ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 2015 թվականի N 242-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 599 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 599 որոշման 1-ին կետով հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ» բառերով.
2) «Տ. Հարությունյան» բառերը փոխարինել «Է. Տարասյան» բառերով.
3) «Ա. Ստեփանյան» բառերը փոխարինել «Լ.Պետրոսյան» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. ապրիլի 1 Երևան |