀՀ-ն
4) լիցենզիայի համարը
5) գտնվելու վայրը
6) գործունեության իրականացման վայրը
7) կապի միջոցները՝
ա. հեռախոս
բ. էլեկտրոնային փոստ
2. Կազմակերպչի ղեկավար պաշտոնում նշանակված անձի տվյալները՝
1) անունը, հայրանունը, ազգանունը
2) անձնագրի տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
3) պաշտոնի անվանումը
4) պաշտոնական գործառույթների նկարագրությունը
5) պաշտոնում նշանակման ամսաթիվը
6) պաշտոնում նշանակման հիմքը (որոշում, արձանագրություն, այլ)
7) ղեկավար պաշտոնում նշանակված անձի՝ 4 x 6 սմ չափսի երկու լուսանկար
Սույն հայտարարագիրն ստորագրելով և լիազոր մարմին ներկայացնելով՝ հայտարարում և հավաստում եմ, որ ղեկավար պաշտոնում նշանակված անձն այնպիսի ֆիզիկական անձ չէ, որը՝
1) դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի դատվածություն, և դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
2) օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.
3) սնանկ է ճանաչվել և ունի չմարված (չներված) պարտավորություններ.
4) նախկինում պատճառ է հանդիսացել իր՝ խաղային բիզնեսի ոլորտում կազմակերպած գործունեության հետևանքով սնանկացման համար։
3. Հայտարարագրին կից ներկայացվում են՝
1) ղեկավար պաշտոն զբաղեցրած անձի՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
2) ղեկավար պաշտոնում նշանակելու համար հիմք հանդիսացած փաստաթղթի (հրաման, արձանագրություն և այլն)՝ կազմակերպչի կողմից հաստատված պատճենը։
Հայտարարագիրը լրացնելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
Հայտարարագիր ներկայացնող |
|
|
________________________ (ստորագրությունը) |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |