ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2015 թվականի N 242-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1233-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 1233-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը, 4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը «ինքնաշատրվանող» բառից հետո լրացնել «և բացասական մակարդակով (բացառությամբ ոռոգման նպատակով օգտագործելու ներուժ ունեցող)» բառերով.
3) որոշման 3.1-ին կետի 3-րդ ենթակետում «2014 թ. դեկտեմբերի 25» բառերը փոխարինել «2015 թ. դեկտեմբերի 25» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մարտի 18 |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 242-Ն որոշման |
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 31-ի N 1233-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ (ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԸ ՆՇՎԱԾ ԵՆ ԴՐԱԿԱՆ ՆՇԱՆՈՎ) ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |