ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2015 թվականի N 899-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1147-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի դեկտեմբերի 9-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1147-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «Հետ-Ռիո+20» բառերը փոխարինել «Ձևափոխելով մեր աշխարհը՝ Կայուն զարգացման 2030 օրակարգ» բառերով.
2) որոշման հավելվածում «ՀՀ տարածքային կառավարման նախարարության» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով.
3) որոշման հավելվածում «Ռ. Վարդանյան-ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել «Լ. Աֆրիկյան-ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության փորձագետ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 5 Երևան |