ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2016 թվականի N 1296-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Աճառյան 20/3, Շիրակի 2ա/7 հասցեներում գտնվող հանրակացարաններում և Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանային N 1 մասնաշենքում (ներկայիս` Մոլդովական 29/1) բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավոր, առանձնացնելուց հետո վեցամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը և բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Կ. Կարապետյան | 
| 
 
 2016 թ. դեկտեմբերի 16 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի N 1296-Ա որոշման  | 
Ց Ա Ն Կ
1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ԵՎ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցՎած՝ սեփականաշնորհման ենթակա բնակելի տարածքների
| 
 NN ը/կ  | 
 Ազգանունը, անունը, հայրանունը  | 
 Անձնագրային տվյալները  | 
 Սեփականաշնորհման ենթակա բնակարանների գտնվելու վայրը, սենյակների թիվը  | 
 Հատկացման տարեթիվը  | 
 Բնակարանի մակերեսը (քառ. մ)  | 
 Հաշվեկշռային արժեքը (դրամ)  | 
 Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող  | 
| 
 1.  | 
 Գրիգորյան Օֆելիյա Արշավիրի  | 
 AH0623618, տրված՝ 09.07.2008 թ., 006-ի կողմից, ծնված՝ 22.02.1960 թ.  | 
 քաղ. Երևան, Աճառյան 20/3 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքի   | 
 1989 թ.  | 
 62  | 
 8 531 123.12(10.03.2016 թ.   | 
 սեփականության իրավունքով  | 
| 
 2.  | 
 Ավանեսյան Էմմա Միխաիլի  | 
 007820657, տրված՝ 18.04.2016 թ., 006-ի կողմից, ծնված` 03.07.1953 թ.  | 
 քաղ. Երևան, Աճառյան 20/3 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքի N 403 սենյակ  | 
 2002 թ.  | 
 14.1  | 
 1 940 142.52(10.03.2016 թ. դրությամբ)  | 
 սեփականության իրավունքով  | 
| 
 3.  | 
 Գրիգորյան Գարի Արշավիրի Ամրոյան Գոհար Աշոտի Գրիգորյան Վյաչեսլավ Գարրիի Գրիգորյան Սյուզաննա Գարիի  | 
 AN0550716, տրված՝  | 
 քաղ. Երևան, Աճառյան 20/3 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքի N 203 բնակարան  | 
 1989 թ.  | 
 56.2  | 
 7 733 050.31(10.03.2016 թ. դրությամբ)  | 
 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով  | 
| 
 4.  | 
 Լազարյան Իվետտա Ալբերտի  | 
 AF0428973, տրված՝ 13.08.2002 թ., 005-ի կողմից  | 
 քաղ. Երևան, Շիրակի 2ա հասցեի N 7 հանրակացարանի   | 
 2006 թ.  | 
 16.9  | 
 41 158.09 (01.01.2016 թ. դրությամբ)  | 
 սեփականության իրավունքով  | 
| 
 5.  | 
 Դանիելյան Աշոտ Սարուխանի  | 
 004841730, տրված՝ 13.11.2014 թ., 003-ի կողմից,  | 
 քաղ. Երևան, Շիրակի 2ա հասցեի N 7 հանրակացարանի N 9 սենյակ  | 
 2006 թ.  | 
 19.8  | 
 48 220.72  | 
 սեփականության իրավունքով  | 
| 
 6.  | 
 Դալաքյան Վաչագան Բորիսի  | 
 AK0364954, տրված` 19.08.2009 թ., 005-ի կողմից, ծնված` 04.06.1964 թ.  | 
 քաղ. Երևան, Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանային N 1 մասնաշենքի   | 
 1990 թ.  | 
 17.6  | 
 60 560.54  | 
 սեփականության իրավունքով  | 
| 
 7.  | 
 Օհանյան Ռազմիկ Համայակի  | 
 008450033, տրված` 28.07.2016 թ., 005-ի կողմից,  | 
 քաղ. Երևան, Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանային N 1 մասնաշենքի  | 
 2004 թ.  | 
 17.6  | 
 60 560.54  | 
 սեփականության իրավունքով  | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
Դ. Հարությունյան |