ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2015 թվականի N 415-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՊՐԱՀԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Պաշտոնական այցով 2015 թվականի հունիսի 1-3-ը Պրահա (Չեխիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Պրահա գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման և Պրահայի օդանավակայանում սպասարկման ծախսերը, Չեխիայի Հանրապետություն մուտքի արտոնագրի ապահովագրության ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Հովիկ Աբրահամյանինը, Գուրգեն Դումանյանինը, Ստեփան Քարտաշյանինը, Գոհար Պողոսյանինը, Էդուարդ Հարությունյանինը, Արմեն Զատիկյանինը և Բագրատունի Բարսեղյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, թարգմանչական ծառայությունների, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Կարեն Ճշմարիտյանինը, Սերգո Կարապետյանինը, Արմեն Երիցյանինը, Մարտին Սարգսյանինը, Աշոտ Ղահրամանյանինը, Հովիկ Աբովյանինը, Գարեգին Մելքոնյանինը, Արման Շահինյանինը, Տիգրան Մեհրաբյանինը և Խաչատուր Ադումյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Կարեն Նազարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վարդան Ասոյանինը և Վահե Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին:
(3-րդ կետը փոփ., լրաց. 05.06.15 N 467-Ա)
4. Ընդունել ի գիտություն, որ Պրահա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են՝
1) Էդուարդ Շարմազանովինը և Կարեն Բոթոյանինը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջոցների հաշվին.
2) Արսեն Ղազարյանինը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության միջոցների հաշվին.
3) Գագիկ Աբրահամյանինը՝ «Հայաստանի ադամանդագործական ընկերություն» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստանի ոսկերչական ընկերություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
4) Արման Խաչատրյանինը, Ավետիս Հովհաննիսյանինը և Սյուզաննա Ազոյանինը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2015 թվականի հունիսի 1-ին՝ Երևան-Պրահա, իսկ 2015 թվականի հունիսի 3-ին՝ Պրահա-Երևան երթուղով։
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Պրահա մեկնելու հետ կապված հարցերը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մայիսի 25 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. մայիսի 25-ի N 415-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-3-Ը ՊՐԱՀԱ (Չեխիայի Հանրապետություն) ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Հ. Աբրահամյան |
- ՀՀ վարչապետ |
Է. Շարմազանով |
- ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ |
Կ. Բոթոյան |
- ՀՀ ԱԺ պատգամավոր |
Կ. Ճշմարիտյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար (31.05-03.06.2015 թ.) |
Ս. Կարապետյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարար |
Ա. Երիցյան |
- ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար |
Մ. Սարգսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ |
Ա. Ղահրամանյան |
- Արմավիրի մարզպետ |
Հ. Աբովյան |
- Տավուշի մարզպետ |
Գ. Դումանյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ |
Գ. Մելքոնյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ |
Կ. Նազարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ս. Քարտաշյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Գ. Պողոսյան |
- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար |
Վ. Ասոյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնակատար (21.05-03.06.2015 թ.) |
Ա. Ղազարյան |
- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ) |
Գ. Աբրահամյան |
- «Հայաստանի ադամանդագործական ընկերություն» ՓԲԸ-ի և «Հայաստանի ոսկերչական ընկերություն» ՓԲԸ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Խաչատրյան |
- Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Հովհաննիսյան |
- Հայաստանի զարգացման հիմնադրամի ներդրումների գծով գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ) |
Ս. Ազոյան |
- Հայաստանի զարգացման հիմնադրամի հաղորդակցության և հասարակայնության հետ կապերի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ) |
Է. Հարությունյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետի պաշտոնակատար |
Վ. Հակոբյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության աշխատող (25.05-03.06.2015 թ.) |
Ա. Շահինյան |
- «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր |
Տ. Մեհրաբյան |
- «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի լուսանկարիչ |
Ա. Զատիկյան |
- ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ |
Բ. Բարսեղյան |
- ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող |
Խ. Ադումյան |
- թարգմանիչ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |